Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաճաճկուտ (այլ կիրառումներ)

Կաճաճկուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Գյուղ
Կաճաճկուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԳյուղԱլավերդի (համայնք)
Հիմնադրված է1890 թ.
ԲԾՄ1425 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն393[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կաճաճկուտ (Հայաստան)##
Կաճաճկուտ (Հայաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Կաճաճկուտ գյուղը համանքային կենտրոն Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 5 կմ դեպի արևմուտք, իսկ մարզկենտրոն Վանաձորից՝ 58 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից բարձր է 1425 մ և տեղակայված է Լալվար լեռան հարավ-արևելյան ստորոտին։

Կլիմա խմբագրել

Կաճաճկուտն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները ցուրտ են և տևական, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ, այդ իսկ պատճառով գյուղը սողանքային է։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 700-800 մմ։

Պատմություն խմբագրել

Նախկինում գյուղը ունեցել է Սեդվի անվանումը[3]։

Գյուղը հիմնադրվել է 1890-ական թվականներին։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

 
Սուրբ Նշան վանական համալիր (Սեդվի)

Այստեղ են գտնվում պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ։ Շրջակայքում պահպանվել են Սեդվի գյուղատեղին (10-13-րդ դդ.), ամրոցի մնացորդները (13-14-րդ դդ.), Սեդվու Սուրբ Նշան վանքը (13-14-րդ դդ.), 13-14-րդ դարերով թվագրվող մատուռ և այլն[4]։

Բնակչություն խմբագրել

Կաճաճկուտի բնակչության ազգային կազմը հիմնադրման պահից մինչ օրս հայեր են[4][5]։ Ստորև ներկայացված է գյուղի բնակչության մասին տեղեկություններ ըստ տարիների[6].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 29 391 663 653 701 483 476 537 393[1]

Գյուղատնտեսություն խմբագրել

Բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (աճեցնում են ազնվամորի, կեռաս, մասուր և այլն), զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Կրթություն խմբագրել

2019 թվականի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց և բուժկետ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 912 — 992 էջ։
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 106» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.