«Կայսրի նոր արկածները» (անգլ.՝ The Emperor's New Groove), մուլտֆիլմ՝ ստեղծված Ուոլթ Դիսնեյ ընկերության կողմից 2000 թվականին։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին։ Մուլտֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն երգ»` «My Funny Friend and Me» անվանակարգում։

Կայսրի նոր արկածները
անգլ.՝ The Emperor's New Groove
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, երաժշտական ֆիլմ[1][2], ֆլեշբեք ֆիլմ, ավանդական մուլտֆիլմ և կինոկատակերգություն
Թեմակայսրություն, Նարցիսիզմ և spoiled child?
ԿերպարներԿուզկո[3], Փաշա[3], Իզմա[3], Կրոնկ[3], Չիչա[3], Տիպո[3], Չակա[3], Bucky the Squirrel?[3], Theme Song Guy?[3], Մատա[3], Ռուդի[3] և Օֆիշըլ[3]
Գործողության վայրՀարավային Ամերիկա և Պերու
ԴարաշրջանԻնկեր
Հորինված երկիրThe Emperor's New Groove universe?
Հիմնված էKingdom of the Sun?
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՄարկ Դինդալ[4][1][5][…]
ՍցենարիստԴևիդ Ռեյնոլդս[4][6][3], Քրիս Ուիլյամս[3] և Մարկ Դինդալ[3]
ՀնչյունավորումԴևիդ Սփեյդ[7][3], Ջոն Գուդմեն[7][3], Էրթա Քիթ[7][3], Պատրիկ Ուորբերթոն[7][3], Ուենդի Մելիկ[7][3], Ջոն Ֆիլդլեր[7][3], Kellyann Kelso?[7][3], Էլի Ռասել Լիննեց[7][3], Սըր Թոմ Ջոնս[7][3], Սթիվեն Անդերսոն[7][3], Բոբ Բերգեն[7][3], Ռոջեր Բամփաս[7][3], Ռոբերտ Քլոթուորթի[7][3], Ջենիֆեր Դարլինգ[7][3], Փեթի Դոյչ[7][3], Միրիամ Ֆլին[7][3], Ջես Հեմել[7][3], Շերրի Լին[7][3], Դենի Ման[7][3], Անդրե Ստոյկա[7][3], Սթիվ Սասքինդ[7][3], Ջո Ուայթ[7][3] և Միկի ՄակԳոուեն[8][3]
ՊատմողԴևիդ Սփեյդ
ՊրոդյուսերՌենդի Ֆալմեր[4][3]
Գործադիր պրոդյուսերԴոն Հան[3] և Պատրիցիա Հիքս[3]
Բեմադրող նկարիչՓոլ Ա. Ֆելիքս[3]
ԵրաժշտությունՍթինգ[3], Դևիդ Հարթլի[3] և Ջոն Դեբնի[3]
ԽմբագիրՊեմ Զիգենհագեն[3]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures[3] և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[3]
Տևողություն75 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՍիկվելKronk's New Groove?
Թվականդեկտեմբերի 15, 2000[9], փետրվարի 9, 2001[10][11] և մարտի 15, 2001[12][13]
ԱռաջադրումԱրբանյակ մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե100 000 000 $[9]
Շահույթ169 661 687 $[14] և 89 636 687 $[14]
movies.disney.com/the-emperors-new-groove

Սյուժե խմբագրել

Կուսկոն երիտասարդ կայսր է, ինքնասեր և ինքահավան։ Նա կանչում է գյուղի ավագ Պաչային, որպեսզի հայտնի նրան, որ պատրաստվում է կառուցել լողավազանով հսկայական տուն՝ Կուսկոտոպիա, Պաչաի տան տեղում, որպես նվեր իր ծննդյան 18-ամյակին։ Պաչան փորձում է բողոքել, սակայն նրան վտարում են պալատից։

Այդ ժամանակ կայսրի խորհրդականուհի Իզման ցանկանում է վրեժ լուծել Կուսկոից անխիղճ վտարման համար և երազում է անձամբ դառնալ կայսրուհի։ Նա համոզում է իր ընկեր Կրոնկին ընթրիքի ժամանակ թունավորել կայսրին։ Սակայն Կրոնկը խառնում է թույները և արձյունքում Կուսկոն վեր է ածվում լամաի։ Իզման հրամայում է Կրոնկին ազատվել նրանից, սակայն վերջին պահին Կրոնկը մտափոխվում է և շտապելուց կայսրով հանդերձ պարկը գցում է Պաչայի սայլակի մեջ, ով սրտնեղված վերադառնում էր տուն։ Երբ Կուսկոն ուշքի է գալիս, նա մեղադրում է Պաչային նրանում, որ այդ նա է չարությունից իրեն թունավորել։ Նա համոզում է իրեն տանել պալատ (հիշելով, որ Իզման ունի գաղտնի նկուղ բուժահեղուկներով և նա կարող է իրեն փրկել), սակայն Պաչան պայման է դնում, որ կօգնի այն դեպքում, եթե կայսրը տուն կկառուցի այլ վայրում։ Կուսկոն չի համաձայնվում և ընկնում է քաղցած յագուարների մոտ, սակայն օգնության է գալիս Պաչան։ Կուսկոն ստում է Պաչային, որ ինքը համաձայն է նրա պայմանին և նրանք միասին ճանապարհ են ընկնում դեպի պալատ։

Այդ ընթացքում Իզման սուտ լուր է հայտնում այն մասին, որ կայսրը մահացել է և իրեն կարգում է կայսրուհի։ Այդ պահին Կրոնկը պատմում է, որ չի սպանել Կուսկոին և Իզման ստիպված է լինում ուղևորվելու Կուսկոին փնտրելու, որպեսզի անձամբ վերացնի նրան։

