Կաղամբ
Կաղամբ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիներ
Ցեղ Կաղամբ
Տեսակ Կաղամբ այգու
Ենթատեսակ Կաղամբ
Լատիներեն անվանում
Brassica oleracea var capitata L., 1753



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կաղամբ (լատին․՝ Brassica), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ (Cruciferae) ընտանիքի Brassica ցեղին պատկանող բանջարեղեն, որը մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում։ Հանդիսանում է հնագույն բանջարային մշակովի բույսերից և ունի հազարամյակների պատմություն։

Մշակույթ խմբագրել

Կաղամբն առավել հաճախ ասոցացվում է գլուխ կաղամբի հետ, որը ենթատեսակ է։ Գլուխ կաղամբը լինում է 2 ձևի՝ սպիտակագլուխ (forma albd) և կարմրագլուխ (forma rubra)։ Օգտագործվում է բազմազան կերակուրների մեջ (հատկապես՝ տոլմայի), ինչպես նաև թթու և աղը դրած վիճակներում։ Որոշ չափով մշակվում է նաև պահածոների արդյունաբերության մեջ։

Տարածում խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերին լեռնայինը։ Աճում է չոր լեռնալանջերին, աղբոտում հացաբույսերի և միամյա խոտաբույսերի ցանքերը։ Հայաստանում մշակության մեջ առավել տարածված են

  • կաղամբ գլուխը (B. capitata),
  • ծաղկակաղամբը (B. botrytis),
  • տերևակաղամբը կամ կաղամբ կերայինը (B. subspontanea) և այլ տեսակներ։

Մշակում խմբագրել

Մշակվում են Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում (միջահաս և ուշահաս), Արարատյան դաշտում (վաղահաս)։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Արմատն առանցքային է, իլիկաձև։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 30-40 (120) սմ։ Տերևները հերթադիր Են, ներքևում՝ հավաքված վարդակում։ Տերևները և ցողունը մերկ են կամ թավոտ։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ վահանաձև, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը պատիճ է։ Սերմերը գնդաձև են, մուգ գորշավուն, դարչնագույն կամ դեղին։

Կիրառություն և նշանակություն խմբագրել

Հանրային սննդում կաղամբն ամենագործածական բանջարեղենն է։ Օգտագործվում է թարմ, թթու դրած և պահածոյած։ Պարունակում է 10-12% չոր նյութ, հարուստ է ածխաջրերով, սպիտակուցներով, հանքային աղերով և C վիտամինով, չնայած, որ վերջինիս քանակը կախված է առավելապես կաղամբի տեսակից, հասակից, ինչպես նաև մշակման պայմաններից։ Թթու դրած կաղամբի մեջ C վիտամինը գրեթե ամբողջությամբ պահպանվում է։ Կաղամբը համեմատաբար ավելի պակաս չափով պարունակում է նաև կարոտին, B1, B2 և PP վիտամիններ։

Տեսակները խմբագրել

Հայտնի է 100, Հայաստանում՝ 4 տեսակ՝

  • կաղամբ յուղաբեր (B. napus), հազվադեպ հանդիպում է Տավուշի (Իջևան) և Լոռու (Վանաձոր) մարզերում,
  • կանճրակ (B. campestris),
  • կաղամբուկ երկարացած (B. elongata) և այլն։

Կաղամբն ունի բազամազան ենթատեսակներ, որոնցից կարելի է առանձնացնել.

Կաղամբաբուժություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած կաղամբ։ Նրանց, ովքեր ավել քաշի խնդիր ունեն, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ կամ թթու կաղամբի հյութ։ Կաղամբահյութի թրջոցները կարող են օգնել հոդային հիվանդությունների բուժման ժամանակ։ Հարկավոր է վերցնել բրդյա կտոր, թրջել կաղամբահյութի մեջ և դնել հիվանդ հոդին։ Քիչ ժամանակ անց հիվանդը կնկատի, թե ինչպես են ցավերը մեղմանում։ Որքինի ժամանակ կաղամբի տերևները եփում են կաթի մեջ, այնուհետև ավելացնում ցորենի թեփուկներ և ստացված զանգվածը թրջոցների տեսքով դնում մաշկի ախտահարված հատվածներին։ Թարմ կաղամբի տերևներից պատրաստված խյուսը արագորեն օգնում է թարախային վերքերի ապաքինման ժամանակ։

Հետաքրքիր է իմանալ խմբագրել

Անգլիացի նավարկող և ծովագնաց Ջեյմս Կուկը պնդում էր, որ իր շուրջերկրյա ճանապարհորդության հաջողության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նավարկության սննդապաշարի հիմնական բաղադրիչներից էր թթու դրած կաղամբը։ Շնորհիվ այդ սննդամթերքի, նավարկության ողջ ընթացքում նավագնացներից և ոչ մեկը չհիվանդացավ։ Թթու կաղամբը և սխտորը անփոխարինելի դեր են ունեցել նաև բևեռագնացների համար՝ փրկելով վերջիններիս այնպիսի ծանր հիվանդությունից, ինչպիսին լնդախտն է։

Հիվանդությունները և վնասատուներ խմբագրել

Կաղամբի հիվանդություններից են կիլա, սև տոտիկ, արմատային փտում և այլն։ Կաղամբի ամենատարածված և վտանգավոր վնասատուներից են կաղամբի ճանճը, կաղամբի ճերմակաթիթեռը, բվիկները, ցեցերը, լվիճները, թրիպսները, խխունջները և այլն։

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «կաղամբ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 194