ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998

1998 թ. փետրվարի 1-ից մինչև 15-ը ԱՄՆ-ում 14-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա չորրորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Լոս Անջելես, Օքլենդ և Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը փոփոխություն կրեց` դառնալով որոշակիորեն անհամաչափ։ Այժմ երեքական թիմերից կազմված երկու խմբերի հաղթողները և չորս թիմերից կազմված խմբի հաղթողն ու երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը պայքարը շարունակում էին կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Կրկին մրցաշարին հրավիրվեց հյուր-թիմ, որը կրկին հանդիսացավ Բրազիլիան։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998
CONCACAF Gold Cup 1998
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
      Քաղաքներ 3
      Մարզադաշտեր 3
Մրցաշրջանի ժամկետ փետրվարի 1փետրվարի 15
Մասնակիցներ 10 (2 կոնֆեդերացիաներից)
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Մեքսիկա Մեքսիկա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Բրազիլիա Բրազիլիա
Չորրորդ տեղ Ճամայկա Ճամայկա
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 594 700  (37 169 խաղում)
Խաղեր 16
Խփված գոլեր 44  (2.75 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Մեքսիկա Լուիս Էռնանդես
Կոստա Ռիկա Պաուլո Վանչոպե  (4 գոլ)
Լավագույն խաղացող Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեյսի Կելեր
1996        2000

Որակավորում խմբագրել

Մասնակիցներ խմբագրել

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
  Միացյալ Նահանգներ 6-րդ կազմակերպիչ երկիր
  Մեքսիկա 12-րդ ավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
  Կոստա Ռիկա 9-րդ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթի հաղթող
  Գվատեմալա 11-րդ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 2-րդ տեղ
  Սալվադոր 8-րդ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 3-րդ տեղ
  Հոնդուրաս 10-րդ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 4-րդ տեղ[1]
Կարիբյան զոնա
  Տրինիդադ և Տոբագո 9-րդ 1996 թ. և 1997 թ. կարիբյան գավաթի հաղթող[2]
  Կուբա 3-րդ ընտրական անցումային զույգի հաղթող[2]
  Ճամայկա 5-րդ փոխարինում Կանադային[3]
ԿՈՆՄԵԲՈԼ
  Բրազիլիա 2-րդ հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից

Մրցավայրեր խմբագրել

Լոս Անջելես Օքլենդ Մայամի
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ Օրանժ Բոուլ մարզադաշտ
անգլ.՝ Memorial Coliseum անգլ.՝ Oakland Coliseum անգլ.՝ Orange Bowl
93 000 նստատեղ 47 000 նստատեղ 74 000 նստատեղ
     

Մրցաշարի ընթացքը խմբագրել

Խմբային փուլ խմբագրել

Չորս մասնակիցներից բաղկացած A խմբում ֆավորիտ էր համարվում մրցաշարին հրավիրված Բրազիլիայի հավաքականը։ Սակայն բրազիլացիները չկարողացան հաղթել խմբում և զբաղեցրեցին ընդամենը երկրորդ անցումային տեղը։ Առաջին տեղը գրավեց Ճամայկան, որը բրազիլացիների հետ խաղացած գոլազուրկ ոչ ոքիից հետո կարողացավ երկու օրվա ընթացքում երկու հաղթանակ տանել՝ նախ Գվատեմալայի նկատմամբ 3։2 հաշվով, ապա հետաձգված խաղում Սալվադորի նկատմամբ 2։0 հաշվով։

B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Մեքսիկայի ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Տրինիդադ և Տոբագոյի ու Հոնդուրասի հավաքականները դուրս մնացին հետագա պայքարից։

