ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991

1991 թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 7-ը ԱՄՆ-ում անցկացվեց հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության նոր ձևաչափով մրցաշարի՝ ոսկե գավաթի առաջին խաղարկությունը։ Այն փաստորեն փոխարինեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը, և դադարեց կատարել աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆունկցիաներ։ Հանդիպումները խաղացվեցին Լոս Անջելեսում և նրա Փասադենա արվարձանում։ Ըստ մրցաշարի ձևաչափի՝ չորսական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողին հրավեր էր սպասվում 1992 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու համար։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991
անգլ.՝ CONCACAF Gold Cup 1991
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
      Քաղաքներ 2
      Մարզադաշտեր 2
Մրցաշրջանի ժամկետ հունիսի 28հուլիսի 7
Մասնակիցներ 8
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Հոնդուրաս Հոնդուրաս
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Մեքսիկա Մեքսիկա
Չորրորդ տեղ Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 394 664  (24 667 խաղում)
Խաղեր 16
Խփված գոլեր 50  (3.13 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Մեքսիկա Բենխամին Գալինդո  (4 գոլ)
Լավագույն խաղացող Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տոնի Մեոլա
1989        1993

Որակավորում խմբագրել

Մասնակիցներ խմբագրել

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
  Միացյալ Նահանգներ 3-րդ կազմակերպիչ երկիր
  Մեքսիկա 9-րդ ավտոմատ կերպով
  Կանադա 4-րդ ավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
  Կոստա Ռիկա 7-րդ 1991 թ. UNCAF-ի ազգերի գավաթի հաղթող
  Հոնդուրաս 7-րդ 1991 թ. UNCAF-ի ազգերի գավաթում 2-րդ տեղ
  Գվատեմալա 9-րդ 1991 թ. UNCAF-ի ազգերի գավաթում 3-րդ տեղ
Կարիբյան զոնա
  Ճամայկա 3-րդ 1991 թ. կարիբյան գավաթի հաղթող
  Տրինիդադ և Տոբագո 7-րդ 1991 թ. կարիբյան գավաթում 2-րդ տեղ

Մրցավայրեր խմբագրել

Լոս Անջելես Փասադենա
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ Ռոուզ Բոուլ մարզադաշտ
անգլ.՝ Memorial Coliseum անգլ.՝ Rose Bowl
93 000 նստատեղ 93 000 նստատեղ
   

Մրցաշարի ընթացքը խմբագրել

Խմբային փուլ խմբագրել

A խմբից կանխատեսելիորեն փլեյ-օֆֆի ուղեգրեր ձեռք բերեցին ֆավորիտները՝ Հոնդուրասի և Մեքսիկայի հավաքականները։ Առաջատարների միջև հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով, և գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ խմբում առաջին տեղը գրավեցին հոնդուրասցիները։ Խմբում մրցաշարային աղյուսակը եզրափակեցին Կանադայի և Ճամայկայի հավաքականները։

B խմբում ֆավորիտներ էին համարվում Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերը։ Ամերիկացիները վստահորեն զբաղեցրեցին խմբում առաջին տեղը՝ հաղթանակ տանելով երեք հանդիպումներում էլ։ Չնայած այն բանին, որ Տրինիդադ և Տոբագոյի ու Գվատեմալայի հավաքականները հավաքեցին նույնքան միավոր, որքան կոստառիկացիները (2-ական), այնուամենայնիվ գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշը վերջիններիս թույլ տվեց դուրս գալ կիսաեզրափակիչ։

Փլեյ-օֆֆ խմբագրել

Փլեյ-օֆֆի առաջին փուլում՝ կիսաեզրափակչում, դիտվեցին երկու միանման դիմակայություններ։ Հոնդուրասը և Միացյալ Նահանգները նույն՝ 2։0 հաշվով առավելության հասան համապատասխանաբար Կոստա Ռիկայի և Մեքսիկայի հանդեպ։ Պարտվողները անց էին կացնելու հանդիպում երրորդ տեղի համար։ Այս հանդիպումը նույնպես ավարտվեց 2։0 հաշվով. մեքսիկացիները հաղթանակ տարան կոստառիկացիների նկատմամբ՝ եզրափակելով մրցանակային եռյակը։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի այս խաղարկության եզրափակիչ հանդիպումը առաջինն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի հավաքականների մայրցամաքային առաջնությունների պատմության մեջ։ Միացյալ Նահանգների և Հոնդուրասի միջև հանդիպումն անցավ լարված պայքարում, հիմնական և լրացուցիչ ժամանակներում դարպասի գրանցում չգրանցվեց, և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Դրա արդյունքում թիմերը իրացրեցին ութական հարված. ավելի դիպուկ գտնվեցին ամերիկացիները, չնայած այն բանին, որ նրանց անհաջող հարվածների թիվը չորսն էր՝ հոնդուրասցիների երեքի դիմաց։ Այսպիսով, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով 4։3 հաշվով՝ Միացյալ Նահանգների հավաքականը նվաճեց մրցաշարի պատմության մեջ և ամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ առաջին «ոսկե գավաթը»։ Որպես ոսկե գավաթի հաղթող՝ ամերիկացիներն ստացան նաև 1992 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու հրավեր։

Հանդիպումներ[1] խմբագրել

Խմբային փուլ խմբագրել

Խումբ A խմբագրել

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Հոնդուրաս 3 2 1 0 10 3 +7 5
2   Մեքսիկա 3 2 1 0 8 3 +5 5
3   Կանադա 3 1 0 2 6 9 -3 2
4   Ճամայկա 3 0 0 3 3 12 -9 0

Հանդիպումների արդյունքները

28 հունիսի
14:00 UTC-7
Կանադա   2 : 4   Հոնդուրաս Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 13 374
Մրցավար՝   Արտուրո Անխելես
Դեյլ Միտչել   66'72' Հաշվետվություն Էդուարդո Բենետ   28' (11մ)
Խուան Էսպինոսա   35'
Լուիս Կալիշ   44'
Էուխենիո Ֆլորես   51'

28 հունիսի
16:00 UTC-7
Մեքսիկա   4 : 1   Ճամայկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 13 374
Մրցավար՝   Առլինգտոն Սաքսես
Բենխամին Գալինդո   28' (11մ)54' (11մ)
Զագե   36'
Կառլոս Էրմոսիլյո   58'
Հաշվետվություն Ռոդերիկ Ռեյդ   39'

30 հունիսի
14:00 UTC-7
Հոնդուրաս   5 : 0   Ճամայկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 4 797
Մրցավար՝   Էրոլ Ֆորբս
Լուիս Կալիշ   27'51'
Մարկո Անարիբա   31'
Էդուարդո Բենետ   69'
Խիլբերտո Յարվոդ   89'
Հաշվետվություն

30 հունիսի
16:00 UTC-7
Կանադա   1 : 3   Մեքսիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 4 797
Մրցավար՝   Ռոնալդ Գուտյերես
Ջեյմի Լոուերի   83' Հաշվետվություն Կառլոս Էրմոսիլյո   4'
Խոսե դե լա Տորե   40'
Բենխամին Գալինդո   89' (11մ)

3 հուլիսի
14:00 UTC-7
Ճամայկա   2 : 3   Կանադա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 36 703
Մրցավար՝   Խոսե Կառլոս Օրտիս
Հեկտոր Ռայթ   42'
Ռոդերիկ Ռեյդ   63'
Հաշվետվություն Դեյլ Միտչել   34'
Քոլին Միլեր   54'[2]
Ջոն Լիմնիատիս   60'

3 հուլիսի
20:00 UTC-7
Մեքսիկա   1 : 1   Հոնդուրաս Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 36 703
Մրցավար՝   Մեջիդ Ջեյ
Կառլոս Էրմոսիլյո   67' Հաշվետվություն Մարկո Անարիբա   10'

