Կայուն զարգացման նպատակներ

Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ-եր) կազմված են ապագային վերաբերող թիրախներից միջազգային զարգացում։ Դրանք ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից և առաջ են մղվում որպես Գլոբալ նպատակներ կայուն զարգացման համար։ Դրանք փոխարինել են Հազարամյակի զարգացման նպատակներին, որոնց ժամկետը լրացել է 2015 թվականի վերջին։ ԿԶՆ-երը (SDGs) իրականացվելու են 2015 թվականից մինչև 2030 թվականը։ Կա 17 նպատակ և 169 յուրահատուկ թիրախ այդ նպատակների համար[1]։

Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ), «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակ, որոնք ընդունվեցին աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ և պաշտոնապես ուժի մեջ մտան 2016 թվականի հունվարի 1-ից։ Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ ոչ ոք չանտեսվի[2]։

Նպատակներ խմբագրել

2015 թ-ի օգոստոսին 193 երկիր համաձայնության եկան հետևյալ 17 նպատակների շուրջ[3]՝:

Նպատակ 1. Ոչ աղքատությանը - Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր դրսևորումներով ու ձևերով;
Նպատակ 2. Ոչ սովին - Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը;
Նպատակ 3. Առողջություն և բարեկեցություն - Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից;
Նպատակ 4. Որակյալ կրթություն - Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ;
Նպատակ 5. Գենդերային հավասարություն- Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց և աղջիկներին;
Նպատակ 6. Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ - Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար;
Նպատակ 7. Մատչելի և մաքուր էներգիա- Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն;
Նպատակ 8. Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ - Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար;
Նպատակ 9. Արդյունաբերություն, նորարություն և ենթակառուցվածք - Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ներառական և կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը;
Նպատակ 10. Կրճատված անհավասարություն - Կրճատել անհավասարությունը երկրներում և դրանց միջև;
Նպատակ 11. Կայուն քաղաքներ և համայնքներ - Քաղաքները և մարդկային բնակավայրերը դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն;
Նպատակ 12. Պատասխանատու սպառում և արտադրություն -  Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ;
Նպատակ 13. Գործողություն՝ ի նպաստ կլիմայի - Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ;
Նպատակ 14. Կյանքը ջրի տակ - Ապահովել օվկիանոսների, ծովերի և ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումըէ հանուն կայուն զարգացման;
Նպատակ 15. Կյանքը ցամաքում - Պահպանել, վերականգնել և խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը;
Նպատակ 16. Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ - Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ;
Նպատակ 17. Համագործացություն՝ նպատակների համար - Ուժեղացնել կայուն զարգացման իրագործման միջոցները և ակտիվացնել գլոբալ գործընկերությունը հանուն այս նպատակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Home .:. Sustainable Development Knowledge Platform». sustainabledevelopment.un.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. Կայուն զարգացման նպատակներ - Միավորված ազգերի կազմակերպությունը Հայաստանում
  3. «The Global Goals For Sustainable Development». Global Goals. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.