Կա’ դ’Օրո կամ պալացցո Սանտա Սոֆիա (իտալ.՝ Ca' d'Oro), պալացցո (պալատ) Վենետիկի Կանարեջո շրջանում՝ Մեծ ջրանցքի ափին։ Վենետիկի ամենահին կառույցներից մեկն է, իտալերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «Ոսկե տուն»։ Պալատը համարվում է վենետիկյան գոթիկայի նմուշօրինակ։

Կա’ դ’Օրո
Տեսակքաղաքային պալատ, թանգարանի շենք, մեծ առանձնատուն և թանգարան
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՎենետիկ[1]
ՎայրԿանարեջո
ՀասցեCannaregio 3932 (Calle Ca' d'Oro) և Calle Ca' d'Oro, 393430121
Գտնվում է ափինՄեծ ջրանցք
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված է1424 և 1927
Բացված1954
ՀիմնադիրGiorgio Franchetti?
ՃարտարապետԲարտոլոմեո Բոն, Giovanni Bono? և Matteo Raverti?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Շինությունը կառուցվել է 15-րդ դարում՝ 1425-1440 թվականներին, գոթիկ ոճով[2], Ջովանի Բոնի և նրա որդու՝ Բարտալոմեո Բոնի նախագծմամբ, պատրիսիա Մարիանո Կոնտարինիի պատվերով։ Ավելի վաղ այդտեղ եղել է բյուզանդական ոճով պալատ՝ պալացցո Զենո, որը Մարինո Կանտարինին ստացավ իր կնոջ օժիտից։ Հին պալատը քանդել են, բայց նրա նմուշները պահպանվել են Կա դՕրոյի ճակատամասում։

Պալատի սեփականատերերը բազմաթիվ անգամներ փոփոխվել են, ուստի այն մի քանի անգամ վերակառուցվել է։ 1894 թվականին պալատը ձեռք բերեց Ջորջո Ֆրանցհետտի բարոնը։ Բարոնը վերանորոգեց շինությունը՝ պահպանված գծագրերով և նկարներով, նրան վերադարձնելով իր պատմական կերպարը։ Բացի այդ նա հիմնադրեց նկարների հարուստ հավաքածու։ Նրա մահից հետո շինությունը՝ հավաքված նկարներով, դարձավ պետության սեփականությունը։

Համարվում է Վենետիկի ոճով կառուցված պալատներից ամենանրբագեղը։

1927 թվականից ի վեր պալատում գտնվում է Ֆրանկետտի պատկերասրահը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Galleria Giorgio Franchetti alla Ca' d'Oro | The Museum» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-04-24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա’ դ’Օրո» հոդվածին։