Կամուրջ Քվայ գետի վրայով

Կամուրջ Քվայ գետի վրայով (անգլ.՝ The Bridge on the River Kwai), 1957 թվականին ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած ֆիլմ Պիեռ Բուլլի համանուն գրվածքի հիման վրա, արժանացել է 7 Օսկարի։

Կամուրջ Քվայ գետի վրայով
անգլ.՝ The Bridge on the River Kwai
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
ԱՄՆ[1][2]
Ժանրդրամա[3][4], ռազմական ֆիլմ[4] և վեպի էկրանավորում
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Խաղաղօվկիանոսյան պատերազմ, Ռիվեր Քվայ կամուրջ և Burma campaign?
ՀիմքԿամուրջ Քվայ գետի վրայով
Թվական1957, մարտի 7, 1958[5], հուլիսի 18, 1958, հոկտեմբերի 11, 1957[6] և դեկտեմբերի 14, 1957[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լին[3][4][7][…]
ՊրոդյուսերՍեմ Շպիգել
Սցենարի հեղինակԿարլ Ֆորման[8], Մայքլ Ուիլսոն[8], Քոլդեր Ուիլինգհեմ և Պիեռ Բուլ[8]
ԴերակատարներՋեք Հոքինս[3][9][7][…], Ուիլյամ Հոլդեն[3][9][7][…], Սեսյու Հայակավա[3][9][7][…], Ալեք Գինես[3][9][7][…], Ջեյմս Դոնալդ[9][10][8][…], Փերսի Հերբերթ[9][10][8][…], Հարոլդ Գուդվին[9][10][8], Անդրե Մորել[9], Էնն Սիրս[9][10][8], Ջեֆրի Հորն[9][10][8][…], Հարոլդ Գուդվին[9][10][8][…], Փիթեր Ուիլյամս, Ջոն Բոքսեր և Heihachirō Ōkawa?
ՕպերատորՋեք Հիլյարդ
ԵրաժշտությունՄալքոլմ Առնոլդ
ՄոնտաժՓիթեր Թեյլոր
Պատմվածքի վայրԹաիլանդ
Նկարահանման վայրՄիացյալ Թագավորություն
ԿինոընկերությունHorizon Pictures
Տևողություն156 րոպե
Բյուջե3 000 000 $
Շահույթ27 200 000 $[11]
 The Bridge on the River Kwai Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի խումբ անգլիացի ռազմագերիներ հայտնվում են Բիրմայի ջունգլիներում գտնվող ճապոնական ճամբարում։ Այնտեղ նրանք հանդիպում են երկու ամերիկացի գերիների, ովքեր կենդանի են մնացել նախորդող գերիներից։ Անգլիացների հրամանատարը գնդապետ Նիկոլսոնն է, ով գտնում է, որ ինքը և իր մարդիկ գերի են ընկել Սինգապուրում բարձրագույն ղեկավարության հրամանով, ուրեմն իրենք դեռևս գտնվում են ռազմական ծառայության մեջ։ Իր մարդկանց մեջ նա շարունակում է պահպանել խիստ բանակային կարգապահություն, ու հաշվի չառնելով նույնիսկ վերքերը, հիվանդությունները և տանջանքները նրանք քայլում են միայն շարային քայլով։ Ավելին, Նիկոլսոնը չի թողնում նրանց մտածել փախուստի մասին, համարելով դա խուսափում զինծառայությունից։

Նա ուշադրություն չի դարձնում ամերիկացիներից մեկի՝ կոմանդեր Շիրզի խոսքերին, ով ասում է, որ սա արդեն ծառայություն չի, այլ դժոխային մի վայր, և իրենք բոլորը երկու ճանապարհ ունեն՝ կամ մեռնել այստեղ կամ փորձել փախչել։ Իսկ ճամբարի ճապոնացի հրամանատար գնդապետ Սայտոյին ընդհանրապես չի հետաքրքրում թե ինչպես կպահեն իրենց գերիները՝ որպես զինվորական թե ուղղակի որպես գերիներ։ Նա պարզապես փորձում է կատարել իր վրա դրված հրամանը՝ կարճ ժամկետի մեջ կառուցել կամուրջ Քվայ գետի վրայով։ Սայտոն նաև հայտարարում է, որ բոլոր գերիները հավասար են և կամրջի աշխատանքներին ներգրավվելու են բոլորը անկախ կոչումից ու պաշտոնից։ Այդուհանդերձ Նիկոլսոնը մտադիր է ստիպել ճապոնացիներին չխախտել Ժնևյան հռչակագրի 27-րդ կետը, ըստ որի արգելվում է սպա-գերիներին ներգրավվել որևէ աշխատանքի մեջ։ Սայտոն չի համաձայնվում, ասելով որ նա չի ենթարկվում ոչ մի հռչակագրի և ճամբարում ինքն է որոշում՝ ով պետք է աշխատի և ով ոչ։ Այդպիսով, Նիկոլսոնը կտրականապես հրաժարվում է հրաման տալ իր սպաներին աշխատելու բոլորի հետ, իսկ Սայտոն սպառնում է նրանց բոլորին գնդակահարել։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Ալեք Գինես գնդապետ Նիկոլսոն գնդապետ Նիկոլսոն
Ուիլյամ Հոլդեն կոմանդեր Շիրզ կոմանդեր Շիրզ
Ջեք Հոքինս մայոր Ուրոդեն մայոր Ուրոդեն
Սեսյու Հայակավա գնդապետ Սայտո գնդապետ Սայտո
Դոնալդ Ջեյմս մայոր Կլիպտոն մայոր Կլիպտոն
Ջեֆրի Հորն լեյտենանտ Ջոնս լեյտենանտ Ջոնս
Անդրե Մորելլ գնդապետ Հորնսբի գնդապետ Հորնսբի
Պիտեր Ուիլյամս կապիտան Ռիվզ կապիտան Ռիվզ
Ջոն Բոքսեր մայոր Հյուզ մայոր Հյուզ
Պերսի Հերբերտ շարքային Գրոգան շարքային Գրոգան
Հարոլդ Գուդվին շարքային Բեյքեր շարքային Բեյքեր

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

 
Քվայ գետի կամուրջը,
2004 թ. լուսանկար

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 23 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում՝

Օսկար խմբագրել

ներկայացվել է 8 Օսկարի, ստացել 7-ը

Ոսկե Գլոբուս խմբագրել

ներկայացվել է 4 Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը

Այլ մրցանակեր խմբագրել

  • ներկայացվել է 3 BAFTA
  • ներկայացվել է 1 Գրեմմի մրցանակի
  • ստացել է 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն

Վարկանիշային ցանկեր խմբագրել

Ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում գտնվում է հետևյալ տեղերում

իսկ 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ֆիլմերի վարկանիշային ցանկում 90-րդն է (2012 թ. փետրվարի 26-ի դրությամբ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամուրջ Քվայ գետի վրայով» հոդվածին։