Խմբային փուլում գլխավոր անհաջողակի դերը կատարեց C խմբում ընդգրկված Կոստա Ռիկան։ Առաջին խաղում ջախջախիչ պարտության մատնելով Կուբային 7։2 հաշվով՝ կոստառիկացիներին Միացյալ Նահանգների հետ խաղում բավարար էր ոչ ոքի խաղալ, որովհետև ամերիկացիները կուբացիների նկատմամբ առավելության էին հասել փոքր-ինչ համեստ՝ 3։0 հաշվով։ Սակայն վճռորոշ խաղում Կոստա Ռիկան պարտվեց 1։2 հաշվով՝ Միացյալ Նահանգներին թողնելով փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Փլեյ-օֆֆ խմբագրել

Կիսաեզրափակչի առաջին զույգը, ինչպես ոսկե գավաթի նախորդ խաղարկությունում, կազմեցին Բրազիլիայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Ամերիկացիները կարողացան ռևանշի հասնել և նվազագույն՝ 1։0 հաշվով կարողացավ առավելության հասնել։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Մեքսիկայի հավաքականը հավաքականը միայն լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ կարողացան առավելության հասնել Ճամայկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Բրազիլիայի և Ճամայկայի ազգային թիմերը մրցաշարի շրջանակներում երկրորդ անգամ հանդիպեցին երրորդ տեղի համար մրցապայքարում. բրազիլացիները հաղթեցին 1։0 հաշվով և նվաճեցին բրոնզե մեդալներ։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և ավարտվեց մեքսիկացիների նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով, որը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի վեցերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ երրորդ անընդմեջ «ոսկե գավաթը»։ Քանի որ Մեքսիկան մասնակցելու էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին որպես կազմակերպիչ երկիր, այդ մրցաշարին հրավեր ստացավ նաև փոխչեմպիոնը՝ Միացյալ Նահանգների ազգային թիմը։

Հանդիպումներ խմբագրել

Խմբային փուլ խմբագրել

Խումբ A խմբագրել

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Ճամայկա 3 2 1 0 5 2 +3 7
2   Բրազիլիա 3 1 2 0 5 1 +4 5
3   Գվատեմալա 3 0 2 1 3 4 -1 2
4   Սալվադոր 3 0 1 2 0 6 -6 1

Հանդիպումների արդյունքները

1 փետրվարի
14:00 UTC-8
Սալվադոր   0 : 0   Գվատեմալա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 26 391
Մրցավար՝   Ալի Բուջսաիմ
Հղում

3 փետրվարի
19:30 UTC-5
Բրազիլիա   0 : 0   Ճամայկա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 43 754
Մրցավար՝   Էսֆանդյար Բահարմաստ
Հղում

5 փետրվարի
19:30 UTC-5
Բրազիլիա   1 : 1   Գվատեմալա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 17 842
Մրցավար՝   Ռամեշ Ռամդան
Ռոմարիո   79' (11մ) Հղում Խուան Կառլոս Պլատա   90+3'

8 փետրվարի
14:00 UTC-8
Սալվադոր   0 : 4   Բրազիլիա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 55 017
Մրցավար՝   Ռոդրիգո Բադիլյա
Հղում Էդմունդո   7'
Ռոմարիո   19'
Էլբեր   87'90'

8 փետրվարի
16:00 UTC-8
Գվատեմալա   2 : 3   Ճամայկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 55 017
Մրցավար՝   Արտուրո Բրիսիո Կարտեր
Խուան Կառլոս Պլատա   16' (11մ)
Էդվին Վեստֆալ   84'
Հղում Փոլ Հոլ   14'67'
Էնդի Վիլյամս   55'

9 փետրվարի[4]
20:00 UTC-8
Ճամայկա   2 : 0   Սալվադոր Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 26 931
Մրցավար՝   Մոհամեդ Նազրի Աբդուլահ
Մարկուս Գեյլ   41'
Ֆիցռոյ Սիմփսոն   62'
Հղում

Խումբ B խմբագրել

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Մեքսիկա 2 2 0 0 6 2 +4 6
2   Տրինիդադ և Տոբագո 2 1 0 1 5 5 0 3
3   Հոնդուրաս 2 0 0 2 1 5 -4 0

