Կախարդը (անգլ.՝ The Witcher լեհ.՝ Wiedźmin,), դերային համակարգչյաին խաղ ստեղծված լեհական CD Projekt RED-ի կողմից, Անջեյա Սապկովսկիի համանուն վեպի մոտիվներով։ Windows-ի համար նախատեսված տարբերակի ռելիզը Ռուսաստանում տեղի ունեցավ 2007 թվականի հոկտեմբերի 24-ին[9], Եվրոպայում՝ հոկտեմբերի 26-ին, ԱՄՆ-ում հոկտեմբերի 27-ին[10]։ OS X-ի տարբերակը դուրս եկավ միայն 2012 թվականին։

Կախարդը
Изображение логотипа
ՄշակողCD Projekt RED
ՀրատարակիչAtari, Inc.?
ԴիստրիբյուտորSteam, GOG.com[1] և Humble Store[2]
Միջերեսի լեզուլեհերեն և ռուսերեն
ԿոմպոզիտորAdam Skorupa? և Paweł Błaszczak?
Սերիայի մասThe Witcher?
Թողարկման թվականհոկտեմբերի 26, 2007
ՊլատֆորմներWindows և մաքՕՍ[3]
ՇարժիչAurora Engine?
Վերջին տարբերակ1.5
Ժանրէքշն դերային խաղ և fantasy video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[3]
PEGIPEGI 18[4][5]
USKUSK 18[6][4]
ESRB17+[7][8]
ԿրիչDVD, թվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար և մկնիկ
🌐thewitcher.com/en/witcher1(անգլ.) և thewitcher.com/ru/
 The Witcher (video game) Վիքիպահեստում

Խաղացողը կառավարում է Սապկովսկու գրականության գլխավոր հերոսին՝ Ռիվիից Գերալտը։ Դեպքերը ծավալվում են կախարդի մասին սագաից հետո, նա հազիվ ողջ մնալով ընկնում է ամնեզիայի մեջ և ստիպված է լինում կրկին սովորել իր արվեստը։ Խաղացողը վերականգնում է գլխավոր հերոսի կորցրած փորձը, պատերազմելով մարդկային հակառակորդների դեմ կամ հրեշների։ Բացի դա խաղի ընթացքում նրանց առջև դրվում են բարոյական ընտրություններ, որից կախված է խաղի հետագա ընթացքը։ Խաղը արտահատում է մռայլ վեպի տրամադրություն, սակայն խաղի սյուժեն պաշտոնական աջակցություն Սապկովսկի կողմից չի ստացել։

Խաղի մշակումը տևել է 4 տարի։ Խաղում օգտագործվել է BioWare-ի կողմից ստեղծված Aurora խաղային շարժիչը։ Խաղի ռելիզը ուղեկցվել է գովազդային կազմակերպությամբ, որի բյուջեն կազմում էր գրեթե 19 միլլիոն լեհական զլոտի[11]։ Խաղը դրական ընդունվեց քննադատների կողմից, ովքեր բարձր գնահատեցին խաղի սյուժեն, գրաֆիկան, ձայնային ուղեկցումը և կռվի համակարգը, սակայն խաղում հայտնաբերվել են նաև տեխնիկական սխալներ՝ դրանցից շատերը վերանայվել և ուղվել էին 2008 թվականի սեպտեմբերին թողարկված հավելյալ հրատարակության հետ, որում ավելացվել էին նաև նոր արկածներ։ 2011 թվականին թողարկվեց խաղի նոր տարբերակը «Կախարդը 2․ Արքայասպաներ»։ 2015 թվականի մայիսին կայացավ խաղաշարքը թվով երրորդ խաղի ռելիզը, որը կրում էր՝ «Կախարդը 3․ Վայրի որս»։

Ստեղծման պատմություն խմբագրել

Մշակում խմբագրել

«Կախարդը» խաղի մշակման գաղափարը առաջացել է դեռ 90-ականներին, իսկ խաղի մշակմամբ զբաղվել է լեհական ոչ մեծ ստուդիա՝ Metropolis։ Գործընթացը ղեկավարել է Ադրիան Խմելյաժը, ով հետո հայտնի դարձավ իր ստեղծած People Can Fly ստուդիայով։ Խմելյաժը Կախարդի մասին սագաի մեծ երկրպագու է եղել, իսկ հեղինակի հետ նա անձամբ ծանոթացել է դեռ 80-ականներին, ֆանտաստիկ գրականության փառատոնի ժամանակ։ Արդյունքում, փոստի միջոցով համաձայնություն ստանալուց հետո Խմելյաժը սկսեց զբաղվել խաղի մշակմամբ։ Խաղի մշակման ընթացքում էլ Խմելյաժը սկսեց մտածել Wiedźmin բառի թարգմանությունը և տերմինը թարգմանվեց ինչպես՝ The Witcher։ «Կախարդը» խաղի թողարկումը պլանավորովել էր 1997 թվականին, խաղը դերային ժանր, այլ ավելի մոտ է Action-adventure-ի, սակայն այնտեղ կար հզոր խաղային սյուժե, որը նախատեսված էր բարձ տարիքայինի երկրպագուների համար, ինչպես նաև անհրաժեշտ էր լինում կատարել բարոյական ընտրություններ, Խմելյաժի խոսքերով, ներկա շրջանում դա նորմալ երևույթ է, սակայն այդ ժամանակ սա նորություն էր։ Խաղը երբեք չթողարկվեց քանի-որ կային խնդիրներ տեխնիկական առումով, ինչպես նաև ընկերությունը վստահ չէր, որ խաղը կգոհացնի սլավոնական ժողովրդին և կունենա ֆինանսական հաջողություն։ Պաշտոնապես խաղի մշակումը չփակվեց, սակայն ծրագրավորողների շրջանում պակասեց հետաքրքությունը դեպի խաղը, բացի դա Metropolis-ը ստեղծեց նոր խաղը՝ Gorky 17[12]։

2002 թվականին մեկ ուրիշ լեհական ընկերություն՝ CD Projekt RED անունով, ստացավ «Կախարդը» խաղի հեղինակային իրավունքը, և 2004 թվականից սկսեց խաղի մշակումը[12][13]։ Սակայն այս անգամ Սապկովսկիին չմասնակցեց մշակման գործընթացին։

Ըստ առաջին մտահաղացման խաղի գլխավոր հերոսը պետք է դառնար ոչ թե վեպի գլխավոր հերոս Ռիվիից Գերալտը, այլ անհայտ հրեշների որսորդը, սակայն հետագայում հեղինակները հրաժարվեցին այս մտքից։ Խաղը պետք է թողարկվեր 2006 թվականին, սակայն այն տեղափոխվեց մինչև 2007 թվականի գարունref>Ksandr Warfire (2006 թ․ հոկտեմբերի 6). «Сроки и даты». «Хроники Каэр Морхена». Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.</ref>, սակայն խաղը թողարկվեց 2007 թվականի աշնանը[14][15]։

Սկզբնական շրջանում CD Projekt RED ընկերությունը պլանավորել էր ստեղծել խաղային շարժիչի վրա, որը նրանք դեռ փորձել էին ստեղծել 2002 - 2003 թվականներ, սակայն քննության ենթարկելուց հետո պարզ դարձավ, որ ավելի հարմար է օգտագործել արդեն լիցենզավորված շարժիչ։ 2003 թվականին CD Projekt RED պայմանավորվեցին BioWare-ի հետ օգտագործել իր խաղային շարժիչը։ Արդյունքում եկան Aurora տարբերակի վրա, որը ամենահարմարն էր դերային խաղերի համար[16]։ Շարժիչը 80% ենթարկվեց փոփոխության[17]։

2006 թվականի մայիսի 4-ին CD Projekt RED ընկերությունը հայտարարեց, որ խաղային հոլովակների ստեղծման Platige Image լեհական ընկերություն[18]։

2006 թվականի օգոստոսի 31-ին CD Projekt ընկերությունը պայմանագիր կնքեց Atari Europe ընկերության հետ ըստ, որի ընկերությունը պետք է տարածեր «Կախարդը» խաղը Եվրոպայում (բացի Լեհաստանից, Չեխիայից և Սլովակիաից, այս երեք երկրերում խաղը տարածելու էր CD Projekt RED) և Ասիայում[19][20]։

«Կախարդը» խաղի մշակումը զբաղեցրեց ավելի քան 48 ամիս, որի վրա ծախսվեց 10 մլն դոլլար[21]։

Խաղի ռելիզը Ռուսաստանում տեղի ունեցավ 2007 թվականի հոկտեմբերի 27-ին, Եվրոպայում՝ հոկտեմբերի 26-ին և ԱՄՆ-ում 2007 թվականին հոկտեմբերի 30-ին։ Խաղի ամերիկյան տարբերակում մեծ չափերի փոփոխվել էր խոսակցությունները և մի քանի նկարներ գլխավոր հերոսի օրագրից։

Վաճառք խմբագրել

2007 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում խաղը զբաղեցնում էր 76-րդ տեղը ամենաշատ վաճառված համակարգչային խաղերի ցանկում[22]։ Իսկ 2008 թվականի հունվարին խաղը բարձրացավ մինչև 54-րդ տեղ[23]։

2008 թվականի փետրվարին հայտարարվեց, որ 3 ամիսների ընթացքում CD Projekt RED ընկերությունը վաճառել է ավելի քան 300 000 օրինակ[24][25]։

2009 թվականի դեկտեմբերին խաղի վաճառված օրինակների թիվ հասավ 700 000-ի։

Մինչև 2011 թվականի մայիս ամիսը վաճառվել էր ավելի քան 1, 87 մլն օրինակ։

Խաղային աշխարհ խմբագրել

Խաղային աշխարհը հիմնված է լեհ գրող Անջեյա Սապկովսկիի ստեղծագործության վրա։ Ծրագրավորողները նշում են իրենց խաղային աշխարհի հասունությունը, ինչպես նաև այն, որ իրենց հերոսները շարժում են ավելի շատ մարդկային պահանջներ, կրքեր և զգացմունքներ և խաղում բացակայում է բարու ու չարի հակադրությունը[26]։

Սյուժե խմբագրել

Խաղի պատմության հիմքում դրված է Ռիվիացի Գերալտի կյանքի պատմությունը։ Խաղում օգտագործվել է սագայի աշխարհի միտքը և հերոսները։

Գլխավոր հերոսը՝ Գերալտը, կախարդ է ով հատուկ ստեղծված և սովորեցված էր հրեշների դեմ պայքարելու համար։ Խաղի սյուժեն սկսվում է գրքի վերջին մասի դեպքերից հետո և բաժանված է 5 առանձին մասերի (գլուխների)։

Սյուժեի շրջադրաձերը կախված են այն ընտրույթունից, որը կկատարի խաղցողը խաղի ընթացքում։

Խաղի սկզբում վիրավոր Գերալտին, ով կորցրել էր հիշողությունը, կապում են Կաէր Մորխեն բերդում, կախարդների լեռնային նստավայրում։ Այստեղ նա տեսնում է իր հին ընկերներին Թրիսս Մերիգոլդին և այլ ողջ մնացած կախարդների։ Գերալտը տեղեկանում է, որ գոյություն ունի մի կախարդ, որի մասին նախկինում ոչ մեկ չի խոսել։ Շուտով բերդը «Սալամանդրա» հանցագործների խմբավորման կողմից ենթարկվում է հարձակման։ Գերալտին տեղեկանում է, որ հարձակումը կատարվել է կախարդների մուտագեններ գողանալու համար, որոնք գտնվում էին բերդի տակ գտնվող լաբարատորիայում։ Հարձակման ժամանակ Պրոֆֆեսորը սպանում է ամենաերիտասարդ կախարդին՝ կախարդին։ Վեսեմիրը որոշում է, որ ժամանակն է լքել Կաէր Մորխենը։ Լեոի թաղումից հետո կախարդները որոշում են բաժանվել, որպեսզի ավելի արագ գտնեն Սալամադրի հետքը։ Գերալտին բաժին է հասնում գնալ Թեմերիյու։ Այնտեղ նա հանդիպում է Շանիին և Զոլտանա Խիվիյաին։

Գերալտը քաղաքում տեղի ունեցող կարանտինը պատճառով երկար ժամանակ մնում է ծայրամասերում։ Վիզիմ անցնելու համար, նա պետք է ճեղքեր Գազանների ջոկատը, ովքեր ահաբեկում էին տեղի բնակչությանը։ Բացի դա նա պետք է որոշեր տեղի կախարդ՝ Աբիգայլի բախտը, կամ նրան հանձնել զայրացած ամբոխին, կամ փրկել նրան։ Գերալտը այստեղ առաջին անգամ հանդիպում է Ալվինին։

Քաղաք մտնել փորձելու ժամանակ Գերալտը մարտի մեջ է մտնում տեղի պարեկի հետ և ընկնում է բանտ, որտեղից նա կարող էր դուրս գալ միայն կոյուղում գտնվող հրեշներին հաղթելու դեպքում։ Համաձայնություն կնքելով, Գերալտը իջնում է կոյուղի, որտեղ հանդիպում է արքայազն Զիգֆրիդին, որն էլ նրանից օգնություն է խնդրում։ Հաջող վերացնելով հրեշին և հետ մղելով Սալամանդր խմբի հարձակումը, հերոսը վերջապես հասնում է քաղաք։ Գերալտը անհատական դետեկտիվի միջոցով, սկսում է հետաքննություն է սկսում պարզելու համար, թե ով է կապված «Սալամանդրա» կազմակերպության հետ։ Արդյուքնում Գերալտը տեղեկանում է, որ անհատական դետեկտիվը սպանված է, իսկ նրա տեղը վերցրել է Ազար Յբեդը։ Ճահճում ճամփորդությունից և տեղի բնակչության հետ խոսելուց, Գերալտը պարզում է, որ Բերենգարը նույն կախարդը, որին փնտրում էր նա դեռ ողջ է։ Հարկ է լինում, որ Գերալտը ծանոթանա Բելոկի հետ, խճճի պատմությունը և վերջ ի վերջո կռվի Ազարի հետ։

Ճահճում տեղի ունեցած Ազարի և Գերալտի քննարկումից հետո, Գերալտը վերադառնում է Թրիսսում գտվող իր տուն։ Այժմ արդեն «Սալամանդր»ին վերացնելը ուղղակի ժամանակի հարց է։

Հետո Գերալտը համաձայնվում է օգնել թագավորին սպանել դավաճան Յակովին, ով փորձել էր իր ձեռքը վերցնել ղեկավարումը թագավորի բացակայության ժամանակ։ Անցնելով ավերված քաղաքի փողոցներով Գերալտը շատ բաներ է հասկանում, կռվում է կոյուղուց դուրս եկած հրեշների հետ և վերջում ընկնում է մոգության կախարդական աշխարհը։ Վերջում հերոսը պատերազմում է Վայրի Որսի թագավորի հետ, վերջնականորեն իր համար լուծելով մի շարք հարցեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GOG.com — 2008.
  2. Humble Store
  3. 3,0 3,1 Steam — 2003.
  4. 4,0 4,1 Result // Pan European Game Information — 2003.
  5. Szukaj gier – The Witcher // Pan European Game Information — 2003.
  6. The Witcher
  7. ESRB Ratings Search Results // Entertainment Software Rating Board — 1994.
  8. The Witcher – Search Results // Entertainment Software Rating Board — 1994.
  9. Ksandr Warfire (2007 թ․ հոկտեմբերի 27). «Релиз состоялся!». «Хроники Каэр Морхена». Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  10. «Related Games». GameSpot. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  11. Łukasz Malik (2007 թ․ փետրվարի 8). «W Wiedźmina zagramy latem, budżet produkcji: 19,1 mln. złotych» (լեհերեն). Gry-Online. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  12. 12,0 12,1 Пурчезе, Роберт (2015 թ․ մայիսի 25). «The Witcher game that never was». Eurogamer.
  13. Из первых уст: The Witcher // PC Игры : журнал. — 2006. — № 9 (33). — С. 100—107.
  14. «Official Release Date!» (անգլերեն). CD Projekt RED. 2007 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից (Пресс-релиз) 2007 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
  15. Ksandr Warfire. (2007 թ․ մարտի 29). «Дата релиза». «Хроники Каэр Морхена». Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
  16. «Интервью с HCGamer (стр. 3)». «Хроники Каэр Морхена». 2005 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  17. «GamingHeaven: The Witcher - Interview With Michał Madej» (անգլերեն). DriverHeaven. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին. Интервью с главным дизайнером игры — Михалом Мадеем
  18. «Academy Award-Nominated Studio to Create Breathtaking Cinematics for CD Projekt's The Witcher» (անգլերեն). CD Projekt RED. 2006 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից (Пресс-релиз) 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
  19. Ksandr Warfire (2006 թ․ սեպտեմբերի 1). «Издатель The Witcher назван!». «Хроники Каэр Морхена». Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
  20. «Atari Europe and CD Projekt sign publishing agreement» (անգլերեն). CD Projekt RED. 2006 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից (Пресс-релиз) 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
  21. Михал Мадей, Анна Фёдорова (2008 թ․ հունիսի 11). «Как делался «Ведьмак»». DTF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
  22. Пётр Петров (2007 թ․ նոյեմբերի 19). «Самые продаваемые РС-игры в США за октябрь». 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  23. Вадим Бобров (2008 թ․ փետրվարի 22). «Топ 20 PC-игр в США за январь». Gameland. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  24. «The Witcher – over 600,000 copies sold!» (անգլերեն). CD Projekt RED. 2008 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
  25. Aqualon (2008 թ․ փետրվարի 14). «Продано более 600 000 копий Ведьмака!». «Хроники Каэр Морхена». Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
  26. «Интервью с HCGamer (стр. 2)». «Хроники Каэр Морхена». 2005 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.