Կախեթի թագավորություն

վրացական պետություն

Կախեթի թագավորություն (վրաց.՝ კახეთის სამეფო՝ կախեթիս սամեփո 1465-1762), միջնադարյան ավատատիրական պետություն Պատմական Վրաստանի արևելքում։ Որպես ինքնուրոյւն միավոր՝ ընդմիջումներով գոյատևել է ավելի քան մեկ հազարամյակ (637-1762)։

Կախեթի թագավորություն
კახეთის სამეფო
 Վրաց թագավորություն 1465 - 1762 Քարթլի-Կախեթի թագավորություն 
(Դրոշ)
Քարտեզ


(Վրացական թագավորության մասնատումը. Կախեթը՝ արևելքում)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թիանեթ, Գրեմի բերդ, Թելավ
Մակերես 20.000 կմ2
Լեզու Վրացերեն, հայերեն
Ազգություն Վրացիներ, հայեր, հրեաներ
Կրոն Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Խոսրովիանիներ, Դոնաուրիներ, Արևմանեներ, Բագրատիոնիներ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Տփղիսի ամիրայություն 735-827
- Անկախ իշխանություն 827-1010
- Վրաց թագավորություն 1010-1490
- Ժամանակավոր անկախացում 1245-1334

Հիմնադրումը կապված էր Վիրքի թագավորության փլուզման հետ։ Արքայական գահի ներկայացուցիչները՝ Խոսրովիանիները, 6-րդ դարի վերջերում առանձնանում են Արևելյան Վրաստանի լեռներում, և 7-րդ դարի առաջին կեսին, օգտվելով արաբական արշավանքներից, իրենց անկախ հայտարարում։

8-րդ դարի ընթացքում այն դառնում է Տփղիսի ամիրայության մասը, սակայն կարճ ժամանակ անց կրկին ինքնուրույնություն է ձեռք բերում։ Կախեթի գահին բազմում են վրացական Դոնաուր և Արևմանել տոհմերի ներկայացուցիչները, իսկ 11-րդ դարում՝ հայ Բագրատունիների Տաշիր-Ձորագետի ճյուղը՝ Կյուրիկյանները։

1108 թվականին Բագրատ III թագավորը հիմնադրում է Վրաց թագավորությունը, և վրացական հողերը միավորում մեկ պետության մեջ։ Կախեթի թագավորությունը դառնում է Վրաստանի մաս, սակայն 14-րդ դարում մոնղոլական արշավանքների արդյունքում դուրս է գալիս Թբիլիսիում նստող վրաց արքայի ղեկավարությունից։ 14-րդ դարում Վրաստանը վերստին միավորվում է։

1490 թվականին ավատատիրական մասնատվածության պայմաններում միացյալ վրացական թագավորությունը փլուզվում է 3 մասերի՝ Քարթլիի, Կախեթի և Իմերեթի թագավորություններ։ Գոյատևելով մոտ 3 դար՝ 1762 թվականին Կախեթը հարևան Քարթլիի հետ միավորվում է մեկ պետության մեջ։ Այդ ընթացքում երկրում իշխում էին Բագրատիոնիները։

19-րդ դարում թագավորության տարածքը նվաճվում է Ռուսական կայսրության կողմից։ 20-րդ դարում այն եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921), ապա՝ Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (1921-1990) մասը։ Այսօր այն անկախ Վրաստանի ու մասամբ Ադրբեջանի մաս է կազմում։ Վրաստանում վարչատարածքային միավորը կրում է թագավորության անունը՝ «Կախեթի մարզ» (վրաց.՝ კახეთის მხარე՝ կախեթիս մխարե

Վաղ միջնադար խմբագրել

Որպես ինքնուրույն միավոր Կախեթը հիշատակվում է դեռ 4-5-րդ դարերից, երբ Վրաստանում տարածվում է քրիստոնեությունը[1]։ Այդ ժամանակ նրա տարածքի մի մասը գտնվում էր Վիրքի թագավորության, մեծ մասը՝ Աղվանքի մեջ։

387 թվականին Հայաստանի առաջին անգամ բաժանվում է երկու կայսրությունների՝ Հռոմի ու Սասանյան Պարսկաստանի միջև[2]։ Վերջինին անցնում են նաև Վիրքը և Աղվանքը, այդ թվում՝ ամբողջ Կախեթը։ 428 թվականին պարսից արքունիքի որոշմամբ Վիրքում, Աղվանքում ու Մեծ Հայքում հիմնվում են մարզպանություններ։ Այդ ժամանակ Վիրքում իշխում էին Խոսրովիանիների արքայական տոհմի ներկայացուցիչները։

510 թվականին պարսից արքունիքի որոշմամբ վերացվում է Աղվանից թագավորությունը, և երկրի ողջ ղեկավարումը հանձնվում է մարզպանին[3]։ 70 տարի անց՝ 580 թվականին պարսից շահ Որմիզդ Դ-ի որոշմամբ վրաց թագավորությունը վերացվում է՝ Բյուզանդա-սասանյան պատերազմներում թշնամուն աջակցելու համար։ Լայն իրավունքներ են տրվում ազգությամբ պարսիկ վրաց մարզպանին, ում նշանակելու էր պարսից արքունիքը։ Խոսրովիանիների մի մասը մնում է Վրաստանի կենտրոնական մասում. Գուարամ արքայորդին դառնում է վրաց իշխան ու հիմնում Գուարամիների տոհմը։ Հիմնական ճյուղը հեռանում է արևելյան Վրաստան՝ Կախեթի լեռներ, որտեղ վարում է ինքնուրույն քաղաքականություն։

 
Դավիթ Գարեջայի
վանքային համալիր

591 թվականին Հայաստանի երկրորդ անգամ է բաժանվում հարևան տերությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև[4]։ Բյուզանդիային են անցնում բազմաթիվ հայկական գավառներ, ավելի է ամրապնդվում տիրապետությունը Արևմտյան Վրաստանում ու Աբխազիայում, ինչպես նաև գրավում է Վրաստանի կենտրոնական շրջանները։ Պարսկաստանին մնում են միայն Կախեթը և մայրաքաղաք Թբիլիսիի շրջակայքը։ Վրացական տարածքներում բյուզանդացիները ղեկավար են նշանակում վրաց իշխանին՝ էրիսթավին (վրաց.՝ ერისთავი)[5]:

Վրաց իշխանություն խմբագրել

6-րդ դարի վերջում Վրաստանում հիմնվում է վրաց իշխանությունը՝ հելլենիստական Վրաստանի իրավահաջորդը։ Այն Բյուզանդական կայսրության հպատակ երկիր էր։ Վրաց իշխանները կարգվում էին Կոստանդնուպոլսում։ Վրաց պատմագիտության մեջ նրանք հայտնի էին որպես «էրիսթավի» (իշխան), «էրիսթավթ-մթավարի», «էրիս-մթավարի», «էրիսթավթ-էրիսթավի» տիտղոսներով։ Հաճախ վրաց իշխանները ինքնուրույն էին երկրի ներքին գործերում[6]։

Իշխանության հիմնադիր Գուարամ I-ի (588-590) էրիսթավի հաջորդ Ստեփան I-ը (590-627) Բյուզանդիայի կայսր Հերակլ II-ին դիմում է վրացական պետության երկու հատվածները միավորելու խնդրանքով։ Կայսրը 626 թվականին արշավում է Թբիլիսի և ժամանակավորապես միավորում վրացական իշխանությունը[7]։ Կարճ ժամանակ անց մահանում է Ստեփան էրիսթավը, և նրան փոխարինելու է գալիս Ատրներսեհ I-ը (627-642)։

Պարսկա-բյուզանդական պատերազմները Հայաստանում ու Հարավային Կովկասում շարունակվեցին նաև 7-րդ դարի սկզբում, բայց սահմանային էական փոփոխություններ տեղի չունեցան։ Բյուզանդական արքունիքի եկեղեցական քաղաքականության հաջողությունը եղավ վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց և քաղկեդոնության ընդունումը նրա կողմից 607 թվականին։ Այսպիսով՝ խախտվեց հայերի և վրացիների դավանական միասնությունը[8]։

Ստեփան II էրիսթավի (642-650) իշխանության տարիներին սկսում են արաբական արշավանքները, և Վրաստանի կենտրոնական ու արևելյան հատվածները անցնում են արաբական տիրապետության տակ։ Դեռ 7-րդ դարում արաբները նշում էին Կախեթը՝ որպես ինքնուրույն թագավորություն[1]։

Տփղիսի ամիրայություն խմբագրել

7-րդ դարում արաբները լայնածավալ արշավանքներ էին սկսել Մերձավոր Արևելքի ամբողջ տարածքում։ Հայկական լեռնաշխարհն ու ամբողջ Հարավային Կովկասը անցան արաբների տիրապետության տակ, երբ 642 թվականին Նեհավենդի ճակատամարտում պարսկական զորքերը պարտություն կրեցին արաբներից։ Սասանյան Պարսկաստանը կործանվեց, միևնույն ժամանակ Բյուզանդիան ընդմիշտ կորցրեց իր վերահսկողությունը տարածաշրջանում։ 701 թվականին Հայաստանը, Վիրքը, Աղվանքը և Ճողա երկիրը (Դերբենդ) մտան վարչաքաղաքան մեկ կառույցի՝ Արմինիա կուսակալության մեջ։ Ավելի ուշ այն բաժանվեց 4 միավորի։

 
սուրբ Իլարիոն Կախեթցի

735 թվականին արաբները հերթական անգամ գրավեցին Տփղիսը և հիմնեցին Տփղիսի ամիրայությունը։ Նրա իշխանության սահմաններում մտնում էին Արևելյան Վրաստանի բոլոր գավառները, ինչպես նաև Մեծ Հայքի Գուգարք և Տայք նահանգները։ Կախեթը ևս, լինելով Արևելյան Վրաստանի մաս, մտնում է ամիրայության կազմ[9]։

Արաբական տիրապետության ընթացքում Վրաստանի տարածքում առաջացած ինքնուրույն պետություններից մեկը Կախեթի իշխանությունն էր (կամ թագավորությունը)։ Նրա առաջացումը կապվում էր ցանարների հետ, ովքեր ապրում էին Մեծ Կովկասին հարող լեռներում ու կիրճերում։ 8-րդ դարի 70-ական թվականներին նրանք արաբների դեմ ապստամբություն են բարձրացնում։ Խալիֆը նրանց դեմ է ուղարկում 20 հազարանոց բանակ։ Ցանարները կորցնում են 16 հազար մարդ և պարտություն կրում[10]։

813 թվականին Տայքի կյուրոպաղատ Աշոտ I Բագրատիոնին իրեն թագավոր է հռչակում։ Օգտվելով դրանից՝ Կախեթում իրեն անկախ թագավոր է հռչակում Գրիգոլ Դոնաուրին (787-827)։ Նա հիմնում է Դոնաուրի արքայատոհմը, որը երկրում իշխում է մինչև 881 թվականը[11]։ Գրիգոլն իրեն անվանում է «կախերի ու ռաների արքա»[12]։

850-855 թվականներին ամբողջ Արմինիա կուսակալության տարածքում բռնկվում է հուժկու ապստամբություն, որը գլխավորում էին հայ Բագրատունիները։ Հայաստանում նրանց աջակցում էին Արծրունիները, Սյունիներն ու Արցախի իշխանները, Վրաստանում՝ Բագրատիոնիները և այլ ազդեցիկ տոհմեր։ 853 թվականին խալիֆը պատժիչ զորաջոկատներ է ուղարկում Կախեթ, Արցախ և Սյունիք՝ թուրք զորավար Բուղայի գլխավորությամբ։ Վերջինս, սակայն, չի կարողանում խաղաղեցնել լեռնականներին և 855 թվականին հետ է կանչվում Բաղդադ[13]։

Ապստամբությունից հետո իրավիճակը փոխվում է հօգուտ Բագրատունիների ու նրանց զինակիցների։ Վրաց իշխանը, Տայքի կյուրոպաղատն ու Կախեթի արքան ձեռք են բերում ինքնուրույնություն։ Նրանք կապեր են հաստատում արևմտյան Վրաստանի ու Աբխազիայի արքայի հետ։ Նախադրյալներ են ստեղծվում վրացական միասնական թագավորության ստեղծման համար։

Դոնաուրիների տոհմից, այսպիսով, Կախեթում իշխել են 4 ներկայացուցիչ՝

  • Գրիգոլ 787-827
  • Դաչի (Վաչե) 827-839
  • Սամուել 839-861
  • Գաբրիել 861-881

Զարգացած միջնադար խմբագրել

885 թվականին Հայաստանի անկախությունը վերականգնվում է. Բագարանում Աշոտ Մեծ Բագրատունին իրեն թագավոր է հռչակում։ Նրա իշխանությունը ճանաչում են Բաղդադի խալիֆ ալ-Մութամիդը (870-892) և Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ I-ը (867- 886)։ Բագրատունիների թագավորության ստեղծմամբ ուժեղանում են նաև վրաց ազնվականության դիրքերը[14]։

9-րդ դարի վերջում Կախեթում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն. 881-1038 թվականներին Կախեթի գահին են բազմում Արևմանելները[15]։ Իրար հաջորդում են Փադլա I-ը (ფადლა I, 881-893), Կյուրիկե I-ը (კვირიკე I, 893-918) և Փադլա II-ը (ფადლა II, 918-929)[16]:

 
Թիանեթ՝ Կախեթի առաջին մայրաքաղաքը

Կյուրիկե II (929-976) արքայի օրոք Կախեթի իշխանության տակ է հայտնվում արևելյան հարևան Հերեթի թագավորությունը։ Այն գտնվում էր Աղվանքի արևելքում և բնակեցված էր աղվաններով, հայերով ու վրացիներով։ 932-957 թվականներին Կախեթը ընկնում է արևմտյան Վրաստանում ձևավորված Աբխազիայի թագավորության գերիշխանության տակ, սակայն Կյուրիկեն կարողանում է ազատագրել երկիրը։ Ավելին, Աբխազիայի արքա Թեոդոսիուս III Կույրի իշխանության ընթացքում (975-978) փորձում է գրավել Վրաստանի արևմուտքը, և միայն Տայքի կյուրոպաղատ Դավիթ III-ի (976-1001) միջամտության արդյունքում նահանջում է Կախեթ[17]։

Հայ Բագրատունիները՝ Կախեթի արքաներ խմբագրել

976 թվականին Կախեթի գահին է բազմում Արևմանելների հարստության վերջին անկախ ներկայացուցիչը՝ Դավիթ թագավորը (976-1010)։ Միաժամանակ 978 թվականին Հայաստանի հյուսիսում՝ Տաշիր-Ձորագետում (Լոռու) Բագրատունիները հիմնում են նոր թագավորություն։ Տեղի արքայատոհմը կոչվում է Կյուրիկյան։ Լոռու երկրորդ թագավորի՝ Դավիթ Ա Անհողինի (989-1048) օրոք երկիրը հզորանում է և նորանոր տարածքներ գրավում Գանձակի ամիրայությունից։ Լոռու արքա Դավիթն ամուսնանում է Կախեթի արքա Դավիթի դստեր՝ Զորակրցելի հետ։ Թագավորները կարողանում են մուսուլմաններից մաքրել սեփական տարածքները, և դառնում են հարևաններ։

1010 թվականին Կախեթ է արշավում վրաց թագավոր Բագրատ III-ը (1008-1014)։ Նա երկրամասը միացնում է Վրացական միացյալ թագավորությանը։ Դավիթին հաջորդում է որդին՝ անժառանգ Կյուրիկե III Մեծը (1010-1037)։ Վերջինիս միակ դուստրն ամուսնանում է Լոռու թագավոր Դավիթ Անհողինի կրտսեր որդու՝ Գագիկի հետ[18]։

 
Դավիթ Շինարար
(დავით IV აღმაშენებელი՝
Դավիթ IV Աղմաշենեբելի) թագավորի օրոք մեկ պետության մեջ միավորվեցին վրացական բոլոր տարածքները

Դրանից հետո Կախեթ-Հերեթում գահակալեց Կյուրիկյանների կրտսեր ճյուղը և այն հայտնվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։ Արդյունքում սրվում են հարաբերությունները վրաց թագավոր Բագրատ IV-ի (1027–1072) և Կյուրիկյաններ միջև։ Երբ Գանձակի Շադադյան նոր էմիր Աբու-լ-Ասվար իբն Ֆադլը 1040 թվականին հսկայական բանակով Գանձակի կողմից ներխուժեց Տաշիր-Ձորագետի թագավորություն[19] և մեկ տարվա ընթացքում գրավեց նրա տարածքի մեծ մասը, Բագրատ IV-ը չշտապեց օգնել Դավիթ Անհողինին։ Ուժերի ծայրահեղ անհավասարությունը վերջինիս ստիպեց հրաժարվել ճակատամարտ տալու մտքից և դիմելու Հայոց արքա Աշոտ Դ Քաջի (1022-1040) մահից հետո իր գերական դարձած Անիի թագավոր Հովհաննես-Սմբատի (1022-1041) օգնությանը։ Դավիթ Անհողինը հայոց արքային նույնիսկ սպառնաց, որ օգնություն չտրամադրելու դեպքում կհպատակվի Աբու-լ-Ասվարին ու նրա հետ կհարձակվի Շիրակի վրա։ Հովհաննես-Սմբատը Սյունիքի արքա Սմբատի հետ օգնության հասավ Դավիթ Անհողինին, ապա նրանց միացան նաև վրաց արքան ու աղվանից եպիսկոպոսը[20]։ Գանձակի ամիրան պարտություն կրեց, իսկ Կյուրիկյանների դիրքերը Կախեթում ավելի ամրապնդվեցին։

Գագիկ Կյուրիկյանին (1038-1058) հաջորդեցին Աղսարթան I-ը (1058-1084) և Կյուրիկե IV-ը 1084-1102։ Նրանք իշխում էին այնպիսի ժամանակաշրջանում, երբ կործանվել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և թուլացել էր Տաշիր-Ձորագետի թագավորությունը (978-1113)։ Նրանք այլևս չունեին նախկին հենարանը։ Այդ է պատճառը, որ Կյուրիկեի որդի Աղսարթան II-ը (1102-1105) զոհ է գնում Կախեթի ու Հերեթի իշխանների կողմից կազմակերպած դավադրությանը։ Կյուրիկյան արքայատոհմը հեռանում է Կախեթի թագավորության ասպարեզից, և գրավվում վրաց թագավոր Դավիթ Շինարարի (1089-1124) զորքերի կողմից[21]։ 1122 թվականին վրաց արքան ազատագրում է նաև Թբիլիսին և ամբողջ Վրաստանը միավորում իր թագի ներքո[22]։

Վրաց թագավորություն խմբագրել

1008 թվականին՝ ժառանգելով կենտրոնական Վրաստանի ու Աբխազիայի գահերը՝ Բագրատ III-ը հիմնադրում է Վրաց թագավորությունը։ Նրա հաջորդները կարողանում են մեկ պետության մեջ միավորել Տայքի կյուրոպաղատությունը, Կղարջքը (Կլարջեթ), Ջավախքը (Ջավախեթ), Սամցխեն, Քարթլին, ինչպես նաև՝ գրավել Հյուսիսային Կովկասի որոշ երկրներ։ 1106 թվականին վրացական գավառներից վերջինը՝ Կախեթի թագավորությունը, մտնում է վրաց պետության կազմ՝ որպես արքայի կողմից վերահսկվող ոչ ինքնուրույն միավոր։ 1122 թվականին արաբների վերջին հենակետը՝ Տփղիսի ամիրայությունը, նույնպես մտնում է վրաց թագավորության կազմի մեջ։ Դավիթ Շինարարը միավորված Վրաստանի մայրաքաղաքը Քութայիսից տեղափոխում է Թբիլիսի։

Դավիթ Շինարարի և նրան հաջորդած թագավորների ու Թամար թագուհու իշխանության ժամանակաշրջանը՝ 1089-1213 թվականները, վրաց պատմագիտության մեջ հայտնի են «Ոսկեդար» (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა՝ սաքարթվելոս օքրոս խանա) անունով։

 
Վրաց թագավորությունը հզորության գագաթնակետին՝ «Ոսկեդարի» շրջանում
(վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა)

1236 թվականից Մերձավոր Արևելքում հաստատվում է Մոնղոլական կայսրության գերիշխանությունը։ Դեռ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան և Վրաստան։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Թբիլիսիի մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի (1191-1223) և Իվանե աթաբեկի գլխավորությամբ։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձան[23]։ Վրաց թագավորի վերահսկողությունից դուրս են գալիս Արևմտյան Շիրվանը (Աղվանք) և Արաքս գետի հարավային հոսանքը (Նախիջևան)։ Կովկասյան և առաջավորասիական ենթակա պետությունները դառնում են Մոնղոլական պետության մասը, իսկ Վրացական թագավորությունը կայսրությունից վերածվում է հպատակ միապետության։

Մոնղոլական արշավանքների արդյունքում միացյալ Վրացական թագավորությունը քայքայվել է և առաջացել են Արևմտավրացական ու Արևելավրացական թագավորությունները[24]։ Օտար տիրապետությունը ավարտվում է 14-րդ դարի առաջին կեսին. վրաց թագավոր Գեորգի V-ը (1299-1302, 1314-1346) 1327 թվականին հրաժարվում է ճանաչել մոնղոլների գերիշխանությունը և վերամիավորում է Վրաստանը Բագրատիոնիների գերիշխանության ներքո։ Նրա որդին՝ Դավիթ IX-ը (1346-1360), դառնում է ազատագրված ու միավորված Վրաստանի առաջին թագավորը։

Սակայն Վրաստանի միասնությունը երկար չի տևում. Բագրատ V Մեծի կառավարման վերջին տարիներին՝ 1386 թվականին, Միջին Ասիայից քոչվոր ցեղերի նոր զորքեր՝ Լենկթեմուրի հրամանատարությամբ, հարձակվում են Վրաց թագավորության վրա։ Արքան հետ է մղում նրանց հարձակումը բուն Վրաստանի տարածքում, սակայն զրկվում է Սյունիքից և Արցախից։ Այրարատի մի փոքր հատվածը՝ Վանանդ գավառը, ինչպես նաև Գուգարքը և Տայքը, շարունակում էին մնալ թագավորության կազմում՝ որպես վրաց իշխանների կողմից կառավարվող տարածքներ։ Լենկթեմուրի մահից հետո (1405) Առաջավոր Ասիայում իրենց ամուր դիրքերն են հաստատում Կարա-Կոյունլուները, ապա՝ Ակ-Կոյունլուները։ Բագրատիոնիները կարողանում են իրենց իշխանությունը պահպանել մինչև 1490 թվականը՝ որպես միացյալ Վրաստանի թագավորներ[25]։

Ուշ միջնադար խմբագրել

 
Թեյմուրազ I

Մինչև 1468 թվականը Կախեթը մտնում էր միացյալ Վրաստանի կազմի մեջ, որը ղեկավարում էր Բագրատիոնիների արքայատոհմը։ 15-րդ դարի կեսերից Վրաստանը բաժանվում է 3 թագավորության և 5 իշխանության՝ Մեգրելիա, Գուրիայի, Սվանեթի, Աբխազիայի և Սամցխե-Սաաթաբագոյի։

Արևմտյան Վրաստանը՝ Իմերեթի թագավորությունը և վերոնշյալ իշխանությունները, գտնվում էին Օսմանյան կայսրության, իսկ Արևելյան Վրաստանը՝ Քարթլի ու Կախեթի թագավորությունները, Սեֆյան Իրանի քաղաքական ազդեցության տակ։ Վրաստանի մասնատումը իր սատարումն էր գտնում երկու տերությունների կողմից, քանի որ այն Մերձավոր Արևելքի վերջին քրիստոնյա պետությունն էր։ Թուրքերն ու պարսիկները ջանք ու միջոցներ չէին խնայում Վրաստանում իսլամ տարածելու, երկիրը մուսուլմաններով բնակեցնելու համար։ Թուրք-պարսկական տիրապետության ընթացքում հարկերը չնչին էին, սակայն երկու սեռերի երեխաների հանձնումը պարտադիր էր։ Նրանք գերեվարվում էին և վաճառվում որպես գերիներ։ Աղջիկներին կնության էին տալիս բարձրաստիճան զինվորականներին ու պաշտոնյաներին, իսկ տղաներին տալիս էին զինվորական գործի։ Վրացական թագավորություններն ու իշխանությունները ինքնուրույն էին[1]։

Կախեթի թագավորության 1468-1762 թվականների պատմությունը կապված է Պարսկաստանի, Թուրքիայի ու կովկասյան ցեղերի դեմ մշտական պատերազմներով։ Կազանի ու Աստրախանի նվաճումից հետո Մոսկովյան Ռուսիան շարունակում է ավանդական կապերը վրացական թագավորությունների հետ. Ռուսաստանին անհրաժեշտ էր կապ հաստատել արևելքի երկրների հետ։ 1586 թվականին Մոսկվայի մեծ իշխան Ֆյոդոր Յոհանննովիչը «խաչի պայմանագիր» է կնքում Կախեթի թագավոր Ալեքսանդր II-ի հետ։ Դրա միակ պարտավորվածությունը հնարավոր պատերազմում Թուրքիային կամ Պարսկաստանին չաջակցելն էր։ Կախեթի արքաների նստոցն էր Գրեմի բերդը, ապա՝ Թելավը։

Կախեթի թագավորությունը աշխույժ քաղաքական ու տնտեսական կապեր ուներ հարևան երկրների հետ։ Այստեղով էր անցնում Իրանի Գիլան նահանգից եկող և Շամախիով դեպի Աստրախան գնացող մետքասի ճանապարհը։ Լեռնային մերձարևադարձային կլիման բարենպաստ էր գյուղատնտեսության զարգացման համար։ Այստեղ Հարավային Կովկասի տարբեր մասերից տեղափոխվում են հարյուրավոր հայեր, հրեաներ ու պարսիկներ, ովքեր հիմնում են իրենց գյուղերը։ Որպես վաճառաշահ քաղաքներ՝ զարգանում են Գրեմին, Թելավը, Զագեմը։

 
Հերակլ II

17-րդ դարի սկզբին շահ Աբբաս I-ը արշավում է Հարավային Կովկաս։ Կախեթի թագավոր Թեյմուրազ I-ի մայրը հրաժարվում է իսլամ ընդունել։ Շահը նրան տանջամահ է անում, գերության ուղարկում արքայի երկու որդիներին, իսկ դստերը ստիպում ամուսնանալ իր հետ՝ հոր կամքին հակառակ[26]։

Շուտով, չկարողանալով պահպանել ինքնուրույն գոյատևումը, Կախեթը միանում է հարևան Քարթլիի հետ՝ ձևավորելով Քարթլի-Կախեթի թագավորությունը։

Քարթլի-Կախեթի թագավորություն խմբագրել

1762 թվականին Արևելյան Վրաստանի երկու թագավորությունները՝ Քարթլին և Կախեթը, միավորվում են մեկ պետության մեջ։ Դեռ 18 տարի առաջ՝ 1744 թվականին, Իրանի Նադիր շահը միացրել էր այս երկու միավորները. Թեյմուրազ II-ին նշանակում է Քարթլիի արքա, իսկ իր որդի Հերակլ II-ին՝ Կախեթի։ Սկզբնական շրջանում, ելնելով ռազմավարական տեսանկյունից, ժամանակավորապես մայրաքաղաքը տեղափոխվում է Թելավ։

1762 թվականին Թեյմուրազի մահից հետո Հերակլ արքան դառնում է Քարթլի-Կախեթի թագավորը (1762-1798)։ Համագործակցելով ռուսների հետ՝ վրաց արքան փորձում է մասնակցել Ռուս-թուրքական պատերազմին։ 1769 թվականին ռուս-վրացական զորքը շարժվում է Ախալցխայի ուղղությամբ։ 1770 թվականի ապրիլի 20-ին Ասպինձա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Հերակլը ջախջախում է թուրքերի ու դաղստանցիների զորքը։

1782 թվականին Հերակլ II-ը Թելավում հիմնում է սեմինարիա։ Զարգացման նոր էջ է բացվում մայրաքաղաք Թբիլիսիի համար։ 1783 թվականին կնքվում է Գեորգիևյան դաշնագիրը։

Պատկերասրահ խմբագրել

Կախեթի Բագրատիոնիների տոհմածառ խմբագրել


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բագրատիոնիներ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կոստանդին I
(1405/1407-1412)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ալեքսանդր I
(1412-1442)
 
 
արքայազն Գեորգի
համիշխան
(1408-1412)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
արքայազն Դեմետրե
համիշխան
(1433-1446)
 
 
Գեորգի VIII
(1417-1476)
 
 
Բագրատ VI
(Իմերեթ, 1463-78)
(Վրաստան 1465-78)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Քարթլիի Բագրատիոնիների տոհմ
 
 
Ալեքսանդր I
Կախեթի արքա
(1476-1511)
 
 
Իմերեթի Բագրատիոնիների տոհմ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գեորգի II
(1511-1513)
 
Դեմետրե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թինաթին
Կախեթի թագուհի
(1520-1529)
 
 
 
Լևան
Կախեթի արքա
1520-1574
 
Շամխալ
 
Խվարամզե
 
Մարիամ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ալեքսանդր II
(1574-1601; 1602-1605)
 
 
Իեսե
 
Գեորգի
 
 
Նիկոլայ V
վրաց պատրիարք
(1584-1591)
 
էլ-Միրզա
 
Նեստան-Դարեջան
Կախեթի թագուհի
(1556-1569); (1578-1599)
 
Սիմոն I
(1556-1569)
(1578-1599)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հերակլ
 
 
 
Դավիթ I
(1601-1602)
 
 
Քեթևան Նահատակ
Կախեթի թագուհի
(1601-1602)
 
Գեորգի
 
 
Կոստանդին I
Կախեթի արքա
(1605)
 
Աննա
 
Բագրատ VII
Քարթլի արքա
(1615-1619)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աննա
 
 
 
 
 
 
Թեյմուրազ I
Կախեթի արքա
(1605-1616, 1625-33); (1634-48)
Քարթլի արքա
(1625-1633)
 
 
 
Խորաշան
 
Վախթանգ
 
Հեղինե
 
Աբբաս I Սեֆի
Սեֆյան Իրանի շահ
(1588-1629)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լևոն
 
Ալեքսանդր
 
 
Թինաթին
 
Դավիթ
Մուխրանի
1626-1648
 
 
Դարեջան
Իմերեթի թագուհի
(1639-1660; 1661-1663); (1668)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուսարաբ
 
Գիորգի
 
 
 
Հերակլ I
(1642-1709)
Կախեթի արքա
(1675-1676; 1703-1709)
 
Հովսեփ
 
 
Անաստասիա
 
Քեթևան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դավիթ II
Կախեթի արքա
(1709-1722)
 
 
 
Թեյմուրազ II
Կախեթի արքա
(1732-1744)
Քարթլիի արքա
(1744-1762)
 
 
 
Կոստանդին II
Կախեթի արքա
(1722-1732)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լևոն
 
Ալեքսանդր
 
Հասան-Միրզա
 
 
Հերակլ II
Կախեթի արքա
(1744-1762)
Քարթլի-Կախեթի արքա
(1762-1798)
 
Քեթևան
 
Հեղինե
 
Աննա
 
Սողոմոն
 
Եղիսաբեթ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վախթանգ
 
 
Գեորգի XII
(1746-1800)
Քարթլի-Կախեթի արքա
1798-1800
 
Հեղինե
 
 
Մարիամ
 
 
Լևոն
 
 
Իուլոն
 
 
Վախթանգ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Անտոն II
վրաց պատրիարք
(1788-1811)
Անաստասիա
 
Քեթևան
 
Միհրան
 
Ալեքսանդր
 
Թեկլե
 
Փառնավազ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դավիթ
Վրաստանի թագավորության խնամակալ
1800-1801
 
Հովհաննես
1768-1830
 
Բագրատ
1776-1841
 
Թեյմուրազ
1782-1846
 
Միխեիլ
1783-1862
 
Ջիբրայել
1788-1812
 
Իլյա
1790-1854
 
Նինո
1772-1847
 
Օկրոպիր
1795-1857
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սպիրիդոն
1800
 
Պետրե
1811-1812
 
Ալեքսանդր Բագրատիոն-Գրուզինսկի
1820-1865
 
Գիորգի
1812-1816
 
Նիկոլոզ
1816-1833
 
Կոստանդին
1817
 
Դավիթ
1819-1888
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բագրատ
1853
 
Իլյա
1854-1885
 
Պետրե Բագրատիոն-Գրուզինսկի
1857-1922
 
Գիորգի
1858-1922
 
Միխեիլ
1860-1935
 
Իվանե
1863
 
Լևոն
1863-1864
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կոստանդին
1915-1939
 
Պետրե Գրուզինսկի
1920-1984
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դալի
1939
 
Մզիա
1945
 
Նուգզար Բագրատիոն-Գրուզինսկի
1950
 
 
 
 
 
Մուխրանիներ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մայա
1978
 
Աննա Բագրատիոն-Գրուզինսկի
1976
 
 
 
 
Դավիթ Բագրատիոնի
1976
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մարիամ
Բագրատիոն-Գրուզինսկի
(2006)
 
Իրինա
Բագրատիոն-Գրուզինսկի
(2002)
 
Գիորգի Բագրատիոնի
(2011)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: Кахетия
  2. Հայաստանի պարսկա-հռոմեական առաջին բաժանումը։ Արշակունյաց թագավորության անկումը
  3. Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии: Грузия в первой половине VI века
  4. Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը
  5. Rapp, Stephen H., "Sumbat Davitis-dze and the Vocabulary of Political Authority in the Era of Georgian Unification", Journal of the American Oriental Society, 120.4 (October–December 2000), pp. 570-576.
  6. Toumanoff, Cyril (1963), Studies in Christian Caucasian History. Georgetown University Press, էջ 388
  7. Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation: 2nd edition. Indiana University Press, ISBN 0-253-20915-3., էջ 26
  8. Վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց
  9. Лордкипанидзе М. Д. Из истории Тбилисского эмирата. - Мимомхилвели, II. 1951, с. 185 (վրացերեն)
  10. Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии: Грузия в IX-XI веках Образование царств и княжеств
  11. Кахетинское княжество
  12. Сакартвелос Цховреба (3)
  13. «850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «Երկրի անկախության ամրապնդումը։ Հայոց տերության ստեղծումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. «Правители мира: Кахетия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  16. «კახეთის სამთავრო (Կախեթիս սամթավրո)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  17. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: Давид Куропалат
  18. Արտաշես Շահնազարյան, Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացումն ու հզորացումը
  19. Արամ Տեր-Ղևոնդյան. Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Երևան, 1965, էջ 208-210
  20. Մատթէոս Ուռհայեցի, Հայոց պատմություն էջ 79-82
  21. Сычев Н.В. Книга династий. М., 2008. с. 615-616
  22. Mariam Lordkiphanidze - The Political Situation in Georgia in the 11th-12th Centuries (up to the 1180 s); Kingdom of David the Builder
  23. «Մոնղոլները Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  24. Դևիդ Մ. Լենգ, "Նախաբան", Վրացիները (The Georgians), ISBN 978-5-9524-3813-2։
  25. Жизнь и деяния царей Картли после распада царства на три царства и пять княжеств
  26. «Виссарион Орбелишвили. "МУЧЕНИЧЕСТВО БИДЗИНЫ, ШАЛВЫ И ЭЛИСБАРА", стр. 165-166». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։