Կանաչ մամբա
Կանաչ մամբա
Կանաչ մամբա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ինֆրակարգ Alethinophidia
Վերնաընտանիք Elapoidea
Ընտանիք Ասպիդներ (Elapidae)
Ցեղ Մամբա (Dendroaspis)
Տեսակ Կանաչ մամբա (D. viridis)
Միջազգային անվանում
Dendroaspis viridis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կանաչ մամբա[1] կամ արևմտյան մամբա[2] (լատին․՝ Dendroaspis viridis), թունավոր օձ։ Հանդիպում է Արևմտյան Աֆրիկայի խոնավ արևադարձային անտառներում։ Ակտիվ է հիմնականում օրվա լուսավոր ժամերին, սակայն բարենպաստ պայմաններում կարող է դուրս գալ որսի նաև գիշերը։ Բնական պայմաններում որսում է թռչուններ, մողեսներ և մանր կաթնասուններ։ Կանաչ մամբային առավել մոտ տեսակներ են սև և նեղգլխանի մամբաները։ Թույնը պարունակում է արագ գործող նեյրոտոքսիններ, որոնք կարող են առաջացնել հյուսվածքների նեկրոզ և համակարգային լուծանք[3]։ Օձի խայթոցից տուժած մարդու համար հակաթույնի ուշացումը կարող է հանգեցնել մահվան։

Նկարագրություն խմբագրել

Մամբաները վայելչակազմ են՝ երկար կոնաձև ագիով։ Մեծահասակ առանձնյակների միջին երկարությունը տատանվում է 1,8-2,1 մետրի սահմաններում[4]։ Առավել խոշոր տեսակները հասնում են 2,4 մետր երկարության[3]։ Գլուխը նեղ է, երկարացված և սահուն անցում է կատարում իրանին։ Երբ օձն օդում ուղղահայաց պահում է պարանոցը, այն փոքր-ինչ ամրանում է, սակայն կոբրաների պարանոցի նման չի լայնանում։ Բիբերը կլոր են, ծիածանաթաղանթը՝ դարչնագույն և դեղին[3]։

 

Պաճուկը հարթ է։ Իրանի վերին մասը վառ դեղնականաչից անցնում է կանաչի՝ թեփուկների վրա դեղին նեղ եզրանախշերով։ Թեփուկների մի մասը պատված է սև շեղանկյունաձև պատկերներով։ Պաճուկների միջև ընկած մաշկի սև հատվածներն առավել զարգացած են գլխի և պոչի վրա։ Գլխի վերին մասը գունավորված է, ինչպես իրանի դիմացի մասը, կամ ավելի մուգ։ Գլխի ստորին մասը, կոկորդը, ենթապոչային հատվածը և որովայնը բաց դեղին կամ դեղնականաչ են[3]։ Սրբանային վահանակը բաժանված է։

Մաշկածածկույթ
Մարմնի մաս Պաճուկների թիվ
Իրանի միջին հատված 11-15
Որովայն 210-242
Ենթապոչային հատված 205-125
Վերշուրթային հատված 7-8
Ենթաշուրթային հատված 11-13
Քունքային հատված 2+2 (երբեմն 2+3 կամ 2+4)
Ակնակապիճի դիմային հատված 2-3
Ակնակապիճի հետին հատված 3-4

Տարածում խմբագրել

Տարածման արեալը ներառում է Արևմտյան Աֆրիկայի հասարակածային շրջանները՝ հարավարևմտյան Սենեգալը, Գամբիան, Գվինեան, Սյերա-Լեոնեն, Լիբերիան, Կոտ դ'Իվուարը, հարավային Գանան, Տոգոն և հյուսիսային Բենինը[5]։ Մի շարք աղբյուրներում հիշատակվում է նաև Նիգերիան[5], սակայն 21-րդ դարի սկզբում խոստովանել են, որ այդ լուրը կեղծ էր[6][7]։ Հանդիպում են ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա[7]։

Բնակեցման հիմնական վայրերն արևադարձային խոնավ անտառներն են, որոնց տեղումների տարեկան քանակը կազմում է ավելի քան 1500 միլիմետր[8]։ Տոգոյի հարավում օձը թափանցում է կիսաչոր նոսր անտառներ, Գվինեայում հանդիպում են սավաններում և ծովի ջրով ծածկվող մակընթացություններում[9]։ Գամբիայում և Գվինեա Բիսաույում մամբաները բնակվում են անտառների մեկուսացված հատվածներում, ինչպես նաև թփերի մացառուտներում։ Մամբային երբեմն կարելի է հանդիպել բնակավայրերի պուրակային տարածքներում[10]։

Վարքի առանձնահատկություններ խմբագրել

Կանաչ մամբան վարում է ինչպես ծառաբնակ, այնպես էլ ցամաքային կենսակերպ։ Առավել ակտիվ է օրվա լուսավոր ժամերին, ժամանակ առ ժամանակ գիշերն է դուրս գալիս որսի[11]։ Որսից հետո թաքնվում է խիտ սաղարթամասերում, որտեղ, տերևներով շրջապատված, քիչ նկատելի է դառնում։ Բավականին աշխույժ և արագաշարժ օձ է։ Մարդու հետ շփումներից խուսափում է, հանդիպման ժամանակ նախընտրում է փրկվել՝ թաքնվելով ծառի վրա կամ թփերի մեջ։ Երբ մարդը մոտենում է, իրեն ագրեսիվ է պահում. բարձր ֆշշում է և մի քանի անգամ հարձակվում թշնամու վրա՝ օգտագործելով թունավոր ատամները[4][10]։

Սնունդ խմբագրել

 

Սնվում է թռչուններով և մանր կաթնասուններով, առաջին հերթին՝ կրծողներով՝ առնետներով, մկներով, սկյուռանմաններով, ինչպես նաև չղջիկներով, գետնափորերով և սպիտակափոր մողեսներով[3]։ Սննդի մեջ կիրառում է նաև անպոչ երկկենցաղներ, մողեսներ և թռչունների բներ։ Որսի ժամանակ հետապնդում և խայթում է զոհին այնքան անգամ, քանի դեռ նա չի մահանում թույնի ազդեցությունից[10][12]։

Թույն խմբագրել

Ըստ բաղադրիչների ամբողջության՝ կանաչ մամբայի թույնը համանման է այլ օձերի թույնի հետ և տարբերվում է թունավորության աստիճանով։ Այն պարունակում է նեյրոթույներ՝ խոլիներգիական սինապսական ά նեյրոթույներ, դենդրոթույներ, ֆասցիկուլիններ և մի շարք այլ վտանգավոր նյութեր[13]։ Խայթոցից տուժած մարդը զգում է այրող ցավ, և վերքի շրջակայքն այտուցվում է[14]։ Հնարավոր է տեղական նեկրոզ, շարժումների կոորդինացիայի կորուստ, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գերճնշում, լուծ, լուծանք և դժվարացած շնչառություն։ Հակաթույնի բացակայության դեպքում նոր՝ ավելի լուրջ ախտանշանները ժամանակի ընթացքում աստիճանաբար սաստկանում են։ Մահը սովորաբար վրա է հասնում շնչահեղձությունից, որն առաջանում է շնչառական մկանների կաթվածահարությունից։ Ըստ վիճակագրական տվյալների՝ մահը վրա է հասնում խայթոցից 30 րոպե հետո[3][12][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Книга:Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии|страницы=345
  2. Банников, 1985, էջ 320
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Dendroaspis viridis». WCH Clinical Toxinology Resources (անգլերեն). The University of Adelaide. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Venomous Snakes of the World, 2013, էջ 200
  5. 5,0 5,1 Wallach et al., 2014, էջ 223
  6. O'Shea, 2011
  7. 7,0 7,1 Luiselli, L. & Segniagbeto, G. «Dendroaspis viridis». The IUCN Red List of Threatened Species 2013. Международный союз охраны природы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Trape & Mané, 2006
  9. Segniagbeto et al., 2011
  10. 10,0 10,1 10,2 Spawls & Branch, 1995, էջ 51—52
  11. Ernst & Zug, 1996
  12. 12,0 12,1 Bargar & Johnson, 1987
  13. Gupta, 2015, էջ 413
  14. Chippaux, JP. (2006). Snake Venoms and Envenomations. United States: Krieger Publishing Company. էջ 300. ISBN 978-1-57524-272-9.
  15. «Immediate First Aid for bites by Western Green Mamba (Dendroaspis viridis. Toxicology. University of California, San Diego. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Банников, А. Г. (Ред.) Жизнь животных в 7-ми т.. — 2-е изд., перераб.. — М.: Просвещение, 1985. — Т. 5. Земноводные и пресмыкающиеся. — 399 с.
  • Bargar, Sherie; Johnson, Linda. Mambas. — Rourke Publishing Group, 1987. — 24 p. — ISBN 978-0865929609
  • Department of the Navy Bureau of Medicine and Surgery; Shupe, Scott. Venomous Snakes of the World: A Manual for Use by U.S. Amphibious Forces. — Skyhorse Publishing, 2013. — 336 p. — ISBN 978-1620876237
  • Ernst, Carl H.; Zug, George R. Snakes in Question: The Smithsonian Answer Book. — Smithsonian Inst Pr, 1996. — 203 p. — ISBN 978-1560986485
  • Gupta, Ramesh C. (Editor). Handbook of Toxicology of Chemical Warfare Agents. — Academic Press, 2015. — 1198 p. — ISBN 978-0128001592
  • Segniagbeto, G. H.; Trape, J-F.; David, P.; Ohler, A.; Dubois, A.; Glitho, I. A. The snake fauna of Togo: systematics, distribution and biogeography, with remarks on selected taxonomic problems // Zoosystema. — 2011. — Т. 33. — № 3. — С. 325—360. — doi:10.5252/z2011n3a4
  • O'Shea, Mark. Venomous Snakes of the World. — Princeton University Press, 2011. — 160 p. — ISBN 978-0691150239
  • Spawls, Stephen; Branch, Bill. Dangerous Snakes of Africa: Natural History - Species Directory - Venoms and Snakebite. — Ralph Curtis Pub, 1995. — 192 p. — ISBN 978-0883590294
  • Trape, J. F.; Mané, Y. Guide des serpents d'Afrique occidentale : Savane et désert. — IRD Orstom, 2006. — ISBN 978-2709916004
  • Wallach, Van; Williams, Kenneth L.; Boundy, Jeff Snakes of the World: A Catalogue of Living and Extinct Species. — CRC Press, 2014. — 1237 p. — ISBN 978-1482208474
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ մամբա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ մամբա» հոդվածին։