«Ծովագայլը» (անգլ.՝ Sea Wolf), ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի հոգեբանական, արկածային վեպը, որը գրվել է 1904 թվականին և նույն թվականին էլ հրատարակվել ԱՄՆ-ում, անմիջապես դառնալով բեսթսելլեր։

Ծովագայլը
անգլ.՝ The Sea-Wolf
Առաջին հրատարակության կազմը
ՀեղինակՋեկ Լոնդոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՍան Ֆրանցիսկո, Հյուսիսային Խաղաղ օվկիանոս և Արկտիկա
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1904
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jack-london/the-sea-wolf
 The Sea-Wolf Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1893 թվականին[1], Խաղաղ օվկիանոսում։ Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Հեմփրի վան Վեյդենը, որը հայտնի գրական քննադատ է, լաստանավով ուղևորվում է իր ընկերոջը հյուր, սակայն ճանապարհին նավաբեկության է ենթարկվում։ Ջրից նրան վերցնում է «Ուրվական» (անգլ.՝ Ghost) առևտրանավը, որի հրամանատարն է Գայլ Լարսենը[2]։

Նավարկության հենց սկզբում մահանում է նավապետի օգնականը, նրա փոխարեն օգնական է նշանակվում նավաստիներից մեկը, իսկ վան Վեյդենին նավապետը նշանակում է յունգա՝ խոհարար Մահրիդջի ղեկավարությամբ։ Վերջինս ամեն հնարավոր պահի ցանկանում է շահագործել նոր նշանակված յունգային։ Գայլ Լարսենը, իր անձնակազմի 22 անդամների հետ միասին, Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ջրերում զբաղվում է ծովակատուների մորթիների որսով։

Խոհարարի կողմից կողոպտված լինելու բողոքով նավապետի խուցը այցելած վան Վեյդենը, ի զարմանս իրեն, նրա խցում հայտնաբերում է աստղագիտության և ֆիզիկայի մասին գրքեր, Դարվինի աշխատություններ և Շեքսպիրի ստեղծագործություններ և այլն։ Նավապետը նրան է ներկայացնում իր սեփական փիլիսոփայությունը, ըստ որի կյանքն անիմաստ է և «ուժեղները կլանում են թույլերին»։ Ունենալով ահռելի ֆիզիկական ուժ, որի շնորհիվ նա պահպանում է նավի կարգապահությունը, Գայլ Լարսենը, միաժամանակ, տառապում է ուժեղ գլխացավերով։

Նավարկության ընթացքում վան Վեյդենը, չունենալով նավարկության գործում ոչ մի ունակություն և գիտություն, նշանակվում է նավապետի ավագ օգնական։ Նավի վրա խռովություն է բարձրանում։ Նավաստիները ցանկանում են սպանել Գայլ Լարսենին, սակայն անհաջողության են մատնվում։ Նավապետը պատժում է իր օգնականին և նրա փոխարեն նավապետի օգնական է նշանակում վան Վեյդենին։

Նավաստիներ Ջոնսոնին և Լինչին հետապնդելու ժամանակ, որոնք փախել էին նավից, «Ուրվական»-ի անձնակազմը փրկում է նավաբեկության ենթարկված ևս մեկ խումբ, որոնց մեջ է լինում բանաստեղծուհի Մոդ Բուստերը։ Վան Վեյդենը առաջին իսկ պահից համակրանք է զգում դեպի Մոդը։ Գայլ Լարսենը, հասնելով նավի փախստականներին, նրանց նավ չի վերցնում և թողնում է կործանվելու փոթորկից, քանի որ վան Վեյդենին խոստացել էր ձեռք չտալ նրանց։

Գայլ Լարսենի հետ հակամարտությունից հետո, վան Վեյդենը և Մոդը որոշում են փախչել նավից։ Օգտվելով նրանից, որ նավապետի մոտ սկսվում է գլխացավի հերթական նոպան, նրանք նավակով ծով են դուրս գալիս և մի քանի շաբաթ նավարկեքուց հետո հասնում են մի կղզյակի, որին տալիս են «Ջանքերի կղզի» (անգլ.՝ Endeavour Island) անվանումը։

Որոշ ժամանակ անց կղզուն է մոտենում վնասված նավ։ Դա «Ուրվական»-ն էր, որը հարձակման էր ենթարկվել Գայլ Լարսենի եղբայր Մահ Լարսենի կողմից և կործանվել, իսկ Մահրիջը այրել էր այն։ Նավում մնացել էր միայն Գայլ Լարսենը, որը գլխացավի նոպայի արդյունքում կորցրել էր տեսողությունը։

Վան Վեյդենը և Մոդը կարգի են բերում «Ուրվական»-ը և ծով են դուրս գալիս։ Գայլ Լարսենը, որի մոտ կորչում են բոլոր մարդկային զգացմունքները և անդամալույծ է դառնում, մահանում է։ Խաղաղ օվկիանոսում նրանց փրկության է հասնում մի նավ և վան Վեյդենը և Մոդը միմյանց խոստովանում են իրենց զգացմունքների մասին։

Գայլ Լարսենի փիլիսոփայությունը խմբագրել

Գայլ Լարսենը դավանում է ինքնատիպ կյանքի թթխմորի (անգլ.՝ yeast) փիլիսոփայության՝ բնական սկզբի, որը միավորում է մարդուն և կենդանուն, որոնք գոյության պայքար են մղում անբարյացակամ աշխարհում։ Որքան շատ է մարդու մեջ թթխմորություն, այնքան ակտովորեն է նա պայքարում արևի տակ իր տեղի համար և ավելիին է հասնում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ջեկ Լոնդոնը նկատում է, որ «Ծովագայլ»–ը ուղղված է Նիցշեի փիլիսովայությանը հակառակ։

Գիրքը ցուծադռում է հեղինակի կողմից ծովային գործի, նավագնացության և առագաստային նավահանդերձանքի բացառիկ իմացությունը։ Այդ գիտելիքները Ջեկ Լոնդոնը ձեռք է բերել այն ժամանակ, երբ նա երիտասարդ տարիքում նավաստի էր աշխատում առևտրային նավում։ «Ուրվական» առագաստանավի մասին նա գրում է այսպես․

  «Ուրվականը» ութսուն տոննանոց երկկայմանավ է և ունի հիանալի կառուցվածք։ Նավի լայնքը քսաներեք ոտնաչափ է, իսկ երկայնքը՝ իննսուն ոտնաչափից ավելի։ Կապարապատ ողնափայտի անսովոր (և միաժամանակ անհայտ) ծանրությունը նրան օժտում է բացառիկ աներերությամբ և առագաստների համար ապահովում հսկայական տարածություն։ Տախտակամածից մինչև գլխավոր միջնակայմի գագաթը հարյուր ոտնաչափ է, այնինչ առաջակայմի բարձրությունը՝ ութ կամ տասը ոտնաչափով պակաս։  

Գայլ Լարսենի նախատիպ է հանդիսացել Ալեքսանդր Մակլեյնը[3]։ Ալեքսանդր Մակլեյնը, ինչպես և Լոնդոնը, հանդիսանում էր «self made man»։ Ամենահայտնի որսագողը XIX դարի վերջին քառորդում, որը դուրս է եկել աղքատությունից և դարձել զբոսանավերի և շոգենավերի տիրակալ։ Այդ նրան էին ԱՄՆ-ի երկու ծովափերին և Կանադայում (ինչպես նաև քրեական աշխարհում՝ վեպի լույս ընծայումից շատ առաջ) անվանում ոչ այլ կերպ քան «Ծովագայլ»։ Որը անգլերենից թարգմանվում է ավելի շուտ որպես «ծովահեն», այլ ոչ թե «ծովագայլ»։

1892 թվականին, երբ 16-ամյա Ջեկ Լոնդոնը առաջին անգամ ոտք է դնում «Սոֆիա Սազերլենդ» նավի տախտակամածին, Մակլեյնը արդեն հասցրել էր լիովին իրականացնել իր «երազանքը»։ Իրական «Ծովագայլը» ծնվել էր 1858 թվականի մայիսի 15-ին և այդ ժամանակ, 34 տարեկան հասակում, համարվում էր Արևմտյան նավատորմի ամենահաջողակ նավապետը։ Իսկ 1903 թվականին, երբ Լոնդոնը սկսում է աշխատանքը վեպի վրա, 45-ամյա Մակլեյնը արդեն հանրաճանաչ էր և հինգ պետությունների կողից գտնվում էր հետախուզման մեջ (այդ թվում Ռուսաստանի, Կանադայի և Ավստրալիայի) և մեղադրվում էր ավելի քան 70 մարդկանց սպանությունների մեջ։ Հենց նրան, արդեն ոչ երիտասարդ ծովայինին, որի հետևից ձգվում էր ոչ բարի համբավ, Լոնդոնը վերցնում է որպես հիմք գլխավոր կերպարի համար։

