Կադեշ (արաբ․՝ النبي مندو‎‎), քաղաք Ասորիքում, Օրոնտես գետի ափին (այժմ՝ Սիրիայի Հոմս քաղաքի մոտ)։ Եղել է Կադեշ աստվածուհու պաշտամունքի կենտրոնը։ Բնակվել են սեմական ցեղեր։

Քաղաք
Կադեշ
ԵրկիրՍիրիա Սիրիա
Մակերես100 dunam
Կադեշ (Սիրիա)##
Կադեշ (Սիրիա)

Պատմություն խմբագրել

Մ.թ.ա. XVI-XVII դարերում եղել է Կադեշ պետության կենտրոնը, որը գլխավորել է Ասորիքի մանր թագավորությունների դաշինքը Եգիպտոսի դեմ։ Մ.թ.ա. XV դ. ենթարկվել է Խեթական պետությանը։ Մ.թ.ա. 1297 թ․-ին Կադեշի մոտ (ըստ Վ. Վ. Ստրուվեի՝ մ.թ.ա. 1312 թվականին) տեղի է ունեցել ճակատամարտ Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ի և խեթական թագավոր Մուվատալլիի զորքերի միջև։ Հավանաբար մ. թ. ա. XII դարի սկզբին ավերել են «ծովի ժողովուրդները»։ Կրկին հիշատակվում է մ.թ.ա. 565 թվականին՝ իբրև Նոր բաբելոնյան թագավորության համանուն մարզի կենտրոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153