Ծովահեններ։ Անհաջողակների հրոսակախումբը

անիմացիոն ֆիլմ

«Ծովահեններ․ Անհաջողակների հրոսակախումբը» (անգլ.՝ The Pirates! Band of Misfits), 3D անիմացիոն ֆիլմ`օգտագործած Sony Pictures Animation կազմակերպության և Աարդման անիմեյշն ( անգլ․՝ Aardman Animations)-ի տիկնիկային անիմացիաներ։ Մեծ Բրիտանիայում մուլտֆիլմը թողարկվել է 2012 թվականի մարտի 28-ին, Ռուսաստանում՝ ապրիլի 26-ին[5], 2012 թվականի ապրիլի 27-ին՝ Միացյալ Նահանգներում[6]։ Մուլտֆիլմի սյուժեն հիմնված է գրող Գիդեոնա Դեֆոյի «Ծովահեններ» գրքի մի քանի հատվածների վրա[7]։ Ֆիլմը հնչյունավորել են Հյու Գրանտը, Սալմա Հայեկը, Ջերեմի Փիվենը, Իմելդա Սթոնթոնը և Դևիդ Թենանտը։ Մեծ Բրիտանիայում Ֆիլմերը դասակարգելու բրիտանական խորհրդից (BBFC, անգլ․՝ British Board of Film Classification) ֆիլմը ստացել է U վարկանիշ՝ «լեզվի, բռնության, սպառնալիքների և առանձին ակնարկների շատ չափավոր մակարդակի համար»[8] և PG՝ ԱՄՆ-ի Ամերիկյան կազմակերպության ասոցիացիայից (MPAA, անգլ․՝ Motion Picture Association of America)-ից՝ «չափավոր գործողությունների, կոպիտ հումորի և անհատական չարաշահման օգտագործման համար»՝ որը այն դարձնում է Աարդման անիմեյշնի նման վարկանիշով երրորդ ֆիլմը։ 4-րդ տեղը զբաղեցնում է դրամարկղային տիկնիկային մուլտֆիլմերի ցանկում։

Ծովահեններ։ Անհաջողակների հրոսակախումբը
անգլ.՝ The Pirates! In an Adventure with Scientists!
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ, ստերեոկինո, կինոնկար և տիկնիկային մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, արկածային ֆիլմ, վեպի էկրանավորում, ծովահենային ֆիլմ և թիկնոցի և սուսերի ֆիլմ
Թեմածովահենություն
ԿերպարներՉարլզ Դարվին, Վիկտորյա թագուհի, Ջեյն Օսթին և Ջոզեֆ Մերիկ
Գործողության վայրԼոնդոն
ԴարաշրջանՎիկտորյական դարաշրջան[1]
Հիմնված էThe Pirates! in an Adventure with Scientists?
Շարքի մասն էSony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ
ՌեժիսորՊիտեր Լորդ
ՍցենարիստGideon Defoe?
ՀնչյունավորումԻմելդա Սթոնթոն, Դևիդ Թենանթ, Սալմա Հայեկ, Լեննի Հենրի, Ջերեմի Փիվեն, Բրայան Բլեսիդ, Մարտին Ֆրիմեն և Հյու Գրանտ
ՊրոդյուսերԴևիդ Սպրոքստոն, Պիտեր Լորդ[2] և Julie Lockhart?[2]
Գործադիր պրոդյուսերՊիտեր Լորդ
Բեմադրող նկարիչNorman Garwood?
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ԸնկերությունԱարդման անիմեյշն և Sony Pictures Animation
ԴիստրիբյուտորColumbia Pictures, ներքին կապ[3] և Vudu
Տևողություն88 րոպե
ՇարքSony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ
Թվականմարտի 28, 2012[2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար և Եվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[4]
sonypictures.com/movies/thepiratesbandofmisfits

2011 թվականի օգոստոսի 14-ին Փիթեր Լորդը Թվիթթերում գրում է ծրագրի հնարավորությունների մասին[9]։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունեցել 1837 թվականին։ Գլխավոր հերոս ծովահեն նավապետը[10] գլխավորում էր ընկերական, բայց անկազմակերպ ոչ պրոֆեսիոնալ ծովահենների ավազակախմբին, որոնք փորձում եին ձեռք բերել յոթ ծովերի փառքը։ Իր քաջությունն ապացուցելու համար նա հայտ է ներկայացնում «Տարվա ծովահեն» մրցույթին մասնակցելու համար, որտեղ սովորաբար հաղթում է ամենաշատ ռազմաավար բերող ծովահենը։

