Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաիսա (այլ կիրառումներ)

Կաիսա, շախմատի աստվածուհին և հովանավորը կամ մուսան։

Կաիսա
Կաիսա, պատկերազարդում, XIX դար
ՏեսակԴրիասներ
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռիգական
Ասպարեզշախմատ
Ատրիբուտներշախմատ
 Caissa Վիքիպահեստում

Ծագում խմբագրել

Կաիսան անգլիացի գրող և արևելագետ Ուիլյամ Ջոնսի նույնանուն պոեմի[1][2] հերոսուհին է։ Պոեմը, որն առաջին անգամ տպագրվել է 1772 թ., պատմում է, որ պատերազմի աստված Մարսը հիացած է լինում դրիասներից մեկի՝ Կաիսայի գեղեցկությամբ և փոխադարձ համակրանքի է արժանանում միայն շախմատի գյուտի շնորհիվ։

Մոտ 80 տարի պոեմը քիչ հայտնի էր, սակայն XIX դարի կեսերին ճանաչվեց երեք հրապարակումների շնորհիվ.

  • 1850 թ. Ջ. Ուոքերը պոեմն ընդգրկեց իր «Շախմատը և շախմատիստները» գրքում
  • 1851 թ. ֆրանսիացի շախմատասեր և գրքասեր Կ. Ալիեն (1799-1856) շախմատի մասին Մ. Վիդայի, Յ. Կոխանովսկու և Ջոնսի պոեմները թարգմանեց ֆրանսերեն և հրատարակեց ժողովածուի տեսքով (100 օրինակով)` «Ռեժանս» սրճարանի իր ընկերների համար
  • 1857 թ. Ջոնսի պոեմը «Chess Monthly» ամսագրում վերատպեց Դ. Ֆիսկեն։

Այդ ժամանակներից Կաիսան համարվեց շախմատի «հովանավոր աստվածուհի» կամ «մուսա»։

Պոեմի դիպաշարը խմբագրել

Պոեմը սկսվում է Օլիմպոսի աստվածներին և նիմփաներին մեծ հաճույք պատճառող «անարյուն պատերազմի» գեղարվեստական նկարագրությամբ։ Դելիա և Սիրեն նիմփաների խաղի ժամանակ հայտնվում է հիասքանչ Կաիսան։ Նրան սիրահարվում է պատերազմի աստված Մարսը, սակայն նրա սիրախաղը հաջողությամբ չի պսակվում։

Այդժամ նիմփաներից մեկը Մարսին առաջարկում է նոր խաղ հորինել։ Մարսը դիմում է սպորտի աստված Եփրոնի օգնությանը, որն էլ ստեղծում է շախմատը։ Կաիսան հավանում է խաղը, և նա սկսում է այլ աչքերով նայել Մարսին։

Հետաքրքրական փաստեր խմբագրել

Կաիսայի անունով է կոչվել շախմատային ծրագրերի միջև աշխարհի առաջին չեմպիոն (1974) շախմատային ծրագիրը։

Աղբյուրներ խմբագրել

  • Շախմատ։ Հանրագիտարանային բառարան։ Ա. Կարպովի ընդ. խմբ., Մոսկվա, 1990, էջ 145։ ISBN 5-85270-005-3

Ծանոթագրություններ խմբագրել