Հանդիպումների արդյունքները

1 փետրվարի
14:00 UTC-8
Հոնդուրաս   1 : 3   Տրինիդադ և Տոբագո Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 11 234
Մրցավար՝   Փիթեր Պրենդերգաստ
Կառլոս Պավոն   66' Հղում Ջերեն Նիքսոն   35'
Ստերն Ջոն   39'70'

4 փետրվարի
20:00 UTC-8
Մեքսիկա   4 : 2   Տրինիդադ և Տոբագո Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 17 256
Մրցավար՝   Վիլսոն Մենդոնսա
Ռամոն Ռամիրես   36'
Լուիս Էռնանդես   63'82'
Ֆրանսիսկո Պալենսիա   65'
Հղում Քլինթ Մարսել   59'
Ջերեն Նիքսոն   75'

7 փետրվարի
16:00 UTC-8
Մեքսիկա   2 : 0   Հոնդուրաս Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 36 240
Մրցավար՝   Էսֆանդյար Բահարմաստ
Կուաուտեմոկ Բլանկո   22'86' Հղում

Խումբ C խմբագրել

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Միացյալ Նահանգներ 2 2 0 0 5 1 +4 6
2   Կոստա Ռիկա 2 1 0 1 8 4 +4 3
3   Կուբա 2 0 0 2 2 10 -8 0

Հանդիպումների արդյունքները

1 փետրվարի
16:00 UTC-8
Միացյալ Նահանգներ   3 : 0   Կուբա Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 11 234
Մրցավար՝   Մուրադ Դաամի
Ռոյ Վեգերլե   55'
Էրիկ Վինալդա   58'
Ջո-Մաքս Մուր   76' (11մ)
Հղում

4 փետրվարի
18:00 UTC-8
Կոստա Ռիկա   7 : 2   Կուբա Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 17 256
Մրցավար՝   Արտուրո Բրիսիո Կարտեր
Օստին Բերի   3'
Պաուլո Վանչոպե   21'32'66'77'
Վիլմեր Լոպես   29' (11մ)
Ռոյ Մայերս   44'
Հղում Լուիս Մարտեն   50'
Էդուրդո Սեբրանգո   90'

7 փետրվարի
14:00 UTC-8
Միացյալ Նահանգներ   2 : 1   Կոստա Ռիկա Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 36 240
Մրցավար՝   Մոհամեդ Նազրի Աբդուլահ
Էդի Փոուփ   7'
Պրեկի   78'
Հղում Ալան Օվյեդո   56'

Փլեյ-օֆֆ խմբագրել

  Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
12 փետրվարի - Լոս Անջելես (ԼԺՀ)
   Ճամայկա  0  
   Մեքսիկա  1  
 
15 փետրվարի - Լոս Անջելես
       Մեքսիկա  1
     Միացյալ Նահանգներ  0
Հանդիպում 3-րդ տեղի համար
10 փետրվարի - Լոս Անջելես 15 փետրվարի - Լոս Անջելես
   Միացյալ Նահանգներ  1    Ճամայկա  0
   Բրազիլիա  0      Բրազիլիա  1

Կիսաեզրափակիչ հանդիպումներ խմբագրել

10 փետրվարի
20:00 UTC-8
Միացյալ Նահանգներ   1 : 0   Բրազիլիա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 12 298
Մրցավար՝   Ալի Բուջսաիմ
Պրեկի   69' Հղում

12 փետրվարի
20:00 UTC-8
Ճամայկա   0 : 1 ԼԺՀ (0:0)   Մեքսիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 45 507
Մրցավար՝   Ռոդրիգո Բադիլյա
Հղում Լուիս Էռնանդես   105'

Հանդիպում 3-րդ տեղի համար խմբագրել

15 փետրվարի
15:00 UTC-8
Ճամայկա   0 : 1   Բրազիլիա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 91 255
Մրցավար՝   Ալի Բուջսաիմ
Հղում Ռոմարիո   77'

