Կանոնականացումը եկեղեցական բարձրագույն իշխանության կողմից օրենսդրական գործողություն է, որի միջոցով քրիստոնյա հերոսը, որ հայտնի է դարձել իր սխրանքներով, հետմահու դասվում է սրբերի շարքը։ Կանոնականացում' եզրը (kanonizein-ներմուծել կանոնի մեջ, օրինականացնել) հունարեն բայի լատինականացված տառադարձությունն է։ Այն շրջանառության մեջ է դրվել արևմտյան գիտնական-աստվածաբանների կողմից բավականին ուշ և այդ պատճառով մինչ այդ կիրառվում էր սրբերի շարքը դասել բառակապակցությունը։

Կանոնականացման պրակտիկայի ի հայտ գալու հենց սկզբից Եկեղեցին սրբերի կյանքի օրինակով հավատացյալներին էր ներկայացնում քրիստոնեական վարքագծի նմուշ-օրինակներ։ Սրբերի պաշտամունքն ու կանոնականացումը, որ ուսումնասիրությունների առարկա են եղել վարքագիրների, պատմաբանների, աստվածաբանների և բանասերների համար, այսօր ևս մեծ հետաքրքրություն են վայելում։

Տես նաև խմբագրել