Կանայմա (ազգային պարկ)

ազգային պարկ

Կանայմա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Canaima), ազգային պարկ Վենեսուելայի հարավ-արևելքում՝ Բրազիլիայի և Գայանայի սահմանի մոտ։ Պարկի մակերեսը մոտ 30000 կմ² է։ Գտնվում է Բոլիվար նահանգում և զբաղեցնում է նույնչափ տարածք, որքան Գրան Սաբանա բնական պարկը։

Կանայմայի ծովալճակը
Canaima National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Կանայմայի ծովալճակը
Երկիր Վենեսուելա
Տիպ Բնական
Չափանիշներ vii, viii, ix, x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Կոորդինատներ 6°10′00″ հս․. լ. 62°30′00″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1994  (18 նստաշրջան)
Կանայմա (ազգային պարկ) (Վենեսուելա)##
Կանայմա (ազգային պարկ) (Վենեսուելա)
Կանայմա (ազգային պարկ) (Վենեսուելա)##
Կանայմա (ազգային պարկ) (Վենեսուելա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պարկը բացվել է 1962 թվականի հունիսի 12-ին և երկրում իր չափերով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, զիջելով միայն Պարիմա-Տապիրապեկո պարկին։ 1994 թվականին Կանայման գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցուցակում։ Պարկի հիմնական տեսարժան և արժեքավոր վայրը այստեղ գտնվող Տեպուին է (սեղանաձև լեռներ)։

Առավել հայտնի տեպուի պարկ է Ռորայման (ավելի բարձր է և առավել հեշտ է բարձրանալու համար) և Աույանտեպուին, որտեղ գտնվում է հայտնի ջրվեժ Անխելը, որն ամենաբարձրն է ամբողջ աշխարհում։ 

Ազգային պարկի տարածքը հայրենիքն է հնդկացիական պոմեն ժողովրդի համար, ովքեր տապուն համարում են որպես հոգիների տուն «մավարի»։ Այգին գտնվում է հեռավոր վայրում, ճանապարհները, որոնք կապում են բնակավայրերը, չափազանց քիչ են, այդ պատճառով էլ հիմնական տրանսպորտը փոքր ավիացիան է։

Տեղի բնակիչներն են պեմոնները, որոնք զբաղված են հիմնականում զբոսաշրջությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել