Կախարդանքի գույնը (անգլ.՝ The Colour of Magic), անգլիացի հայտնի գրող Թերի Պրատչետայի հումորիստական ֆենտեզին, տպագրվել է 1983 թվականին (գրվել է 1960-ական թվականներին)։ Շարքի առաջին գիրքը «Հարթ աշխարհ»-ն է, որը ներառում է 41 ստեղծագործություն։ «Կախարդության գույնը» օկտարինն է (դեղնականաչավուն երանգը), «Հարթ աշխարհի» ծիածանի 7 գույններն է։ Գրքում նաև հիշատակվում է օկտիրոնի` կախարդական մետաղի (դրա հետախուզված պաշարներ կան Ագաթի կայսրությունում) և օկտագենի` կախարդական գազի մասին։ Այդ գրքում, որը համարվում է «Հարթ աշխարհ»-ի շարունակությունը, «շրջանի» կոնցեպցիան մի քանի տարրերով տարբերվում է ավելի ուշ գրված ստեղծագործություններից։ Օրինակ, նկարներում տրոլները նման են հսկայական արարածների, որոնք արևի ճառագայթից քար են դառնում. դա ավելի է նման տրոլների մասին ավանդական պատկերացումներին, քան գրքի հետագա նկարագրություններում։ Հեղինակը խոստովանել է. «Ես ինքս վստահ չէի նրանում, ինչ անում էի, ինձ ուղղակի դուր էր գալիս վատ, երբեմն էլ` լավ, ֆենտեզի գրականությունը ծաղրելը։ Գրքում կային ամենահայտնի գրողների` Տոլկինի, Լավկրաֆտայի, Մակեֆրի և Ֆրիցա Լեյբերի ակնարկները (ոճաբանական)։ Գրքի առաջին դիմերեսը նկարել է նկարիչ Ջոսոմ Կիրբին, ով մինչև իր մահը պատկերազարդել էր «Հարթ աշխարհի» բոլոր վերջին գրքերը։

Կախարդության գույնը
անգլ.՝ The Colour of Magic
ՀեղինակԹերրի Փրաթչեթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն և անգլերեն
Կերպար(ներ)Rincewind?[1][2] և Twoflower?[3]
Նկարագրում էDiscworld?
ՇարքՍկավառակների աշխարհի գրքեր և Rincewind?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակված էSrpKor: Corpus of the contemporary Serbian language?
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 24, 1983 և 1983
Պարգև(ներ)

Սյուժե խմբագրել

Երկծաղիկը, ով ծնվել էր Ագաթի կայսրությունում, Հարթ աշխարհի առաջին այցելուն էր։ Նա հայտնվում է Դիսկի շրջանի ամենամեծ քաղաքում` Անկ-Մորպոկում, որպեսզի ծանոթանար քաղաքի տեսարժան վայրերին և կենդանի տեսներ Պուպզեմելյաի հայտնի հերոս-բարբարոսներին։ Քաղաքում ապրողնեին նա զարմացնում է իր աչքերով, զրուցարանով և պատկերագրություններով (տեսախցիկի կախարդական նմանակը)։ Երկծաղիկն ուներ կենդանի կախարդական սնդուկ, որը լցված էր մաքուր ոսկե մետաղադրամներով, որոնց արժեքը Երկծաղիկը նույնիսկ մոտավոր չէր կարող պատկերացնել։ Խելամիտ սնդուկն իրականում ավելի թանկ էր, քան իր պարունակությունն էր։ Պանդոկում Երկծաղիկը հանդիպում է անհաջողակ-հրաշագործ Րինսվինդոյին և նրան վերցնում է որպես էքսկուրսավար։ Սկզբում նրանք դառնում են քաղաքի հսկայական հրդեհի անուղղակի պատճառ, հետո հայտնվում են Բել-Շամգարոտի չար աստվածության տաճարում, որտեղից մի կերպ փրկվոմ են։ Արկածները նրանց տանում է գլխիվայր թեքված, տակնուվրա եղած Չերբերգ սարը, որտեղ ապրում էր երևակայական վիշապների միջոցով թռչող ազգը։ Տարբեր և հանկարծակի փոփոխություններից հետո Դիսկ շրջանից հերոսները գահավիժում են անդուդը, բայց նրանց փրկում է վայրի տրոլ Տետիսը, և նրանք հայտնվում են Կրուլ առեղծվածային, կղզային պետությունում։ Կրուլի կառավարիչները այս անգամ նույնպես ցանկանում էին Դիսկի տարածք ուղարկել տիեզերանավ, որպեսզի փորձի միջոցով պարզեին Մեծն Ա’Տուինի սեռը։ Րինսվիդն ու Երկծաղիկը վարում են նավը և դուրս են գալիս տարածքից։

Կերպարներ խմբագրել

  • Րինսվիդ- Անկ-Մորպորկից անհաջողակ-հրաշագործ
  • Երկծաղիկ- զբոսաշրջիկ Ագաթի կայսրությունից
  • Մահ- Դիսկում մահվան մարդակերպային ներկայացումը
  • անտառահարս Դրուելե
  • Խրուն- բարբարոս
  • Լեսսա- վիշապների տիրուհի, արքայադուստր
  • Լյորտ- վիշապների տիրակալ
  • Կսդրա- վիշապների հեծյալ
  • Դեմոն Սկրոֆուլ

Գրական քննադատություն խմբագրել

«Կախարդության գույնը» դարձել է գրական քննադատության վերլուծության առարկա։ Քրիստոֆեր Բրայնը անգլ.՝ Christopher Bryant աշխատում էր ապացուցել այն փաստը, որ «Հարթ աշխարհ»-ը շարքի «Կախարդության գույնը» գիրքը պատկանում է պոստմոդեռն գրականությանը[4]։ Այս աշխատանքը, ինչպես նաև Վոյսեկովսկիի թեզը անգլ.՝ Mary Alice Wojciechowski մատնանշում են այն, որ «Կախարդության գույնը» ծաղրում է Տոլկիենի գիրքը, իսկ ստեղծագործությունը գրված է իր ազդեցությամբ[5]։ Վոյսեկովսկին ասում է, որ Թերի Պրատչետը հեգնանքով էր մոտենում գրքերի ֆենտեզի ժանրին, և նրա «Հարթ աշխարհը» շարքի առաջին գիրքը ծաղրում էր բոլոր ժանրերի ընդհանուր մեթոդները։ Բրայնը ցույց է տալիս կարծրատիպերի ծաղրանք «Կախարդության գույն»-ում` կերպարների երկխոսության միջոցով։ Վիլիամ Աբոտը անգլ.՝ William Thomas Abbot նկատում է, որ «Կախարդության գույնը» գրքի ծաղրական ուղերձների միջոցով Պրատչետը ցուցադրում է ֆենթեզի ժանրի այլ գրողների ազդեցությունը, հիշատակելով այնպիսի անուններ, ինչպիսիք են Ֆրից Լեյբերը և Էնի Մակեֆրին[6][7]։ Աբոտը նկատում էր, որ «Կախարդության գույն»-ի ժամանակակից մշակույթի ակնարկները չեն սահմանափակվում ֆենթեզի ժանրով, բերելով օրինակ «Աստղային ճանապարհ» գիտաֆանտաստիկ սերիալը։ Սեմ Ջորդսոնը անգլ.՝ Sam Jordison The Guardian-ում հրապարակած իր հոդվածում դիտարկում է ալյ ստեղծագործություններին անդրադարձ կատարելը որպես գրքի հնարավոր թույլ կողմ` համեմատած շարքի մյուս ստեղծագործությունների հետ[8][9]։ Նա ցույց է տալիս, որ ի տարբերություն ավելի ուշ գրված ստեղծագործությունների, որոնք ծաղրում են մեզ շրջապատող իրականության ասպեկտները, «Կախարդության գույնը» գրքի երգիծանքը այդքան էլ սուր չէ։ Ջորդսոնը այդ տարբերակով համեմատում էր «Կախարդության գույնը» գիրքը «Փայլող թամբեր» ֆիլմի հետ (արևմտյան ծաղրող ժանր)։ Ջորդսոնը և Թոմաս Վեգները անգլ.՝ Thomas M. Wagner նկատել էին, որ «Կախարդության գույնը» գրքի մեջ են առաջին անգամ հիշատակվում այն վայրերն ու կերպարները, որոնք գրքի մյուս մասերի համար հետագայում կարևոր կդառնանա։

Ճանաչում խմբագրել

«Կախարդության գույնը» գիրքը հայտնվել է BBC-ի 200 լավագույն գրքերի ցանկում և զբաղեցրել 93-րդ տեղը[10][11]։

Էկրանավորում խմբագրել

2008 թվականի մարտին Լոնդոնում կայացել է այս և մյուս` «Անմիտ աստղը» գրքի էկրանավորման պրեմիերան։ «Կախարդության գույնը» հեռուստաֆիլմը ստեղծել է բրիտանական Sky One հեռուստաընկերություանը[12]։ Այդ ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Շոն Աստինը (Երկծաղիկ), Կրիստոֆեր Լին (մահվան ձայնը), Թիմ Կարրին (Թրայմոն), Ջերեմի Այիրոնս (Պատրիցիա), Թերի Պրատչետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Category:Rincewind series | Discworld Wiki | Fandom
  2. Rincewind books // Rincewind | Discworld Wiki | Fandom
  3. Appearances // Twoflower | Discworld Wiki | Fandom
  4. Postmodern Parody In The Discworld Novels of Terry Pratchett
  5. Who’s Afraid Of The Wicked Wit?: A Comparison Of The Satirical Treatment Of The University System In Terry Pratchett’s Discworld And Evelyn Waugh’s Decline And Fall
  6. Review: The Colour of Magic by Terry Pratchett
  7. Discworld Annotations: The Colour of Magic
  8. Is The Colour of Magic a good introduction to Terry Pratchett?
  9. TERRY PRATCHETT. THE COLOR OF MAGIC. 1983
  10. BBC The Big Read
  11. 200 лучших книг по версии BBC
  12. «Sky one — The Colour of magic». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել