Ժամանակակից լուսանկարչության կանադական թանգարան

Կանադական ժամանակակից լուսանկարչության թանգարան (անգլ.՝ Canadian Museum of Contemporary Photography), դաշնային ենթակայության կանադական կառույց, որը ստեղծվել է լուսանկարչական պատկերների հավաքի, ցուցադրման և ժողովրդականացնելու նպատակով։ Թանգարանի հավաքածուն, որը ներառում է 160 հազար ցուցանմուշ (2009 թվականի դրությամբ), հավաքվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, սակայն պաշտոնապես թանգարանը հիմնադրվել է 1985 թվականին։ 1992 թվականից մինչև 2009 թվականը ուներ իր սեփական տարածքը, ներկա դրությամբ թանգարանին տարածքը տրամադրում է Կանադայի ազգային պատկերասրահը։

Ժամանակակից լուսանկարչության կանադական թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Կանադա
ՏեղագրությունՕնտարիո
ՎայրՍասեքս դրայվ
Ղեկավարության նստավայրՕտտավա, Կանադա
Հիմնադրվել է1985
Կայքgallery.ca
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1941 թվականին Կանադայի կինեմատոգրաֆիայի ազգային խորհրդի հովանու ներքո (անգլ.՝ National Film Board of Canada, NFB) ստեղծվել է լուսանկարչության բաժինը (անգլ.՝ Sill Photography Division)։ Ի սկզբանե բաժնի խնդիրը լուսանկարչական աշխատանքների վրա պետական պատվերների բաշխումն էր, սակայն 70-ական թվականներին նրա հետաքրքրությունների կենտրոնում հայտնվեց գեղարվեստական լուսանկարչական աշխատանքների հավաքածուների հավաքը։ 1984 թվականին Բրայան Մարլունիի պահպանողական կառավարությունը բաժինը Կանադական ժամանակակից լուսանկարչության թանգարան դարձնելու որոշում է կայացրել, որը Կանադայի ազգային պատկերասրահի դուստր կառույցն է։ Թանգարանի առաջին տնօրենն է դարձել Մարտա Լենգֆորդը։ Նոր թանգարանի խնդիրն էր հանդիսանում Կանադայի ժամանակակից փաստագրական և գեղարվեստական լուսանկարչության ժողովրդականացումը[1]։ Կապի նախարար Մարսել Մասսեն խոսք էր տվել, որ նոր թանգարանը իր սեփական տարածքը կստանա Օտտավայի կենտրոնում[2]։

Մասսեի խոստումը կատարվել է 1992 թվականին, երբ թանգարանը ստացել է իր նոր տարածքը, որը գտնվում էր Ռիդո ջրանցքի և Շատո-Լորյե գրանդ հոթելի մոտ։ Շինությունն իրենից ներկայացնում էր վերանորոգված երկաթուղային թունելի հատված[3]։ Ցուցանմուշները տեղակայված էին երթևեկելի հատվածից ներքև, իսկ վերևում գտնվում էր մուտքը և զբոսասրահը, որոնք իրականացված էին ճարտարապետական ոճով, որը նման էր «Շատո-Լորյե» ոճին։ 1994 թվականին թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրեց Մարտա Խաննան։

2006 թվականի հոկտեմբերին վերականգնողական աշխատանքների հետ կապված շինությունը փակվել է այցելուների համար։ Ցուցանմուշները տեղափոխվել են Ազգային պատկերասրահի շենք[4]։ Վերանորոգման աշխատանքները սկսվել են Ռիդո ջրանցքի մոտ գտնվող ստորգետնյա թանգարանի սրահներում առաստաղի հոսի պատճառով, սակայն երկու ու կես տարի անց՝ 2009 թվականի մարտին հայտնել են, որ թանգարանը չի կարող վերադառնալ իր նախկին շինություն։ Այդ որոշումը կապված էր խորհրդարանի շենքերի վերանորոգման աշխատանքների հետ կապված և նախկին թանգարանի շինությունը պետք է օգտագործվեր Համայնքների պալատի գրասենյակների և կոմիտեների նիստերի սենյակների համար[2]։

Հավաքածու խմբագրել

2009 թվականին Կանադական ժամանակակից լուսանկարչության թանգարանում հաշվվում էր 160 հազար ցուցանմուշ՝ այդ թվում 17 հազար տպվածք և մուլտիմեդիոն ստեղծագործություններ, ինչպես նաև նեգատիվներ և Ազգային խորհրդի ֆոնդից շրջանառվող ֆոտոնյութեր, որոնք թվագրվում են 1962 և ավելի ուշ տարիներին (ավելի վաղ նյութերը գտնվում են Կանադայի գրադարանի և արխիվի պահոցներում)։

Թանգարանի հավաքածուներում ներկայացված են հարյուրավոր լուսանկարիչ-նկարիչների աշխատանքներ, որոնք հնարավորություն էին տալիս տարեկան չորս ցուցահանդես կազմակերպել՝ ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ։ Այս ցուցանմուշները ցուցադրվում են ոչ միայն Օտտավայում, այլ նաև Կանադայի այլ քաղաքների թանգարաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carol Payne. «Canadian Museum of Contemporary Photography» (անգլերեն). The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 Randy Boswell. (2009 թ․ մարտի 29). «No photos please». National Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. Канадский музей современной фотографии Արխիվացված 2013-04-10 Wayback Machine на сайте Ottawamuseums.com (անգլ.)
  4. «The Canadian Museum of Contemporary Photography is temporarily closed». National Gallery of Canada. 2006 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից լուսանկարչության կանադական թանգարան» հոդվածին։