Կայ Հավերց

գերմանացի ֆուտբոլիստ

Կայ Հավերթց (անգլ.՝ Kai Havertz, հունիսի 11, 1999, Աախեն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բայեր 04»-ի կազմում։ 2015-2016 թվականների ընթացքում հանդես է եկել Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում։

Կայ Հավերց
գերմ.՝ Kai Havertz
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1999(1999-06-11)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Աախեն, Գերմանիա
Հասակ 193 սանտիմետր[2]
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք attacking midfielder և հարձակվող

Հավերթցը դարձել է «Բայեր 04»-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով թիմի կազմում նշել է իր նորրամուտը և դարձել գոլի հեղինակ։

Ակումբաին կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Կայ Հավերթցը ծնվել է Աախեն քաղաքում։ Հավերթցի առաջին ֆուտբոլային ակումբը եղել է «Ալեմանիա Աախեն»-ը։ 2008-2010 թվականների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել «Ալեմանիա Աախեն»-ի ակադեմիայի կազմում։

2016 թվականին արժանացել է Ֆրից Վոլտերի արծաթե մեդալի[3]։

«Բայեր 04» խմբագրել

Հավերթցը «Բայեր 04»-ի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ «Վերդերի»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինել է Չարլես Արանգուիսին։

Չեմպիոնների լիգայի շրջանակներում իր նորամուտը Հավերթցը նշել է 2017 թվականի փետրվարի 21-ին՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում, որտեղ նա փոխարինել է Հական Չալհանօղլույին[4][5]։ Գերմանական ակումբի կազմում իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է 2017 թվականի ապրիլի 2-ին՝ «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղոմ։ Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։

Իր առաջին մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2016 թվականին Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում Կայ Հավերթցը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է առաջնության բոլոր հինգ հանդիպումներին և դարձել մեկ գոլի հեղինակ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բայեր 04 Բունդեսլիգա 2016/17 24 4 1 0 3 0 28 4
Արդյունք 24 4 1 0 3 0 28 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Kai_Havertz
  2. https://www.chelseafc.com/en/teams/profile/kai-havertz
  3. McGuiness, Kev (2017 թ․ հունվարի 25). «Bayer Leverkusen's overlooked youth prospects». Vavel. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Bayer Leverkusen vs. Atlético Madrid lineups: Bayer hand teenager Havertz first Champions League start». SBNation. Jack Sargeant. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  5. Molinaro, John (2017 թ․ մարտի 14). «Person of Interest: German wunderkind Kai Havertz one to watch». Sports Net. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  6. Mende, Jens; Krṻhler, Andreas (2017 թ․ մայիսի 20). «Hertha trotz 2:6 gegen Bayer kurz vor Europa». Dewezet. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել