Կամո Արեյան

հայ քաղաքական գործիչ

Կամո Առաքելի Արեյան (նոյեմբերի 20, 1957(1957-11-20), Ներքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետի խորհրդական։

Կամո Արեյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1979)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր նոյեմբերի 20, 1957(1957-11-20) (66 տարեկան)
Ծննդավայր Ներքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ

[1]։ Անկուսակցական է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում։ 1979 թ-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1979-1980 թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ։ 1980-1982 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1982-1995 թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես գիտական աշխատող։ 1995-1999 թթ-ին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչև 1997 թ. մշտական հիմունքներով աշխատել է ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովում։ 1997-2001 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998 թ-ի փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։ 2001-2002 թթ-ին եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։ 2002-2003 թթ-ին եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ։ 2003 - 2009 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ 2009 թ-ի հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։ 2013 թ. մայիսին ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[2]։ 2014 թ. դեկտեմբերի 29-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[3]։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կամո Արեյանը նշանակվել է քաղաքապետի խորհրդական». www.shantnews.am. 02.11.2018.
  2. Կամո Առաքելի Արեյան
  3. Կ. Ա. ԱՐԵՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ խմբագրել