Ծվվան սագ
Ծվվան սագ
Ծվվան սագ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ենթաընտանիք Anserinae
Տրիբա Սագեր (Anserini)
Ցեղ Սագ (Anser)
Տեսակ Ծվվան սագ (A. erythropus)
Միջազգային անվանում
Anser erythropus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Ծվվան սագ (լատին․՝ Anser erythropus ), բադերի ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Anser erythropus

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրասիայի տունդրայի գոտում՝ Սկանդինավյան երկրներից մինչև Չուկոտիա։ Ձմեռում է Եվրոպայում, առավել հաճախ՝ Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում, Չինաստանի հարավում, Կորեայում, Ճապոնիայում և Անդրկովկասում։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ժամանակ Սևանա լճում և Արաքսի հովում (ձմռանը, սակայն ոչ ամեն տարի)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բնադրման շրջանում հանդիպում է ոչ միայն տունդրայում, այլև լեռնային լճերում, լեռնային գետերի ստորին մասերում, զառիթափ լեռնային լանջերին։ Ձմռանը գերադասում է կերով հարուստ, լայն տեսադաշտով տարածքները, դաշտերը, տափաստանները և ջրավազանների ափերը։

Բնադրման համար գերադասում են խոտաբույսերով և թփուտներով պատված վայրերը, ժայռուտները։ Բնի ցամքարը լցված է աղվափետուրներով ծածկված չոր խոտաբույսերից։ Ձվերը 4-8 հատ են, սպիտակադեղնավուն, 69-87 մմ։ Թխսումը 26-28 օր է[1]։

Պահպանություն խմբագրել

Չվող, բնադրող, ձմեռող, քիչ տարածված, հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։

Թվաքանակը միշտ եղել է սակավաթիվ։ Չուի և ձմեռման ընթացքում՝ 5-10 առանձնյակ սագերի խմբում։

Վտանգման հիմնական գործոններն են Սևանա լճի ավազանում և Արաքսի հովտում անհանգստացման գործոնն ու որսագողությունը։

Անհրաժեշտ է ձմեռման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում և ապահովել դրանց պահպանումը, ուժեղացնել պայքարը որսագողության դեմ։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.