Կալիումի ցիանիդ

քիմիական միացություն

Կալիումի ցիանիդ` կապտաթթվի կալիումական աղ, որն ունի KCN բանաձևը։ Անգույն բյուրեղների տեսքով աղ է, որն իր արտաքին տեսքով նման է շաքարավազին։ Չափազանց թունավոր է, ամենաթունավոր նյութերից մեկն է։ Լավ լուծվում է ջրում՝ 25 °C-ում առաջացնում է 41,7 % զանգվածային բաժնով հագեցած լուծույթ։ Վատ է լուծվում էթանոլում, չի լուծվում ածխաջրածիններում։

Կալիումի ցիանիդ
Քիմիական բանաձևCKN
Մոլային զանգված1,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,55 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան1173 ± 1 ℉[2] °C
Եռման ջերմաստիճան2957 ± 1 ℉[2] °C
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg[2]
Դասակարգում
CAS համար151-50-8
PubChem9032
EINECS համար205-792-3
SMILES[C-]#N.[K+]
ЕС205-792-3
RTECSTS8750000
ChEBI8681
IDLH25 ± 1 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալիումի ցիանիդի հիդրոլիզի արդյունքում անջատվում է ցիանաջրածին, որը որոշ մարդիկ ընկալում են որպես նուշի հոտ, իսկ ոմանք չեն զգում։ Կա տեսակետ, որ հոտի ընկալումը պայմանավորված է ժառանգական գործոններով[3]։

Ստացում խմբագրել

Լաբորատորիայում կալիումի ցիանիդը ստանում են կապտաթթվի և կալիումի հիդրօքսիդի խիտ լուծույթի փոխազդեցությամբ․

 

Այն կարելի է ստանալ նաև կալիումի ամիդի և կոքսի փոխազդեցությամբ՝ 500-600 °C ջերմության պայմաններում[4].

 

Այն նաև ստացվում է քլորոֆորմի, ամոնիակի և կալիումի հիդրօքսիդի փոխազդեցությամբ․

 

Կալիումի ցիանիդը առաջին անգամ ստացվել է 1762 թվականին շվեդ դեղագետ Կարլ Վիլհելմ Շեելեի կողմից[5]։

 

Կիրառություն խմբագրել

Կիրառվում է հանքանյութից ոսկու և արծաթի կորզման ժամանակ (ցիանացում)․

 ,

Օգտագործվում է նաև ցինկի, կադմիումի, պղնձի, արծաթի և ոսկու գալվանատեխնիկայում, ինչպես նաև ոսկերչության մեջ։

Քիմիական հատկություններ խմբագրել

Կապտաթթուն, որը համապատասխանում է ցիանիդ իոնին, շատ թույլ թթու է և աղերից դուրս է մղվում ավելի ուժեղ թթուների կողմից։ Այսպես, օրինակ, օդում ածխաթթու գազի և ջրի հետ շփվելիս կալիումի ցիանիդը ժամանակի ընթացքում վեր է ածվում ոչ թունավոր կալիումի կարբոնատի (պոտաշ)․

 

Թունավորություն խմբագրել

 
Մարդու համար պոտենցիալ մահացու չափաքանակ (140 մգ)

Ուժեղագույն անօրգանական թույն է։ Աղեստամոքսային համակարգով օրգանիզմ թափանցելու դեպքում մահացու քանակը մարդու համար կազմում է 1,7 մգ/կգ։ Ցիանիդ իոնը արգելակում է բջիջների կողմից թթվածնի յուրացման պրոցեսը և բջիջները մահանում են թթվածնային քաղցի պատճառով։.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 POTASSIUM CYANIDE
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0522.html
  3. запись 304300(անգլ.) База данных «Менделевское наследование у человека»
  4. Р.А. Лидин, В.А. Молочко, Л.Л. Андреева Неорганическая химия в реакциях / Под редакцией Р.А. Лидина. — 2-е изд, перераб. и доп. — М.: Дрофа, 2007. — С. 250. — 637 с. — ISBN 978-5-358-01303-2
  5. https://www.britannica.com/biography/Carl-Wilhelm-Scheele