«Կանչ» (անգլ.՝ Dare), ռեժիսոր Ադամ Սալկիի ամերիկյան ռոմանտիկ դրամա, որը նկարահանվել է Դևիդ Բռայնդի սցենարով։ Այն հիմնված է 2005 թվականին նկարահանված «Սալքի» կարճամետրաժ ֆիլմի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2009 թվականին հուլիսի 19-ին։

Կանչ
անգլ.՝ Dare
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, կինոկատակերգություն և ռոմանտիկ ֆիլմ
Թվական2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱդամ Սալքի և Adam Salky?
ԴերակատարներԷմմի Ռոսում[1], Զաք Գիլֆորդ[1], Էշլի Սփրինգեր[1], Սանդրա Բերնհարդ[1], Ալան Քամինգ[1], Անա Գասթեյեր[1] և Մառա Ռունի[1]
ՕպերատորՄայքլ Ֆիմոնյարի
ԵրաժշտությունԴունքան Շեյք
Պատմվածքի վայրՖիլադելֆիա
Տևողություն92 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը՝ Newsday թերթի վարկածով, «2009 թվականի Լավագույն ֆիլմերը» ցանկում զբաղեցրել է 9-րդ տեղը[2]։ Այս դերի համար Էմմի Ռոսսումը ստացել է Young Hollywood Award մրցանակը Սավաննայի կինոփառատոնում[3]։

Սյուժե խմբագրել

Ալեկսան, Բենը և Ջոննին ավագ դպորցի շրջանավարտներ են։ Շատ շուտով նրանք կսկսենք նոր կյանք։ Երեխաներից յուրաքանչյուրը լի է կասկածներով և հակասություններով նոր ուղի ընտրելուց, որով կցանկանա շարժվել առաջ։ Ինքնաորոնման այս դժվարին փուլում երիտասարդների միջև տարօրինակ փոխհարաբերություններ են ստեղծվում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Էմմի Ռոսսում Ալեկսա Ռոուքեր
Զաք Ֆիլֆորդ Ջոննի Դրեյք
Էշլի Սփրինգեր Բեն Բիրգեր
Մառա Ռունի Քորթնի
Ալան Կամինգ Գրանթ Մեթսոն
Սանդրա Բերնհարդ Սերենա Մոի բժիշկ
Անա Գաստեյեր Ռուտ Բերգեր
Ուեյն Փայլ Ալան Բերգեր
Սյուզան Սավոյ Դեյդրա Ուոքեր
Քեդի Խաֆֆմեն Կոլտոնի բժիշկ
Դերասան Դեր
Քրիս Ռիգգի Ջոշ
Բրայան Բերկսոն Գաբբի
Մեթթյու Գարրիկ դպորցի տնօրեն
Լյուսի Մաքմայքլ միսսիս Դեվիս
Բրեա Բի Մել Դրեյք
Դեվիդ Բրայնդ Նիք
Ադամ Ֆլեմինք ուսուցիչ
Էմիլի Մակնմարա Գրանթի ընկեուհի
Էննի Հիբս Դոննա

Քննադատություն խմբագրել

Metacritic կայքում ֆիլմը 100 միավորներից ունի 54-ը՝ հիմնված 9 քննադատների գրախոսությունների վրա, որը համապատասխանում է «խառնված կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.imdb.com/title/tt1241316/fullcredits
  2. Rafer Guzman (2009 թ․ դեկտեմբերի 24). «Our critics rank this year's best». Newsday (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. «Savannah Film Festival Presents Emmy Rossum With the Young Hollywood Award Nov. 2» (անգլերեն). PR Newswire. 2009 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Dare». Metacritic. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրախոսություններ