Կամարի կուտակումը մեր Գալակտիկայի ամենախիտ աստղային խմբավորումներից մեկն է։ Այն երիտասարդ աստղերի խումբ է, գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող գերծանր սեւ խոռոչից ընդամենը 100 լուսային տարի հեռավորության վրա։ Որոշ ժամանակ անց, դրա գրավիտացիայի ազդեցության տակ կուտակումը կփլուզվի։ Կամարի կուտակումն իր անունը ստացել է քանի որ իր ռենտգենյան պատկերները ցույց են տալիս գոյացություններ՝ կամարների տեսքով, որոնք 60 միլիոն աստիճանի տաք գազերի ամպեր են։ Փնջը ընկած է Աղեղնավոր համաստեղությունում, Երկրից 25000 լուսատարի հեռավորության վրա։ Այն պարունակում է 150 հատ O դասի աստղեր, որոնք գտնվում են միմյանց մոտ` մոտ մեկ լուսային տարի հեռավորության վրա։ Եթե մենք ապրեինք այս կլաստերում, գիշերը ֆանտաստիկորեն գեղեցիկ և պայծառ աստղային երկինք կբացվեր մեր հայացքի առջև. սակայն մոտակա աստղերի լույսը մեծապես կխոչընդոտեր խոր տարածությունը դիտելուն։ Փնջի աստղերը 2-4 միլիոն տարեկան են։

Скопление Арки
VLT- ի կամարի կլաստերի նկարը` հարմարվող օպտիկայի կիրառմամբ

2006 թվականին, կլաստերը չորս տարի դիտելուց հետո, գիտնականները պարզեցին, որ կամարի կլաստերը տեղափոխվել է աստիճանի յոթ միլիոներորդերորդական մասով, ինչը համապատասխանում է 200 կմ/վ-ից ավելի արագության։

Աղբյուրները խմբագրել

Սմ. նույնպես խմբագրել