Կալիումի քլորիդ

քիմիական միացություն

Կալիումի քլորիդը աղաթթվի կալիումական աղ է։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 1989 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 768 °C։ 100 գ ջրում 20 °C-ում լուծվում է 34, 7 գ, 100 °C-ում՝ 56, 6 գ։ Բնության մեջ հանդիպում է սիլվին միներալի ձևով։

Կալիումի քլորիդ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումկալիումի քլորիդ
Քիմիական բանաձևKCl
Մոլային զանգված1,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,984 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,6E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան776 °C և 771 °C[2] °C
Եռման ջերմաստիճան1407 °C °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում28.1 գ/100 մլ
Լուծելիությունը 20 °C ջրում-ում34.0 գ/100 մլ
Լուծելիությունը 100 °C ջրում-ում56.7 գ/100 մլ
Դիպոլ մոմենտ3,4E−29 Կլ·մ[2]
Դասակարգում
CAS համար7447-40-7
PubChem4873
EINECS համար231-211-8
SMILES[Cl-].[K+]
ЕС231-211-8
RTECSTS8050000
ChEBI4707
Թունավորություն
ՄԲ502600
Թունավորությունքիչ թունավոր է
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ստացումը խմբագրել

Լաբորատոր պայմաններում կարելի է ստանալ՝ ռեակցելով կալիումի հիդրօքսիդը քլորաթթվի հետ․

KOH + HCl → KCl + H2O

Կալիումի քլորիդի ստացման համար որպես հումք ծառայում են բնական սիլվինիտը (սիլվինի՝ KCl և հալիտի՝ NaCl խառնուրդը), ինչպես նաև կառնալիտ (KCl MgCl2-6H20) միներալը։

Կիրառություն խմբագրել

Կիրառվում է որպես կալիումական պարարտանյութ և ելանյութ KOH ու կալիումի այլ միացություններ ստանալու համար։ Բժշկության մեջ կալիումի քլորիդի լուծույթներն օգտագործում են ներքին ընդունման կամ ներերակային ներարկման ձևով՝ օրգանիզմում կալիումի անբավարարության և սրտի ռիթմի խանգարումների դեպքում։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 176  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիումի քլորիդ» հոդվածին։