Ծովասար

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Ծովասար (մինչև 2006 թ.` Թազագյուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։ Մյուս գյուղերի համեմատությամբ Ծովասարն ունի բարձրլեռնային դիրք։ Ծովասարի ամեն մի անկյունից երևում է Սևանա լիճը։ Նրա հարակից գյուղերն են՝ Ծակքարը, Լիճքը և Ձորագյուղը։ Ծովասարը շրջապատված է բարձր լեռներով, որոնցից մեկը Ծովասար լեռն է, իսկ մյուսը՝ Արմաղանը, իսկ հեռվում՝ Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ նաև Գեղամա լեռները։ Ծովասար է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Գյուղ
Ծովասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Այլ անվանումներԹազագյուղ
ԲԾՄ2100 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2708 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծովասար (Հայաստան)##
Ծովասար (Հայաստան)
Ծովասար (Գեղարքունիքի մարզ)##
Ծովասար (Գեղարքունիքի մարզ)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծովասարի մշտական բնակչությունը կազմել է 2708, առկա բնակչությունը՝ 2228 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829 և 1878 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գյուղերից[3]։ Ծովասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 77 մարդ [4]
1873 569 մարդ [5]
1897 903 մարդ [4]
1926 1393 մարդ [4]
1939 1567 մարդ [4]
1959 1584 մարդ [4]
1970 2138 մարդ [4]
1979 2056 մարդ [4]
1989 2069 մարդ [4]
2001 2559 մարդ [4]
2011 2708 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ և արտագնա աշխատանքով հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել