Կայրուան (հնում՝ Կաիրվան, Կայրաան, արաբ․՝ القيروان‎‎, Էլ- Կայրվան, բառացի՝ «քարավան»), քաղաք Թունիսում, Մաղրիբի մուսուլմանների ամենասուրբ քաղաք։ Մայրուղով և երկաթգծով միացված է Սուսին, գտնվում է նրանից 61 կմ արևելք[1][2] (устар. Каирван, Кайраан[3][4]։ 1988 թվականին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Բնակավայր
Կայրուան
արաբ․՝ القيروان‎‎
ԵրկիրԹունիս Թունիս
Հիմնադրված է670 թ.
Մակերես68,02 հեկտար, 154,36 հեկտար
ԲԾՄ68 մետր
Բնակչություն186 653 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ3100
Պաշտոնական կայքcommune-kairouan.gov.tn
Կայրուան (Թունիս)##
Կայրուան (Թունիս)

Պատմություն խմբագրել

Կայրուանը հիմնադրվել է 670 թվականին Ուկբա իբն Նաֆիի կողմից (Ամրա իբն ալ Ասայի զարմիկը) բյուզանդական ամրոցի տեղում որպես Մաղրիբի արաբական նվաճումների հենարան։ Դարակեսին դարձել է Իֆրիկիայի մայրաքաղաքը նախ Ագլաբիդների, ապա Ֆաթիմիդների և Զիրիդների օրոք։

Պայմանավորված 11-րդ դարակեսին բեդվինական խիլալ ցեղերի կանոնավոր հարձակումներով՝ մայրաքաղաքը Կայրուանից տեղափոխվում է Թունիս։ Այդ ժամանակից ի վեր Կայրուանը զարգանում է որպես մայրաքաղաքից հեռու ընկած առևտրական կետ՝ ապահովելով քոչվորներին անհրաժեշտ ապրանքը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Կայրուանում մնացել են շատ թվով եկեղեցիներ, որոնց շարքում առաջին տեղն է զբաղեցնում Կայրուանի մզկիթային համալիրը, որը հիմնադրվել է քաղաքի հետ 670 թվականին։ Ներկայիս կառույցը ավելի շատ ամրոց է հիշեցնում՝ 35 մետրանոց մինարեթով, Ագլաբիդների դարաշրջանի հուշարձան։ Նրա կառուցման համար նախատեսված նյութերը բերվել են Էլ Ջեմից, այդ թվում 414 անտիկ սյուներ։ 1057 թվականին քոչվորների հարձակումներից մզկիթը շատ է տուժել։

Բացի մզկիթից՝ Կայրուանի սրբավայրերի դասին են պատկանում նաև Մուհամեդի հետևորդներից մեկի շիրմաքարը և 9-րդ դարի 73 մետրանոց ավազանը։ Այս հուշարձանները գտնվում են հինավուրց մեդինայից դուրս, շրջապատված պատով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тунис. Справочная карта. Масштаб 1:1 000 000. Омск, Роскартография, 2004
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 142.
  3. «Каирван». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 23.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայրուան» հոդվածին։