Հանգամանքների բերումով բոլոր 4 հերոսները հայտնվում են հասարակ պանդոկում։ Պաչան ականջ է դնում Իզմաի և Կրոնկի խոսակցությանը, որում նա քննարկում է վրիժառության ծրագիրը, նա փորձում է նախազգուշացնել Կուսկոին։ Սակայն վերջինս համոզված է, որ Իզման բարի է իր հանբեպ և վիճում է Պաչաի հետ։ Շուտով նա լսում է Իզմաի և Կրոնկի խոսակցությունը և հասկանում է, որ նրանք ցանկանում են իրեն սպանել։

Կուսկոն հասկանում է, որ Պաչան ճիշտ էր և ցանկանում է նրա հետ հաշտվել։ Հաշտությունը կայանում է, սակայն այդ ժամանակ Իզմանգալիս է Պաչաի տուն հույսով, որ Կուսկոն թաքնվում է այնտեղ։ Պաչաի ընտանիքը շեղում է Իզմաին և Կրոնկին, իսկ այդ չամանակ կայսըրը և Պաչան ուղևորվում են դեպի Իզմաի լաբարատորիա։ Սակայն Իզման և Կրոնկը հասնում են նրանց, Իզման պահնորդներին հրամայում է բռնել նրանց։ Պաչան վերցնում է մի քանի համեմեունքներ (Կուսկոն դրանք խմում է պահնորդներից փախչելու ժամանակ), սակայ դրանք Կուսկոին չեն վերափոխում մարդու։ Մնում են 2 համեմունք, որոնցից մեկը փշրվում է և Իզման վերափոխվում է կատվի։ Կուսկոի և Իզմաի միջև պայքար է ընթանում հակաթույնի համար և այն բաժին է հասնում կայսրին։ Նա նորից մարդ է դառնում և փոխում է իր որոշումը Կուսկոտոպիաի վերաբերյալ։ Կայսրը փոքրիկ տուն է կառուցում հարևան բլրի վրա, Պաչաի ընտանիքի տան հարևանությամբ, իսկ Իզման պատժվում է մի քանի տարի ուղղիչ աշխատանքների սկաուտական ճամբարում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Աղջիկը, ով Կուսկոյի առջև թերթիկներ է շաղ տալիս ֆիլմի սկզբում՝ Յոլին, Պեռնատլի սանուհին է «Կայսրի նոր արկածները 2։ Կրոնկի արկածները»-ից։
  • Ֆիլմի բյուջեն կազմում է $100 000 000, հավաքները ԱՄՆ-ում՝ $89 302 687, հավաքները աշխարհում՝ $169 327 687:
  • Որպեսզի էկրանավորի Հարավային Ամերիկայի բնակչի կյանքը, ֆիլմի ստեղծագործական խումբը 1996 թվականին ճանապարհորդել է Պերուում, որպեսզի պատկերի հնագույն ինկերի մշակութային գանձերը։ 10-օրյա ուղևորության ընթացքում նրանք այցելում են այնպիսի վայրեր, ինչպես բարձրալեռնային Մաչու Պիկչու քաղաքը և Կուսկո հնագույն քաղաքը։ Նրանք նաև նկարահանել են արոտավայրեր, լեռների կախված լանջեր և հսկայական քարեր ռազմական ուղղաթիռի օգնությամբ։
  • Պրոդյուսեր Ռենդի Ֆուլերը խոստովանում է, որ, երբ Դիսնեյի ներկայացուցիչները ցուցադրում են առաջին տարբերակը, այն իրենց այնպես դուր չեկավ, որ նրանք վերջնագիր են ներկայացնում՝ վերափոխել երկու շաբաթվա ընթացքում կամ ոչ մի «Կայսրություն» չի լինի։ Պրեմիերան, որը կայացել է դեկտեմբերի 15-ին, քիչ ընդհանրություն ունի առաջին տարբերակի հետ։ Ռոջեր Ալերսը, ով սկզբնապես աշխատում էր Մարկ Դինդալի հետ ընկերակցությամբ, տեղափոխվում է ուրիշ մուլտիպլիկացիոն նախագիծ և Դինդալը ղեկավարումը վերցնում է իր ձեռքը։ Պատմությունը ամբողջությամբ վերափոխվում է այժմյան ձևաչափի և հերոսը, որին պետք է ձայնավորեր Օուեն Ուիլսոնը, այժմ ձայնավորում է Ջոն Գուդմենը։
  • «Կայսրի նոր արկածները» սկզբնապես անվանվել է «Արևի զավակները», այնուհետև «Արևի թագավորություն», իսկ դրանից հետո «Թագավորություն Արևի վրա»։ Նախագծի հայտարարման ժամանակ սկզբնական պատմությունը հիմնված էր «Արքայազնը և աղքատը» պատմվածքի վրա՝ խիստ ռոմանտիկ ենթատեքստով։ Դեյվիդ Սփեյդը պետք է ձայնավորեր կայսրի ժառանգորդին, ով հայտնաբերում է, որ ունի երկրորդ ես (Օուեն Ուիլսոն)` ի դեմս անպահանջկոտ գյուղացու։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Դեր
Դեյվիդ Սփեյդ կայսր Կուսկո
Ջոն Գուդմեն Պաչա
Էրթա Կիտ Իզմա
Պատրիկ Ուոբերտոն Կրոնկ
Ուենդի Մելիկ Չիչա
Ջոն Ֆիդլեր Ծերունի

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսրի նոր արկածները» հոդվածին։

‏‎