Կայֆ (արաբ․՝ كايف‎‎ - «հաճույք, վայելք»[1], հաճախ թուրքերեն՝ keyif), արաբերեն բառ, որն օգտագործվում է ռուսերենում (ինչպես նաև եբրայերենում)՝ նկարագրելու հաճելի հույզերն ու զգացողություններն ընդհանրապես։

Բառի էվոլյուցիա խմբագրել

Ռուսերեն «կայֆ» բառը գալիս է արաբերեն «քեյֆ» (արաբ․՝ كايف‎‎)՝ «հաճելի անգործության ժամանակամիջոցը», բառից[2]։ Ղուրանի համաձայն՝ արդար մարդիկ, հայտնվելով դրախտում, մշտապես գտնվում են քեյֆի վիճակում[3]։

Առաջին անգամ ռուսերենում «կայֆ» («կեյֆ») բառը պաշտոնապես ամրագրվել է 1821 թվականին։ Հենց այդ տարում արևելագետ Օսիպ Սենկսովսկին, իր Եգիպտոս ուղևորության մասին պատմելով, բացատրել է՝ ինչ է նշանակում «կեյֆ».

  Ճամփորդները, որոնք լինում են Արևելքում, գիտեն, թե ինչքան բազմաբովանդակ նշանակություն ունի կեյֆ բառը։ Մի կողմ թողնելով բոլոր մտքերն ու մտահոգությունները՝ անփութորեն փռվելով սուրճ խմելը և ծխախոտ ծխելը կեյֆ անել է։ Թարգմանությունում այն կարելի է անվանել վայելել հանգստությունը։  

1848 թվականին «կեյֆ» բառը «Նետոչկա Նեզվանովա» պատմվածքում օգտագործել է Ֆեոդոր Դոստոևսկին... բուլդոգը բնակություն էր հաստատել սենյակի մեջտեղում և ծուլորեն վայելում էր իր հետճաշյա կեյֆը»)։ Այն օգտագործել են նաև Անտոն Չեխովը (« Երբ ես կեյֆում եմ բազմոցին…»), Դմիտրի Գրիգորովիչը, Նիկոլայ Լեսկովը, Վսեվոլոդ Կրեստովսկին, Իվան Գոնչարովը և այլք։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ենթադրվում էր, որ բառը կապված է բուրժուական գաղափարախոսության դրսևորման հետ և գործնականորեն դուրս եկավ գործածությունից[3]։ Այն նորից խոսակցական բառ դարձավ 1957 թվականին Մոսկվայում անցկացված Երիտասարդների և ուսանողների VI համաշխարհային փառատոնից հետո, երբ մոդայիկ դարձավ խոսակցության մեջ «պտտել» օտար բառերի փոխառությունները։

«Աշխարհի շուրջ» ամսագրի տեսաբան Ա․ Սինելնիկովը 1967 թվականի Շահի Զինդայի մասին հոդվածում գրել է․

  Արևելքում կա այսպիսի բառ՝ կայֆ։ Այն արտասանում են խորը շնչելով, աչքերը փակելով։ Կայֆը հանգիստն է օազիսում։ Այն սառն էր ու ստվերոտ։ Դա հանգիստն էր անվերջանալի ճամփորդությունից հետո կարմիր տաք ավազաթմբի վրա կարմիր ու տաք երկնքի տակ։ Կայֆն այն է, երբ անհետանում է դեղին ավազների մենությունն ու շուրջդ տեսնում ես, որ երկինքը կապույտ է և լուռ։  

Այլ լեզուներով խմբագրել

Ինչպես ռուսական ժամանակակիցները, 19-րդ դարի սկզբի և 20-րդ դարի վերջի արևմտաեվրոպական հեղինակներն, այցելելով Օսմանյան կայսրություն, հաճախ սկսեցին օգտագործել այդ բառը (օրինակ՝ (անգլ.՝ keif), ավելի քիչ kef, (թուրքերեն՝ keyif), ֆրանս. kiff)՝ նկարագրելու թուրքերի սերը «հաճելի անգործությանը»։

Ալբաներենից այս բառը փոխառվել է qejf ձևից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Х. К. Баранов, Арабско-русский словарь, 2007
  2. Կաղապար:ВТ-НЭС
  3. 3,0 3,1 Откуда к нам пришел «кайф»?, «Вокруг света», 02.10.2006.

Գրականություն խմբագրել

  • В. В. Колесов, Язык города, М., 1991.
  • В. С. Елистратова, Словарь русского арго: Материалы 1980—1990 гг., М., 2000, стр.182.

Արտաքին հղումներ խմբագրել