Ծուղրութ (վրացերեն՝ წყრუთი - Ծղրութի), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1130 մ բարձրության վրա Փոցխով գետի ձախակողմյան վտակի ձորալանջին։

Գյուղ
Ծուղրութ
վրաց.՝ წყრუთი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալցխայի
ԲԾՄ1130 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1056[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,7 %
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Ծուղրութ (Վրաստան)##
Ծուղրութ (Վրաստան)
Ծուղրութ (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ծուղրութ (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների՝ գյուղն ուներ 1194 բնակիչ, հիմնականում հայեր, որից 567 տղամարդ և 627 կին, իսկ 2014 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 1056 մարդ, որից 523 տղամարդ և 533 կին։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց (1969 թվականից)[2], գրադարան, ակումբ և բուժկայան։ Գյուղի մոտակայքում կա շինարարական քարի հանքավայր, որով կառուցվել են Ախալցխայի բազմաթիվ հասարակական շենքեր և տներ։

Պատմություն խմբագրել

Ծուղրութի հայերը գաղթել են Էրզրումի նահանգի Իլիճե գյուղից։ Մինչ այդ՝ գյուղն ունեցել է քրիստոնյա բնակչություն, ովքեր հետագայում տեղափոխվել են հարևան հունաբնակ Միքելծմինդա գյուղը։ Գյուղի եկեղեցին (Սուրբ Սիոն) հիմնադրվել է 1881 թվականին[3]։

1918 թվականի սկզբին, երբ երիտթուրքական նվաճողները ներխուժել են Հարավային Կովկաս, Ծուղրութի հայերը հարկադրված տեղափոխվել են Ախալցխա և տեղի բնակչության հետ վեց ամիս շարունակ հերոսաբար դիմադրել են թշնամուն, որի համար թուրքերը այրել և ավերել են Ծուղրութ գյուղը։

Ծուղրութում պահվում է 974 թվականին ընդօրինակված մանրանկարներով զարդարված Ավետարան (Ծուղրութի Ավետարան

Գյուղի գործող եկեղեցին Սուրբ Սիոնն է, որը հիմնադրվել է 1830-ական թվականներին։ Այն հիշատակվում է նաև Ս. Հակոբ անվամբ։ 1863 թվականին եկեղեցին փայտաշեն էր, իսկ 1881 թվականին կառուցվում է սրբատաշ քարով և ուղղանկյուն հատակագծով եկեղեցին, որը որոշ վերականգնումներով հասել է մեր օրերը։ Գյուղի մերձակայքում պահպանվել են Սուրբ Հակոբ, Սուրբ Կարապետ, Սուրբ Գևորգ, Սուրբ Աստվածածին, Հայր Հովսեփ մատուռ-սրբավայրերը։ Սուրբ Հայր Հովսեփ մատուռը գտնվում է գյուղամիջի հին գերեզմանատանը, կառուցվել է սրբատաշ քարից, կառուցման թվականն անհայտ է, հայտնի է, որ 1873 թվականին այն կանգուն էր։

Ծուղրութում է ծնվել հայագետ և պատմաբան Գալուստ Տեր-Մկրտչյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. სსიპ საგანმანათლებლო და სამეცნიერო ინფრასტრუქტურის განვითარების სააგენტო(չաշխատող հղում)
  3. Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 221-232։.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 146