Կանադայի թագավորական զինանշան (անգլ.՝ Royal Coat of Arms of Canada, ֆր.՝ Armoiries du Canada), Կանադայի պետական խորհրդանիշերից մեկը։ Զինանշանի ստեղծման աշխատանքները սկսվել են 1915 թվականին և հաստատվել՝ 1921 թվականի նոյեմբերի 21-ին Գեորգ V-ի կողմից։ 1957 թվականին որոշ չափով այն փոփոխվել է։ Հաջորդ փոփոխությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որից հետո զինանշանը ստացել է ներկայիս տեսքը։

Կանադայի զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչԿանադա
Հաստատված1921 նոյեմբեր 21

Զինանշանի վերին մասում գտնվում է Թյուդորների արքայական թագը[1]։ Ձախ կողմում զետեղված է Մեծ Բրիտանիայի դրոշը՝ «Յունիոն Ջեկը», իսկ աջից՝ ֆրանսիական ռոյալիզմի խորհրդանիշ հանդիսացող Բուրբոնների հարստության զինանշանը՝ «Ֆլեր դը լիսը»։

Զինանշանի էվոլյուցիա խմբագրել

1957 թվականին փոխվում և փոքրացվում է սպիտակ և կարմիր ծաղիկների ձևը, իսկ դրոշները բարձացվում են վերև, փոխվում է նաև ներքևում գտնվող տերևների գույնը՝ կանաչից կարմիր։

1994 թվականի փոփոխությունում կարմիր և սպիտակ տերևները ավելի նմանեցվում են Կանադայի դրոշի թխկու տերևին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կանադայի թագավորական զինանշան՝ համառոտ պատմությունը» (անգլերեն). Կանադայի թագավորական հերոսների միություն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.