Կայզեր Վիլհելմի գիտական միություն

Կայզեր Վիլհելմի գիտական միություն (գերմ.՝ Kaiser-Wilhelm-Gesellschaft zur Förderung der Wissenschaften), կազմակերպություն (1911-1948), որը միավորել է Գերմանիայի գիտահետազոտական ինստիտուտները (ընդհանուր առմամբ 21 ինստիտուտ, որոնք հիմնադրվել են 1911-1938 թթ)։ 1948 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտական միության ինստիտուտների մի մասը վերաձևավորվեց, մի մասն էլ մտան Մաքս Պլանկի գիտական հետազոտությունների միության կազմի մեջ, որը գործում է մինչ այժմ։

Կայզեր Վիլհելմի քիմիայի նախկին ինստիտուտը Բեռլինում, որտեղ Օտո Հանը հայտնագործել է միջուկի տրոհումը