Կանո Նաոնոբու

ճապոնացի նկարիչ

Կանո Նաոնոբու (ճապ.՝ 狩野 尚信, նոյեմբերի 25, 1607(1607-11-25) կամ 1607[1][2][3][…], Կիոտո, Ճապոնիա[4] - մայիսի 7, 1650(1650-05-07) կամ 1650[1][2][3][…], Էդո, Ճապոնիա), Էդո ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ, Կանո գեղարվեստի դպրոցի վարպետ։ Կանո Նաոնոբուն Կանո Տանյուի կրտսեր եղբայրն է, որի հետ միասին կատարել են բազմաթիվ խոշորածավալ աշխատանքներ սյոգունատ Տոկուգավայի պատվերով։ Նաոնոբուի ոճը տարբերվում է իր եղբոր և Կանոի դպրոցի մյուս ներկայացուցիչների ոճից։ Նա հաճախակի էր օգտագործում պատկերի նեգատիվային տարածքները, սևաներկով միագույն գեղանկարչության բնագավառում հաջողությունների հասնելու նպատակով։ Մի շարք աշխատանքների համար Կանո Նաոնոբուն օգտագործել է Ձիտեկիսաի (ճապ.՝ 自適斎) կեղծանունը։

Կանո Նաոնոբու
ճապ.՝ 狩野尚信
Ծնվել էնոյեմբերի 25, 1607(1607-11-25) կամ 1607[1][2][3][…]
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա[4]
Վախճանվել էմայիսի 7, 1650(1650-05-07) կամ 1650[1][2][3][…]
Մահվան վայրԷդո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ
ՀայրԿանո Տականոբու
ԶավակներKanō Tsunenobu?[4]
ԱզգականներKanō Jinnojō?
 Kanō Naonobu Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Կանո Նաոնոբուն ծնվել է Կիոտոյում 1607 թվականի նոյեմբերի 25-ին։ Նա Կանո դպրոցի վարպետ Կանո Տականոբուի երկրորդ որդին էր, հանրահայտ Կանո Էյտոկուի թոռը։ Նրա ավագ եղբայրը` Կանո Տանյուն, դարձավ դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն այն բանից հետո, երբ երիտասարդ տարիներին դարձավ սյոգունատ Տոկուգավայի պաշտոնական գեղանկարիչը[5][6]։

1630 թվականին Կանո Նաոնոբուն մեկնում է Էդո քաղաք, որտեղ տեղավորվում է Կանոյի դպրոցի արվեստանոցներից մեկում և ստանում գոյո էսիի (սյոգունատին կից պալատական գեղանկարիչ) հատուկ կարգավիճակ[6]։ Էդոյում նա սովորում է եղբոր` Տանյուի ղեկավարությամբ և արագ ընդօրինակում նրա տեխնիկան և ոճը[7]։ Սյոգունատի պատվերով եղբայրները ստեղծեցին բազմաթիվ համատեղ լայնամասշտաբ զարդանկարներ[6]։

Նաոնոբուի ոճը և ստեղծագործական ուղին էականորեն տարբերվում է Տանյուից։ Կրտսեր եղբայրն ավելի շատ ընդգրկված էր սևաներկով միագույն գեղանկարչության աշխատանքներում և հաճախակի էր օգտագործում նեգատիվային տարածքները։ Ի տարբերություն եղբոր աշխատանքների, նրա նկարներն ավելի ազատ էին, գրեթե ուրվագծային յուրաձևությամբ։ Յամատո-է ժանրի աշխատանքները ունեին ավելի հստակ արտահայտված ճապոնական երանգավորում։ Ոսկեզօծ շարժական դռների և առաջակալների վրա նա ավելի շատ ուրվագծում էր առարկաների տեսքը, քան պատկերում դրանք[6]։ Դրա վառ օրինակ կարելի է համարել Ֆուձիմի սայգյո-ձյուբյոբու առաջակալի զարդանկարը, որտեղ Ֆուձիյաման հազիվ է նշմարվում մեծ նեգատիվային տարածքի ֆոնին, առաջին պլանում երևում է միայնակ նստած ինքնամփոփ մարդու պատկերը[7]։

Արվեստից դուրս, կյանքում Նաոնոբուի մականունը Սյումէ էր (ճապ.՝ 主馬): Նա սիրում էր այցելել Կիոտո իր ընկերոջը` նկարիչ և արիստոկրատ Կոբորի Մասակաձուին։ 1650 թվականին այդպիսի ուղևորություններից մեկի ժամանակ Կանո Նաոնոբուն անհետացավ։ Հավանաբար նա մահացել է հիվանդությունից, չնայած լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա խեղդվել է ձկնորսության ժամանակ, կամ էլ մեկնել է Չինաստան[6]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Yamashita, Yūji (2004). Kanō-ha ketteiban 狩野派決定版. Bessatsu Taiyō (Japanese). Heibonsha. ISBN 978-4-58292131-1. OCLC 64782262. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Yasumura, Toshinobu (2006). Motto Shiritai Kanō-ha: Tan'yū to Edo Kanō-ha もっと知りたい狩野派: 探幽と江戸狩野派. Tokyo Bijutsu. ISBN 978-4-8087-0815-3. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 British Museum person-institution thesaurus
  4. 4,0 4,1 4,2 4,3 Union List of Artist Names — 2016.
  5. «Portrait of Kanô Tan'yû». e-museum: National Treasures and Important Cultural Properties of National Museums, Japan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Yasumura, 2006, էջ 44
  7. 7,0 7,1 Yamashita, 2004, էջ 74
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանո Նաոնոբու» հոդվածին։