Կամո Ուդումյան

հայ քաղաքագետ, պատմաբան

Կամո Բաբիի Ուդումյան (դեկտեմբերի 25, 1927(1927-12-25), Չորաթան, Հայաստան - նոյեմբերի 3, 2011(2011-11-03), Մոսկվա, Ռուսաստան), պետական, կուսակցական աշխատող, դիվանագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1975

Կամո Բաբիի Ուդումյան
Դիմանկար
Ծնվել է1927, դեկտեմբերի 25
ԾննդավայրՉորաթան
Մահացել է2011, սեպտեմբերի 3
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ՄասնագիտությունՊետական, կուսակցական աշխատող
դիվանագետ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1951 թվականին ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։ 1952-1957 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, 1957-1959 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ-ին կից կոորդինացիոն խորհրդի գիտքարտուղար, 1959-1962 թվականներին` ՀԿԿ Տավուշի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1965-1976 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի անդամ, 1967-1975 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 6-8-րդ գումարումների պատգամավոր։ 1962-1964 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄԻ պրոռեկտոր, 1964-1967 թվականներին` ՀՊՄԻ ռեկտոր։ 1963-1964 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտական մասով փոխտնօրենի պաշտոնը։ 1967-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1972-1975 թվականներին` արտաքին գործերի նախարար։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Նեպալի Թագավորությունում, 1979-1984 թվականներին` արտակարգ և լիազոր դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում։ 1984 թվականին նշանակվել է Մշակույթի հիմնադրամի նախագահի տեղակալ (Մոսկվա)։ 1987 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային արտգործնախարարությունում, ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահությունում, Մշակույթի խորհրդային հիմնադրամում[1][2][3]։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո շքանշան» շքանշան
  • «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշան
  • «Ժողովուրդների բարեկամություն» շքանշան
  • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության «Մեծ խաչի» ասպետ

Երկեր խմբագրել

  • Լենինյան կոմերիտմիության մարտական ուղին (նյութեր զեկուցողների համար), Ե., 1958, 108 էջ։
  • Կոմունիզմի ծավալուն կառուցման համագումարը, Երևան, 1959։
  • Բարեկամության մեծ ուժը, Ե., Միտք, 1965, 36 էջ։
  • Սովետական Հայաստանի 40 տարին, Երևան, 1960 (համահեղինակ)։
  • Սովետական Հայաստանի մասնակցությունը սոցիալիստական երկրների հետ ՍՍՀՄ-ի կուլտուրական կապերին, Ե., 1974, 34 էջ։
  • Գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման հարցի շուրջը։
  • Մեր կյանքի արշալույսին։

Մամուլ խմբագրել

  • Հուզող հարցեր, լուրջ խնդիրներ։ «Գրական թերթ», 1969, № 3:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Մահացել է ԱԳ նախկին նախարար Կամո Ուդումյանը
  3. Ուդումյան Կամո Բաբիի

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամո Ուդումյան» հոդվածին։