Խումբ B խմբագրել

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Միացյալ Նահանգներ 3 3 0 0 8 3 +5 6
2   Կոստա Ռիկա 3 1 0 2 5 5 0 2
3   Տրինիդադ և Տոբագո 3 1 0 2 3 4 -1 2
4   Գվատեմալա 3 1 0 2 1 5 -4 2

Հանդիպումների արդյունքները

29 հունիսի
14:00 UTC-7
Կոստա Ռիկա   2 : 0   Գվատեմալա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 18 435
Մրցավար՝   Մայք Սիֆերտ
Ռոջեր Գոմես   14'
Լեոնիդաս Ֆլորես   17'
Հաշվետվություն

29 հունիսի
16:00 UTC-7
Միացյալ Նահանգներ   2 : 1   Տրինիդադ և Տոբագո Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 18 435
Մրցավար՝   Խոսե Կառլոս Օրտիս
Բրյուս Մյուրեյ   85'
Մարսելո Բալբոա   87'
Հաշվետվություն Լեոնսոն Լյուիս   67'

1 հուլիսի
14:00 UTC-7
Տրինիդադ և Տոբագո   2 : 1   Կոստա Ռիկա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 6 344
Մրցավար՝   Խոսե Անտոնիո Գարսա
Լեոնսոն Լյուիս   38'
Էլվին Թոմաս   89'
Հաշվետվություն Էռնան Մեդֆորդ   6'

1 հուլիսի
16:00 UTC-7
Միացյալ Նահանգներ   3 : 0   Գվատեմալա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 6 344
Մրցավար՝   Առլինգտոն Սաքսես
Բրյուս Մյուրեյ   11'
Բրայան Քուին   46'
Էրիկ Վինալդա   52'
Հաշվետվություն

3 հուլիսի
16:00 UTC-7
Տրինիդադ և Տոբագո   0 : 1   Գվատեմալա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 36 703
Մրցավար՝   Խոսե Ֆուենտես
Հաշվետվություն Լուիս Էսպել   89'

3 հուլիսի
18:00 UTC-7
Միացյալ Նահանգներ   3 : 2   Կոստա Ռիկա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 36 703
Մրցավար՝   Արտուրո Բրիսիո Կարտեր
Փիթեր Վերմս   6'
Ուգո Պերես   49' (11մ)
Էկտոր Մարչենա   59' (ի.գ.)
Հաշվետվություն Խուան Արգեդաս   30'
Կլաուդիո Խարա   33'

Փլեյ-օֆֆ խմբագրել

  Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
5 հուլիսի - Լոս Անջելես
   Հոնդուրաս  2  
   Կոստա Ռիկա  0  
 
7 հուլիսի - Լոս Անջելես (ԼԺՀ / ՀՏՀ)
       Հոնդուրաս  0 / 3
     Միացյալ Նահանգներ  0 / 4
Հանդիպում 3-րդ տեղի համար
5 հուլիսի - Լոս Անջելես 7 հուլիսի - Լոս Անջելես
   Միացյալ Նահանգներ  2    Կոստա Ռիկա  0
   Մեքսիկա  0      Մեքսիկա  2

Կիսաեզրափակիչ հանդիպումներ խմբագրել

5 հուլիսի
18:00 UTC-7
Հոնդուրաս   2 : 0   Կոստա Ռիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 41 103
Մրցավար՝   Արտուրո Անխելես
Էդուարդո Բենետ   37'
Էուխենիո Ֆլորես   79'
Հաշվետվություն

5 հուլիսի
20:00 UTC-7
Միացյալ Նահանգներ   2 : 0   Մեքսիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 41 103
Մրցավար՝   Խոսե Կառլոս Օրտիս
Ջոն Դոյլ   48'
Փիթեր Վերմս   64'
Հաշվետվություն

Հանդիպում 3-րդ տեղի համար խմբագրել

7 հուլիսի
14:00 UTC-7
Կոստա Ռիկա   0 : 2   Մեքսիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 39 873
Մրցավար՝   Էրոլ Ֆորբս
Հաշվետվություն Գոնսալո Ֆարֆան   9'
Բենխամին Գալինդո   89'