Եզրափակիչ խմբագրել

15 փետրվարի
17:00 UTC-8
Մեքսիկա   1 : 0   Միացյալ Նահանգներ Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 91 255
Մրցավար՝   Ռամեշ Ռամդան
Լուիս Էռնանդես   43' Հղում
1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
 
Մեքսիկա
Վեցերորդ տիտղոսը

Գոլերի հեղինակները խմբագրել

4 գոլ`

  Լուիս Էռնանդես

  Պաուլո Վանչոպե

3 գոլ`

  Ռոմարիո

2 գոլ`

  Էլբեր
  Խուան Կառլոս Պլատա
  Փոլ Հոլ

  Կուաուտեմոկ Բլանկո
  Պրեկի

  Ջերեն Նիքսոն
  Ստերն Ջոն

1 գոլ`

  Էդմունդո
  Էդվին Վեստֆալ
  Օստին Բերի
  Վիլմեր Լոպես
  Ռոյ Մայերս
  Ալան Օվյեդո
  Լուիս Մարտեն

  Էդուրդո Սեբրանգո
  Կառլոս Պավոն
  Մարկուս Գեյլ
  Ֆիցռոյ Սիմփսոն
  Էնդի Վիլյամս
  Ֆրանսիսկո Պալենսիա

  Ռամոն Ռամիրես
  Ջո-Մաքս Մուր
  Ռոյ Վեգերլե
  Էրիկ Վինալդա
  Էդի Փոուփ
  Քլինթ Մարսել

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ   Քեյսի Կելերը։ Մրցաշարի լավագույն ռմբարկուին տրվող «ոսկե խաղակոշիկ» մրցանակը հանձնվեց   Լուիս Էռնանդեսին։

Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը
Դարպասապահներ Պաշտպաններ Կիսապաշտպաններ Հարձակվողներ
  Քեյսի Կելեր   Էդի Փոուփ
  Կլաուդիո Սուարես
  Զե Մարիա
  Ռամոն Ռամիրես
  Պրեկի
  Փոլ Հոլ
  Կուաուտեմոկ Բլանկո
  Էդմունդո
  Ռոմարիո
  Պաուլո Վանչոպե

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Մեքսիկա 4 4 0 0 8 2 +6 12
2   Միացյալ Նահանգներ 4 3 0 1 6 2 +4 9
3   Բրազիլիա 5 2 2 1 6 2 +4 8
4   Ճամայկա 5 2 1 2 5 4 +1 7
5-10   Կոստա Ռիկա 2 1 0 1 8 4 +4 3
  Տրինիդադ և Տոբագո 2 1 0 1 5 5 0 3
  Գվատեմալա 3 0 2 1 3 4 -1 2
  Սալվադոր 3 0 1 2 0 6 -6 1
  Հոնդուրաս 2 0 0 2 1 5 -4 0
  Կուբա 2 0 0 2 2 10 -8 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթի արդյունքներով երեք հավաքականներ ստանում էին 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Սակայն ոսկե գավաթի խաղարկման ձևաչափի փոխվելուց հետո հրավեր ստացավ նաև կենտրոն-ամերիկյան գավաթում 4-րդ տեղ գրաված թիմը` Հոնդուրասը։
  2. 2,0 2,1 Կարիբյան գավաթի 1996 թ. և 1997 թ. խաղարկությունների հաղթողներն ստանում էին 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Քանի որ Տրինիդադ և Տոբագոն հաղթեց երկու մրցաշարերում էլ, նշանակվեց անցումային հանդիպում 1996 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Կուբայի ու 1997 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Սենտ Քիթս և Նևիսի միջև։
  3. Կանադան ավտոմատ կերպով ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, սակայն ավելի ուշ հրաժարվեց մասնակցությունից։ Նրա փոխարեն մրցաշարին մասնակցեց Ճամայկան։
  4. Հանդիպումը սկզբնապես նախատեսված էր անցկացնել փետրվարի 6-ին, սակայն Լոս Անջելեսում տեղի ունեցած տեղատարափ անձրևի պատճառով այն հետաձգվեց։

Հղումներ խմբագրել