Կազուրո Վատանաբե (ճապ.՝ 渡辺 和郎, մայիսի 1, 1955(1955-05-01), Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա), ճապոնացի սիրող-աստղագետ և աստերոիդներ հայտնաբերող, ծնվել է Հոկայդո կղզում։ «Ճապոնական աստղագիտական միության» և «Արևելյան աստղագիտական ասոցիացիայի» անդամ է։

Կաձուրո Վատանաբե
渡辺 和郎
Ծնվել էմայիսի 1, 1955(1955-05-01) (68 տարեկան)
Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունսիրողական աստղագետ
Հաստատություն(ներ)Կիտամի աստղադիտարան
ԱնդամակցությունAstronomical Society of Japan? և Արևելյան աստղագիտական ասոցիացիա
Ալմա մատերQ11403692?
Տիրապետում է լեզուներինճապոներեն

Վատանաբեն ամենահաջողակ աստերոիդներ հայտնաբերողներից է։ Իր դիտարկումների ընթացքում, ճապոնացի այլ աստղագետների հետ միասին, նա հայտնաբերել է ընդհանուր առմամբ 669 աստերոիդ[1]։

Նաև հեղինակ կամ համահեղինակ է այնպիսի ճապոնական գրքերի, ինչպիսիք են «Աստերոիդներ որսողը» (ճապ.՝ 小惑星ハンター), «Երկնային մարմինները լուսանկարելու ուղեցույց» (ճապ.՝ 天体写真マニュアル), «Մեր երազանքի աստղային երկինքը» ({{lang-ja|僕らの夢の星空) և այլն։ Ինչպես նաև Վատանաբեն հաճախ հրատարակում է հոդվածներ ճապոնական «Ամսական աստղագիտական ուղեկից» (ճապ.՝ 月刊天文ガイド) ամսագրում։

Նրա անունով է (4155) Վատանաբե աստերոիդը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փոքր Մոլորակների Հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.