Կաթնախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Կաթնախոտազգիներ (Polygalaceae)
Ցեղ Կաթնախոտ (Polygala)
L., 1753

Կաթնախոտ (լատին․՝ Polygala), կաթնախոտազգիների ընտանիքի բազմամյա, կոսմոպոլիտ խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 600 տեսակ։

Արեալ խմբագրել

 
Կաթնախոտ (Polygala senega): Բուսաբանական նկարազարդում Köhler's Medizinal-Pflanzen գրքից, 1887

Հանդիպում է Երևանի շրջակայքում, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, օշինդրային կիսաանապատներում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Բազմաթիվ ցողուններով բույս է, բարձրությունը՝ 10-40 (50) սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջական, գծանշտարաձև կամ ձվաձև։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, ողկույզներով, սպիտակ, վարդագույն, երկնագույն։ Ծաղկում է մայիս-հուևիսին։ Պտուղը երկբուն տուփիկ է։

Կիրառություն խմբագրել

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ալկալոիդներ, օրգանական թթուներ, ճարպայուղեր և այլն։ Արմատների եփուկն ու թուրմն օգտագործում են որպես խորխաբեր միջոց (տուբերկուլոզի, քրոնիկ, բրոնխաբորբի ժամանակ), նաև շաքարախտի և ռևմատիզմի բուժման նպատակով։ Հայաստանում մեկ տեսակ՝ կաթնախոտ ուրարտականը (լատին․՝ polygala urartu Tamamsch) էնդեմիկ է, վտանգված և գրանցված Հայաստանի կարմիր գրքում։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է մոտ 800 (այլ տվյալներով՝ 500), Հայաստանում՝ 8 (11) տեսակ՝

  • կաթնախոտ ալպիական (P. alpicola),
  • կաթնախոտ անդրկովկասյան (P. transcaucasica),
  • կաթնախոտ անատոլիական (P. anatolica),
  • կաթնախոտ ուրարտական (P. urartu)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 160