Եզրափակիչ խմբագրել

7 հուլիսի
16:00 UTC-7
Հոնդուրաս   0 : 0 ԼԺՀ
3 : 4 ՀՏՀ
  Միացյալ Նահանգներ Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 39 873
Մրցավար՝   Արտուրո Բրիսիո Կարտեր
Հաշվետվություն
1991 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
 
Միացյալ Նահանգներ
Առաջին տիտղոսը

Գոլերի հեղինակները խմբագրել

4 գոլ`

  Բենխամին Գալինդո

3 գոլ`

  Դեյլ Միտչել
  Էդուարդո Բենետ

  Լուիս Կալիշ

  Կառլոս Էրմոսիլյո

2 գոլ`

  Մարկո Անարիբա
  Էուխենիո Ֆլորես

  Ռոդերիկ Ռեյդ
  Բրյուս Մյուրեյ

  Փիթեր Վերմս
  Լեոնսոն Լյուիս

1 գոլ`

  Լուիս Էսպել
  Ջոն Լիմնիատիս
  Ջեյմի Լոուրի
  Քոլին Միլեր
  Խուան Արգեդաս
  Ռոջեր Գոմես
  Կլաուդիո Խարա

  Էռնան Մեդֆորդ
  Լեոնիդաս Ֆլորես
  Խուան Էսպինոսա
  Խիլբերտո Յարվոդ
  Հեկտոր Ռայթ
  Խոսե դե լա Տորե
  Զագե

  Գոնսալո Ֆարֆան
  Մարսելո Բալբոա
  Ջոն Դոյլ
  Ուգո Պերես
  Էրիկ Վինալդա
  Բրայան Քուին
  Էլվին Թոմաս

1 ինքնագոլ`

  Էկտոր Մարչենա

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ   Տոնի Մեոլան։ Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկու   Բենխամին Գալինդոն ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց   Մեքսիկայի հավաքականին։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Միացյալ Նահանգներ 5 4 1 0 10 3 +7 9
2   Հոնդուրաս 5 3 2 0 12 3 +9 8
3   Մեքսիկա 5 3 1 1 10 5 +5 7
4   Կոստա Ռիկա 5 1 0 4 5 9 -4 2
5-8   Տրինիդադ և Տոբագո 3 1 0 2 3 4 -1 2
  Կանադա 3 1 0 2 6 9 -3 2
  Գվատեմալա 3 1 0 2 1 5 -4 2
  Ճամայկա 3 0 0 3 3 12 -9 0

Պատահարներ և միջադեպեր խմբագրել

  • Մրցաշարի բացման հանդիպման օրը՝ հունիսի 28-ին, Լոս Անջելեսի տարածքում տեղի ունեցավ 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի արդյունքում երկու մարդ զոհվեց և ավելի քան 100-ը վիրավորվեցին[3]։
  • Մրցաշարի բացման հաջորդ օրը՝ հունիսի 29-ին՝ Տրինիդադ և Տոբագոյի դեմ հանդիպումից առաջ, Միացյալ Նահանգների թիմի ավտոբուսը հյուրանոցի ճանապարհին փչացավ, և ամերիկացիները ստիպված էին ավտոմեքենաներով ուղևորվել ուղիղ դեպի Ռոուզ Բոուլ, ըստ որում առաջնահերթությունը տրվեց մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստների տեղափոխմանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հանդիպումների պաշտոնական հաշվետվությունների բացակայության պայմաններում որպես առաջնային օգտագործվել են footballzz.com (անգլ.) կայքի տվյալները։
  2. Ըստ այլ աղբյուրների՝ գոլը հեղինակել է Դեյլ Միտչելըworldfootball.net (անգլ.)։
  3. 3,0 3,1 «Երբ ԱՄՆ հաղթեց անդրանիկ ոսկե գավաթում․ ֆուտբոլն այն ժամանակ շատ էր տարբերվում»․ theguardian.com (անգլ.)։

Արտաքին հղումներ խմբագրել