Գանձեր հետապնդելու նպատակով ծովահեն նավապետը և նրա անձնակազմն ընկնում են Չարլզ Դարվինի նավի հետևից։ Վերջինս նավապետին ասում է, որ նա կկարողանա արագ հարստանալ, եթե մասնակցի Լոնդոնի Թագավորական ակադեմիայում անցկացվող «Տարվա գիտնական» մրցույթին։ Բանն այն է, որ ծովահեն նավապետը ուներ մահացած համարվող դոդո թռչնի մի օրինակ, որը կարող էր սենսացիա առաջացնել գիտնականների շրջանակներում։

Լոնդոնում ծովահենները հենց Վիկտորիա թագուհուց ստանում են գլխավոր մրցականը, ով, ատում էր ծովահեններին, բայց ներում է ծովահեն նավապետին։ Հազվագյուտ դոդո թռչնի համար նա նրան առաջարկում է մեծ կարողություն, և մի փոքր տատանվելուց հետո ծովահեն նավապետը թիմից գաղտնի համաձայնում է թիմի սիրելիին փոխել հարստության հետ։

Թվում է, թե «Տարվա ծովահեն»-ի գլխավոր մրցանակը նրանց ձեռքերում է, բայց ճշմարտությունը բացահայտվում է այստեղ. քանի որ ծովահեն նավապետը ներում էր շնորհվել Վիկտորիա թագուհու կողմից, այլևս արժանի չէր ծովահեն կոչմանը։ Այժմ թիմը դոդո թռչնին պետք է փախցներ թագուհու ձեռքից (նա հազվագյուտ կենդանիների մսի սիրահար էր), վերականգներ ծովահենների կոչումը և ստանար ցանկալի ավարը։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Կերպարներ Հնչյունավորողներ
Ծովահեն նավապետ Հյու Գրանտ[11]
Շարֆով ծովահեն Մարտին Ֆրիմեն[12]
Վիկտորիա թագուհի Իմելդա Սթոնթոն[7]
Չարլզ Դարվին Դևիդ Թենանտ
Սև Բելլամի Ջերեմի Փիվեն
Թուր-Լիզա Սալմա Հայեկ
Կուլտյա Խաստինգս (Փայտե ոտքով ծովահեն) Լեննի Հենրի[13]
Ծովահենային արքա Բրայան Բլեսսիդ[7]
Ծովահեն-ալբինոս Րասսել Թովի[14] (Մեծ Բրիտանիայի պրեմիերայի ժամանակ)/Անտոն Ելչին (ԱՄՆ-ի պրեմիերայի ժամանակ)
Նվերով ծովահեն Բրենդան Գլիսոն[12]
Գեղասահքի ծովահեն Էշլի Ջենսեն[12]
Մայրամուտ և կատուներ սիրող ծովահեն Բեն Ուայտխետ(Մեծ Բրիտանիայի պրեմիերիայի ժամանակ)/Էլ Պոկեր (ԱՄՆ-ի պրեմիերայի ժամանակ)
Ծովակալ Կոլլինգվուդ Մայք Քուփեր
Սկարլետտ Մորգան Դևիդ Շնայդեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Pirates! In an Adventure with Scientists! — 2012.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. https://web.archive.org/web/20180227034410/https://www.europeanfilmacademy.org/2012.328.0.html
  5. «Фильм «Пираты: Банда неудачников» (The Pirates! Band of Misfits) — рецензии, отзывы, трейлеры, кадры из фильма, расписание сеансов — Афиша@Mail.Ru» (ռուսերեն). Mail.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  6. «Pirate Captain and his crew wish you a happy Chinese New Year». Sony Pictures Animation. Facebook. 23 января 2012. Վերցված է 24 января 2012-ին.
  7. 7,0 7,1 7,2 O'Hara, Helen (25 октября 2011). «Exclusive! New Pirates! Trailer». Empire. Վերցված է 25 октября 2011-ին.
  8. «THE PIRATES! IN AN ADVENTURE WITH SCIENTISTS!». British Board of Film Classification. 2012 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  9. Lord, Peter. (14 августа 2011). «@PeteLordAardman». Twitter. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 15 августа 2011-ին.
  10. Пиратский капитан посетил Россию накануне премьеры
  11. James Silver. «How Aardman is embracing the digital age». Wired Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 McWeeny, Drew (22 июля 2011). «Comic-Con: Sony Animation panel puts Aardman's 'Pirates' front and center». HitFix. Վերցված է 22 июля 2011-ին.
  13. Lord, Peter (16 ноября 2011). «@PeteLordAardman». Twitter. Վերցված է 17 ноября 2011-ին.
  14. Mclean, Craig. (2010 թ․ սեպտեմբերի 5). «More Mr Nice Guy: Why everyone loves Russell Tovey». The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել