Կախարդական լեռը (գերմ.՝ Der Zauberberg), Թոմաս Մանի վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականի նոյեմբերին։ Այս գիրքը համարվում է 20-րդ դարի գերմանական գրականության ամենաազդեցիկ գործերից մեկը։

Կախարդական լեռը
Der Zauberberg
ՀեղինակԹոմաս Ման
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդաստիարակչական վեպ, երևակայական նովել, social problem fiction?, փիլիսոփայական գեղարվեստական գրականություն և փիլիսոփայական վեպ
ԹեմաԵվրոպա, Շվեյցարիա, լեռ, պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, առողջարան, մահ, հիվանդություն և տուբերկուլյոզ
Կազմված էQ256391?
Բնօրինակ լեզուգերմաներեն
Լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ20-րդ դար
Նկարագրում էԴավոս, Շվեյցարական Ալպեր և Գերմանիա
Երկիր Գերմանական ռայխ և  Գերմանիա
ՀրատարակիչՍ․ Ֆիշեր Վերլագ
Հրատարակման տարեթիվ1924
ԹարգմանիչH. T. Lowe-Porter?
Պարգև(ներ)
 Der Zauberberg Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Պատմությունը սկսում է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբի տասնամյակում։ Պատմության գլխավոր հերոսը՝ Հանս Կաստորպը, Համբուրգ վաճառականի ընտանիքի միակ զավակն է։ Ծնողների մահից հետո նրա պապիկն է դաստիարակում տղային։ Իսկ հետո երեխային իր խնամակալության տակ է վերցնում նրա հորեղբայր Ջեյմ Թիենեփլը։ Մենք կրկին հանդիպում ենք գլխավոր հերոսին, երբ նա ցանկանում էր Համբուրգում՝ իր հայրենի քաղաքում, նավաշինության կարիերա սկսել։ Մինչ այս պրոֆեսիոնալ կարիերան սկսելը Կաստորպը այցելում է իր տուբերկուլյոզով հիվանդ զարմիկ՝ Ջոաչիմ Զիեմսենին։ Վերջինս ստանում էր իր բուժումները Դավոսի առողջարանում։

Կաստորպի՝ առողջարանից մեկնումը, կրկին հետաձգվում է իր ոչ այդքան լավ առողջության պատճառով։ Սկզբում չնչին բրոնխային բորբոքում էր թեթև տենդի հետ միասին, որը հենց ախտորոշվել էր առողջարանի գլխավոր բժիշկ և տնօրեն Հոֆրատ Բեհրենսի կողմից։ Սակայն այս ախտանշանները խորանալով՝ դառնում են տուբերկուլյոզի ախտանշաններ։ Բեհրենսը Հենսին համոզում է մնալ առողջարանում մինչ ապաքինվելը։

Առողջարանում մնալու ժանանակ Կաստորպը հանդիպում է տարբեր անձնավորությունների և շատ բաներ է նրանցից սովորում։ Այդ անձանց թվին են պատկանում իտալացի աշխարհիկ հումանիստ և հանրագիտարանագիր Լոդովիկո Սետեմբրինիին (Գիոսե Կարդուկիի աշակերտը), տոտալիտար Լեո Նաֆտան և իր սերը՝ Մադամ Կլավդիա Շոշան։

Վերջում Կաստորպը մնում է առողջարանի հիվանդագին մթնոլորտում յոթ տարի շարունակ։ Որպես վեպի եզրակացություն պատերազմը սկսվում է, Կաստորպը դառնում է ռազմական կամավոր և հենց պատերազմի դաշտում էլ վախճանվում է։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կախարդական լեռը» հոդվածին։