Կամոնիկա (իտալ.՝ Val Camonica, լոմբ.՝ Al Camònega), կենտրոնական Ալպերի և Իտալիայի Լոմբարդիա մարզի Բրեշիա գավառի ամենամեծ հովիտներից մեկը։ Շուրջ 90 կմ երկարությամբ ձգվում է Տոնալե լեռնանցքից դեպի Կորնա Տրենտապասի Պիզոնե կոմունա՝ Իզեո լճին մոտ։ Տարածքը կազմում է 1335[Նշում 1], բնակչությունը՝ 118,323[Նշում 2]:

Կամոնիկա
Տեսակհովիտ
Երկիր Իտալիա
ՎարչատարածքԲրեշիա և Բերգամո
Մակերես1347 կմ²
Մասն էLombardian Alps and Prealps?
ԼեռնաշղթաAdamello-Presanella Alps?
Ջրլիցի ափինOglio?
Քարտեզ
Քարտեզ
Կամոնիկա հովիտը Լոմբարդիայի քարտեզի վրա
Կամոնիկա հովտի դրոշը
Կոնկարենա լեռը
Կամոնիկայի քարտեզը (16-րդ դար, Աշխարհագրական քարտեզների պատկերասրահ, Վատիկանի թանգարաններ)
Ժայռային փորագրություն, Նադրո
Հռոմեական ամֆիթատրոն Չիվիդատե Կամունոյում
Սուրբ Սիրո ծխական եկեղեցու շքամուտքը, Կապո դի Պոնտե
Ամրոց Բրենոյում
Աշտարակ Բիեննոյում
Սուրբ Երրորդություն եկեղեցի, Էզինե

Հովտի երկայնքով հոսում է Օլյո գետը՝ բարձրանալով Պոնտե դի Լենո հոսում դեպի Իզեո լիճ՝ Պիզոնեի և Կոստա Վոլպինոյի միջև։

Հովտի գրեթե ամբողջ վարչական տարածքը ընդգրկված է Բրեշիա գավառի մեջ, բացառությամբ Լովերե, Ռոնո, Կոստա Վոլպինո և Վալ դի Սկալվե կոմունաներից, որոնք ընդգրկված են Բերգամո գավառի կազմում։

Ստուգաբանություն խմբագրել

Կամոնիկան ծագում է լատիներեն «Vallis Camunnorum» բառից՝ «Կամունի ժողովրդի հովիտ»։

Աշխարհագրություն խմբագրել

Տարածք խմբագրել

Կամոնիկա հովիտը բաժանվում է երեք հիմնական մասերի՝

  1. «Ցածր Կամոնիկա»` մարգագետիններով և դաշտերով հարթ տարածք, որը սկսվում է Իզեո լճի ափերից և տարածվում դեպի Բիեննո կոմունա, որը հաճախ անվանում են Բրենոյի շեմք։
  2. «Միջին Կամոնիկա»՝ տարածվում է Բրենոյի շեմքից դեպի Սոնիկո-Էդոլո կոմունաներ։ «Ցածր միջին Կոմունիկան» տարածվում է Բրենոյից դեպի Սելերո, մինչդեռ «բարձր միջին հովիտը» սկսվում է Չեդեգոլոյի նեղ կիրճից և տարածվում դեպի Սոնիկո-Էդոլո։
  3. «Բարձր Կամոնիկա»՝ հովտի այս հատվածը կենտրոնացած է Periadriatic Seam-ում, ուղղվածությունը՝ արևելքից դեպի արևմուտք։ Կորտենո հովտից սկսած շարունակվում է դեպի Պոնտե դի Լենո։ Կլիման նման է Վալտելինա հովտի կլիմային։

Հովտի սահմաններն են՝

Հյուսիս Արևելք Հարավ Արևմուտք

Ջրագրություն խմբագրել

Կամոնիկա հովտով է անցնում Օլյո գետը (Իտալիայի 5-րդ ամենաերկար գետն է), որը բարձրանում է դեպի Պոնտե դի Լենո կոմունա, Պիզոնե և Կոստա Վոլպինո կոմունաների մոտ թափվում է Իզեո լիճ։ Լեռներից ծագող բազմաթիվ սեզոնային վտակներ միանում են Օլյո գետին։

Բարձրության վրա կան բազմաթիվ լճեր, այդ թվում Լագո Մորոն, ինչպես նաև կան շատ արհեստական ջրամբարներ, օրինակ՝ Լագո դ՛Արնոն։

Պատմություն խմբագրել

Կամոնիկա հովիտը, ամենայն հավանականությամբ, բնակեցվել է շուրջ 15.000 տարի առաջ, սառցե դարաշրջանի վերջում, երբ սառցադաշտերը հալվել են։ Հավանական է, որ առաջին մարդիկ այստեղ հայտնվել են էպիպալեոլիթյան ժամանակաշրջանում և հաստատվել են նեոլիթյան ժամանակաշրջանում։ Երբ հին հռոմեացիները ընդլայնեցին իրենց տերության տարածքները դեպի Պո գետից հյուսիս, նրանք հանդիպեցին անհայտ ծագմամբ Կամուննի ժողովրդին, ովքեր ապրում էին այս հովտում։ Այս ժամանակաշրջանից մնացել են շուրջ 300,000 ժայռապատկերներ։ Մ. թ. ա. 1-ին դարի ավարտին Կամոնիկա հովիտը ղեկավարում էին հին հռոմեացիները, ովքեր հիմնադրեցին Չիվիդատե Կամունո քաղաքը և այնտեղ գտնվող բաղնիքները, ամֆիթատրոնը, Միներվա աստվածուհուն նվիրված մեծ տաճարը։

Միջին դարերում այս տարածաշրջանում Գվելֆերի և Գիբելիների միջև բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել։ Գվելֆերներն աջակցում էին Բրեշիայի եպիսկոպոսին և Հռոմի պապին, իսկ Գիբելիները հարում էին Սուրբ Հռոմի կայսերը։ 1287 թվականին Կամոնիկան ապստամբեց Բրեշիայի վերահսկողության դեմ և անցավ Միլանի լորդերի՝ Վիսկոնտիների կողմը, ովքեր 14-րդ դարում շարունակեցին իրենց վերահսկողությունը տարածքում։ 1427-1454 թվականներին հովիտը վերահսկելու համար Միլանի և Վենետիկի հանրապետության միջև տեղի են ունեցել բազմաթիվ ճակատամարտեր։ Ի վերջո հովիտն անցել է Վենետիկի վերահսկողության տակ։ Հետագա դարերում բնակչությունն աճել է և զբաղվել երկաթի առևտրով։

Կամոնիկան Վենետիկից առանձնացել է 1797 թվականին Նապոլեոնի վենետիկյան նվաճումից հետո։ Նապոլեոնից հետո տարածքը վերահսկվել է Ավստրո-Հունգարական կայսրության կողմից։ 1859 թվականին Կամոնիկան կցվել է Իտալիայի թագավորությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ճակատամարտող զորքերը ձգվել են արևելյան սահմանի երկայնքով՝ Adamello-Presanella ալպյան լեռնաշղթայով։ Այս տարածքի մարտերը հայտնի են որպես «Սպիտակ պատերազմ Ադամելոյում»։

1955 թվականին Լոմբարդիայի Հնագիտական կառավարման մարմնի կողմից Կապո դի Պոնտեում ստեղծվել է Naquane քարե փորագրությունների ազգային զբոսայգին։

Հուշարձաններ, տեսարժան վայրեր խմբագրել

ՅՈՒՆԵՍՕ-ի տեսարժան վայրեր խմբագրել

Կամոնիկա հովտում է գտնվում Եվրոպայի ամենամեծ ժայռապատկերների համալիրը՝ էպիպալեոլիթյան ժամանակաշրջանից մինչև միջնադար շուրջ 300,000 ժայռապատկեր[1]։

  • Parco nazionale delle incisioni rupestri di Naquane,Կապո դի Պոնտե
  • Parco archeologico nazionale dei massi di Cemmo
  • Parco archeologico comunale di Seradina-Bedolina, Կապո դի Պոնտե
  • Parco archeologico di Asinino-Anvòia, Օսիմո
  • Parco archeologico comunale di Luine, Դարֆո Բոարիո Թերմե
  • Parco archeologico comunale di Sellero
  • Parco archeologico comunale di Sonico
  • Riserva naturale Incisioni rupestri di Ceto, Cimbergo e Paspardo, Նադրո

Միջնադարյան գյուղեր խմբագրել

  • Բիեննո, համարվում է «Իտալիայի ամենագեղեցիկ գյուղերից մեկը»
  • Լովերե, համարվում է «Իտալիայի ամենագեղեցիկ գյուղերից մեկը»
  • Կապո դի Պոնտե, փոքրիկ քաղաք

Ամրոցներ խմբագրել

  • Բրենո ամրոց, Կամոնիկա հովտի ամենամեծ ամրոցը
  • Գորցոնե ամրոց, Ֆեդերիչի ընտանիքի տունը
  • Կիմբերոգո ամրոց, գտնվում է Ռե հովտում, գերիշող մասը՝ միջին հովտում
  • Լոցիո ամրոց, այստեղ է տեղի ունեցել Լոցիոյի կոտորածը
  • Մու ամրոց, Ֆեդերիչի բաստիոնը վերին հովտում, պահպանվել են միայն հիմքերը

Հռոմեական քաղաք խմբագրել

Լեռնային էքսկուրսիաներ խմբագրել

  • Alpino Italiano ակումբի Parco dell'Adamello արշավներ
  • Առաջին համաշխարհային պատերազմ ("Guerra Bianca in Adamello") խրամատ Վեցա դ’Օլիոյում

Հռոմեական բաղնիքներ խմբագրել

Թանգարաններ և թեմատիկ զբոսայգիներ խմբագրել

Ուշագրավ սրբավայրեր և եկեղեցիներ խմբագրել

Ձմեռային սպորտ խմբագրել

Ձմեռային սպորտի կենտրոններ են ՝

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Area of the municipalities, excluding Val di Scalve
  2. Sum of Istituto Nazionale di Statistica data of communes at 31 December 2007
  3. The Val di Scalve is a side valley of Val Camonica, but has always been a separate entity both historically and administratively.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Introduzione all'arte rupestre della Valcamonica su Archeocamuni.it» (Italian). Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել