Կաշտելա (խորվ.՝ Kaštela), քաղաք Խորվաթիայի կենտրոնակական մասում[1]։

Քաղաք
Կաշտելա
խորվ.՝ Kaštela
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՍպլիտ-Դալմացիա
Մակերես57,67 կմ²
ԲԾՄ0 մ
Բնակչություն34 103 մարդ (2001)
Խտություն591 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 21
Փոստային դասիչ21212
Ավտոմոբիլային կոդST
Պաշտոնական կայքkastela.hr(խորվ.)
Կաշտելա (Խորվաթիա)##
Կաշտելա (Խորվաթիա)
Ձիթապտղի ծառ

Բաղկացած է յոթ թաղամասից։ Վարչական առումով համարվում է միասնական քաղաք։ Բնակչությունը կազմում է 34 103 մարդ (2001):

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Կաշտելան բաղկացած է յոթ բնակավայրերից՝

  • Կաշտել Գոմիլիցա (Kaštel Gomilica) — բնակչությունը 4 075 մարդ (2001)
  • Կաշտել Կամբելովաց (Kaštel Kambelovac) — 4 505
  • Կաշտել Լուկշիչ (Kaštel Lukšić) — 4 880
  • Կաշտել Նովի (Kaštel Novi) — 5 309
  • Կաշտել Ստարի (Kaštel Stari) — 6 448
  • Կաշտել Սուչուրաց (Kaštel Sućurac) — 6 236
  • Կաշտել Շտաֆիլիչ (Kaštel Štafilić) — 2 650

Տեսարժան վայրերից հարկ է նշել Վենետիկի դարաշրջանի լավ պահպանված մի քանի պալատներ։ Կան մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ։ Քաղաքի մոտ գտնվում է Սպլիտ քաղաքի միջազգային օդանավակայանը։

Պատմություն խմբագրել

Կաշտելան հիմնադրել են հույները Սպլիտ քաղաքի մերձակայքում, սակայն Հռոմեական կայսրության ժամանակ կորցրել է իր նշանակությունը և դարձել հանգստավայր, որտեղ բնակվում էին հռոմեացի վետերաններ։

Կայսրության փլուզումից հետո քաղաքը անցել է ձեռքից ձեռք՝ ճակատագիրը կիսելով հարևան Սպլիտ և Տրոգիր քաղաքների հետ։ Կաշտելան, մինչև 1420 թվականը եղել է Վենետիկի կազմում։ Վենետիկյան ժամանակահատվածում քաղաքում կառուցվել են հարուստ ընտանիքների բազմաթիվ ամրոցներ, որոնքից մի քանիսը պահպանվել են մինչև այսօր։

XV և XVI դարերում 16 կիլոմետրանոց ափամերձ հատվածում կառուցվել են 13 ամրոցներ՝ թուրքերից պաշտպանվելու համար։ Մինչև մեր օրերը պահպանվել են այդ ամրոցներից յոթը։

Ներկայումս քաղաքի հարևանությամբ գտնվող խոշոր արդյունաբերական Սպլիտ քաղաքը կորցրել է իր առողջարանային նշանակությունը։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Ստաֆիլոե ամրոց (1508) - կառուցել է Կաշտելա Շտավիլիչը թուրքերց պաշտպանվելու համար
  • Չիպիկո պալատ (1512) - Կաշտել Նովի
  • Բիտուրի պալատ (1564) - Կաշտել Լուկշիչ
  • Կամբի պալատ (1517) - Կաշտել Կամբելովաց
  • ձիթապտղի ծառ, որը ավելի քան 1500 տարեկան է
  • Աստվածաշնչյան այգի, որտեղ աճում են շատ բույսեր, որոնք նշված են Աստվածաշնչում։ Այն զարդարում են խորվաթական քանդակագործների բազմաթիվ ստեղծագործություններ
  • Հովհաննես Մկրտիչ եկեղեցի բարոկկո ոճով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nives Štambuk-Giljanović, The Pollution Load by Nitrogen and Phosphorus In the Jadro River(չաշխատող հղում), Springer Netherlands, ISSN 0167-6369 (Print) 1573-2959 (Online), Volume 123, Numbers 1-3 / December, 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշտելա» հոդվածին։