Կաունասի տեխնոլոգիական համալսարան

Կաունասի տեխնոլոգիական համալսարան (լիտ.՝ Kauno technologijos universitetas), տեխնիկական համալսարան Լիտվայի Կաունաս քաղաքում։ Համարվում է Մերձբալթիկայի ամենամեծ տեխնիկական համալսարաններից մեկը։ 1951-1990 թվականներին կոչվել է Կաունասի պոլիտեխնիկական ինստիտուտ, (լիտ.՝ Kauno politechnikos institutas), 1974-1989 թվականներին կոչվել է Անտանաս Սնեչկուսի անվամբ։

Կաունասի տեխնոլոգիական համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և համալսարան
Հիմնադրված էփետրվարի 16, 1922
ԱնդամակցությունԱռաջադեմ ճարտարագիտական կրթության և հետազոտության եվրոպական դպրոցների համաժողով և Lithuanian Research Library Consortium?[1]
Երկիր Լիտվա[2]
ՏեղագրությունԿաունաս
Կայքktu.edu(լիտվ.)(անգլ.)
Կաունասի տեխնոլոգիական համալսարան (Լիտվա)##
Կաունասի տեխնոլոգիական համալսարան (Լիտվա)
Կաունասի տեխնոլոգիական համալսարան, Լիտվա
 Kaunas University of Technology Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կաունասի տեխնոլոգիական համալսարանի պատմությունն սկսվում է 1922 թվականից, երբ Կաունասում հիմնադրվել է Լիտվայի համալսարանը, որը 1930 թվականին վերանվանվել է Լիտվայի մեծ իշխան Վիտովտի անունով։ Համալսարանն ունեցել է աստվածաբանության, հումանիտար գիտությունների, իրավունքի, մաթեմատիկայի և բնական գիտությունների, բժշկության ֆակուլտետներ։ 1940 թվականի ձմռանը հումանիտար գիտությունների և իրավունքի ֆակուլտետները տեղափոխել են Վիլնյուս, նույն տարվա ամռանը՝ նաև մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետները։

1944 թվականից Կաունասի համալսարանում գործում են պատմա-բանասիրական, բժշկական, շինարարական և տեխնոլոգիական ֆակուլտետները։ 1949 թվականին դրանցից առաջինը փակվել է, իսկ 1950 թվականի հոկտեմբերի 31-ին երկրորդը վերածվել է Կաունասի բժշկական ինստիտուտի, իսկ վերջին երկուսը՝ Կաունասի պոլիտեխնիկական ինստիտուտի, որն իր գործունեությունն սկսել է 1951 թվականից։ 1990 թվականի հոկտեմբերին Լիտվայի Գերագույն Խորհրդի որոշմամբ Կաունասի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմավորվել է Կաունասի տեխնոլոգիական համալսարանի։

Կառուցվածք խմբագրել

 
Համալսարանի հին մասնաշենքը

Համալսարանն ունի 11 ֆակուլտետներ, ֆակուլտետի իրավունքով մեկ մասնաճյուղ, 6 կենտրոններ, 13 ինստիտուտներ։

Ֆակուլտետներ խմբագրել

  • Քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Դիզայնի և տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
  • Էլեկտրական ճարտարագիտության և ավտոմատացման ֆակուլտետ
  • Հիմնարար գիտությունների ֆակուլտետ
  • Հումանիտար ֆակուլտետ
  • Ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • Մեխանիկայի և ճարտարագիտության ֆակուլտետ
  • Սոցիոլոգիական գիտությունների ֆակուլտետ
  • Քաղաքաշինության և ճարտարապետության ֆակուլտետ
  • Հեռահաղորդակցության և էլեկտրոնիկայի ֆակուլտետ
  • Ինստիտուտ-մասնաճյուղ Պանևեժիսում

Կենտրոններ խմբագրել

  • Միջազգային կրթության կենտրոն
  • Տեխնոլոգիական կրթության կենտրոն
  • Ակադեմիական նվաճումների կենտրոն
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոն
  • Մեքենաշինական կրթության, տեղեկատվության ուսուցման կենտրոն
  • Միկրոհամակարգերի և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոն

Ինստիտուտներ խմբագրել

  • Բնապահպանական ճարտարագիտության ինստիտուտ
  • Ճարտարապետության և շինարարության ինստիտուտ
  • Կենսաբժշկական ճարտարագիտության ինստիտուտ
  • Էներգետիկ տեխնոլոգիաների ինստիտուտ
  • Եվրոպական ինստիտուտ
  • Ռազմական սարքավորումների ինստիտուտ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ինստիտուտ
  • Սննդի ինստիտուտ
  • Նյութերի ինստիտուտ
  • Չափագիտության ինստիտուտ
  • Կ. Բարշաուսկասի անվան ուլտրաձայնային հետազոտությունների ինստիտուտ
  • Սինթետիկ քիմիայի ինստիտուտ
  • Տեխնոլոգիական համակարգերի ախտորոշման ինստիտուտ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաունասի տեխնոլոգիական համալսարան» հոդվածին։