Կալիումի հիդրօքսիդ

քիմիական միացություն

Կալիումի հիդրօքսիդ, անօրգանական լուծույթ է, քիմիական բանաձևն է KOH։ Այն հայտնի է նաև կծու կալի և կաուստիկ պոտաշ անվանումներով։ 2005 թվին մոտ 700,000 - 800,000 տոննա կալիումի հիդրօքսիդ է արտադրվել։ Տարեկան NaOH (նատրիումի հիդրօքսիդ) արտադրվում է 100 անգամ ավելի շատ, քան KOH[6][7][8]:

Կալիումի հիդրօքսիդ
Քիմիական բանաձևKOH
Մոլային զանգված9,3E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,04 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան716 ± 1 ℉[2], 380 °C[3] և 406 °C[4] °C
Եռման ջերմաստիճան2415 ± 1 ℉[2], 1324 °C[3] և 1327 °C[4] °C
Գոյացան էնթալպիա−425,8 կՋ/մոլ կՋ/մոլ
Հալման էնթալպիա7,5 կՋ/մոլ կՋ/մոլ
Եռման էնթալպիա128,9 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում1 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ1,409 և 1,421[5]
Դասակարգում
CAS համար1310-58-3
PubChem14797
EINECS համար215-181-3
SMILES[OH-].[K+]
ЕС215-181-3
RTECSTT2100000
ChEBI14113
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հատկություններ խմբագրել

Կծու կալինդ պինդ, փխրուն սպիտակ նյութ է։

Հեշտ լուծվում է ջրի մեջ (լուծվում է ավելի լավ, քան կծու նատրոնը)։ Կծու կալին օդից արագ կլանում է ջուր և ածխաթթու գազ։

Կծու նատրոնի նման, կծու կալին փոխազդում է թթուների, թթվային օքսիդների և աղերի հետ՝

2 KOH + H2SO4 → K2SO4 + 2H2O
2 KOH + CO2 → K2CO3 + H2O
2 KOH + CuCl2 → 2 KCl + Cu(OH)2

Օգտագործումը խմբագրել

Շատ նպատակների համար կալիումի հիդրօքսիդը և նատրիումի հիդրօքսիդը փոխարինում են մեկը մյուսին, սակայն սովորաբար նատրիումի հիդրօքսիդն ավելի գերադասելի է ավելի էժան լինելու պատճառով։

Կալիումի հիդրօքսիդը հիմնականում օգտագործվում է հեղուկ օճառ և տարբեր տիպի կալիումի միացություններ ստանալու համար։

Այն օգտագործվում է բիոդիզելի արտադրության մեջ, քանի որ կալիումի հիդրօքսիդը ռեակցիայի մեջ է մտնում կենդանական յուղերի ճարպերի հետ։

Իր քայքայիչ հատկություների շնորհիվ կալիումի հիդրօքսիդը հաճախ օգտագործվում է դժվար մաքրվող մակերեսների մաքրման և ախտահանման համար։ Կենդանիներից հանված մաշկը մազերից ազատելու համար այն մի քանի ժամով պահում են կալիումի հիդրօքսիդի և ջրի լուծույթի մեջ։

Տեսեք նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 POTASSIUM HYDROXIDE
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0523.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 POTASSIUM HYDROXIDE
  4. 4,0 4,1 4,2 4,3 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbookCRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
  5. https://www.chemicalbook.com/ChemicalProductProperty_EN_CB3107908.htm
  6. H. Schultz, G. Bauer, E. Schachl, F. Hagedorn, P. Schmittinger “Potassium Compounds” in Ullmann’s Encyclopedia of Industrial Chemistry, 2005, Wiley-VCH, Weinheim. doi:10.1002/14356007.a22 039
  7. "Caustic Potash." Oxy.com Արխիվացված 2009-01-25 Wayback Machine Retrieved on January 24 2008.
  8. "Potassium Hydroxide." MSDS Retrieved on January 24
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիումի հիդրօքսիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 176