Իրական «Ծովագայլ»-ի հետ իր հաշիվներն է տեսնում ճակատագիրը։ Ալեքսանդր Մակլեյնի դիակը հայտնաբերում են ծովում, Կանադայի հարավարևմտյան ափին, 1914 թվականի սեպտեմբերին։ Սպանություն էր դա թե անմիտ պատահականություն, մնում է անհայտ։ Սպանություններից ոչ մեկում, որոնցում մեղադրում էին Մակլեյնին, նրա մեղքը այդպես էր չի ապացուցվում։ Նրա 150-ամյակին, 2008 թվականին, կանադական և ամերիկյան պատմաբանները վերականվնում են նրա կենսագրության բազմաթիվ փաստեր և գիրք են հրատարակում, որտեղ շատ և բազմակողմանի խորհում են, որ նա ամենևին հրեշ չէ, այլ միայն արյունալի և դաժան բիզնեսի արդյունք, որի կայացման գործում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Այնուամենայնիվ գիքն անվանում են «Նավապետ Ալեքս Մակլեյն. Ջեկ Լոնդոնի Ծովագայլը» (անգլ.՝ «Captain Alex McLean: Jack London’s Sea Wolf»

Բացի այդ, Ջեկ Լոնդոնի «Ջոն-Գարու հատիկ» ինքնակենսագրական պատմվածքում, հիշատակվում է Առյուծ Նելսոնը՝ երիտասարդ ծովահեն, որը օժտված էր անհավանական ֆիզիկական ուժով։ Դժվար թե Առյուծ Նելսոնի և Գայլ Լարսենի անունների նմանությունը պատահանության արդյունք լինի, բացի այդ նրանց բնավորությունների գծերը շատ նման են։ Իսկ «Անդունդի մարդիկ» ակնարկների շարքում Լոնդոնի բնակարանի տիրոջը, որտեղ կանգ էր առել թղթակից Լոնդոնը, կոդում էին Թոմաս Մահրիդջ։ Վեպի խոհարարը, որին անվանում էին նույն պես, նույնպես լոնդոնցի էր՝ ետնախորշից[4]։

Բովանդակություն խմբագրել

Վեպը բաղկացած է երեսունիննը գլուխներից[5]։

Կերպարներ խմբագրել

 
Գայլ Լարսենի դիմանկարը
  • Հեմփրի վան Վեյդեն - գրական քննադատ
  • Գայլ Լարսեն - «Ուրվական» նավի նավապետ
  • Մոդ Բուստեր - բանաստեղծուհի, նավաբեկությունից փրկված
  • Թոմաս Մահրիդջ - նավի խոհարար
  • Յոհանսեն - նավապետի օգնական
  • Մահ Լարսեն - Գայլ Լարսենի եղբայրը, ծովակատվի որսորդ
  • Լիչ, Ջոնսոն, Հենդերսոն, Լուիս, Հարրիսոն, Ուֆտի-Ուֆտի, Պարսոնս - նավի նավաստիներ

Էկրանավորում խմբագրել

  • «Ծովագայլը» - ֆիլմ, ԱՄՆ (1913 թվական)։ Ռեժիսոր — Հոբարտ Բոսվորի։ Դերերում՝ Հոբարտ Բոսվորտ, Հերբերտ Ռուլինսոն, Վիոլա Բերրի։
  • «Ծովագայլը» - ֆիլմ, ԱՄՆ (1920 թվական)։ Ռեժիսոր — Ջորջ Մելֆորդ։ Դերերում՝ Նոյ Բիրի, Թոմ Ֆորման, Մելբք Ժուլիենա Սքոթ։
  • «Ծովագայլը» - ֆիլմ, ԱՄՆ (1926 թվական)։ Ռեժիսոր — Ռալֆ Ինս։ Դերերում՝ Ռալֆ Ինս, Թեոդոր ֆոն Իլտց, Քլեր Ադամս։
  • «Ծովագայլը» - ֆիլմ, ԱՄՆ (1930 թվական)։ Ռեժիսոր — Ալֆրեդ Սենտել։ Դերերում՝ Միլթոն Սիլս, Ռեյմոնդ Հեկկետ, Ջեյն Քեթլեյն։
  • «Ծովագայլը» - ֆիլմ, ԱՄՆ (1941 թվական)։ Ռեժիսոր։ Մայքլ Կյորտիս։ Դերերում՝ Էդվարդ Գ. Ռոբինսոն, Ալեքսանդր Նոքս, Այդա Լուպինո։
  • «Գայլ Լարսեն» - ֆիլմ, ԱՄՆ (1958 թվական)։ Ռեժիսոր Հերմոն Ջոնս։ Դերերում՝ Բերրի Սալիվան, Պիտեր Գրեյվս, Գիտա Հոլլ։
  • «Ծովագայլը» - սերիալ, Ֆրանսիա, ԳՖՀ, Ռումինիա, Ավստրիա (1971—1974 թվականներ)։ Ռեժիսորներ — Ալեկու Կրոյտորու, Սերջիու Նիկոլաեսկու, Վոլֆգանգ Շտաուդտե։ Դերերում՝ Ռայմոնդ Հարմստորֆ, Էդվարդ Միքս։
  • «Ծովագայլը» - ֆիլմ, Իտալիա (1975 թվական)։ Ռեժիսոր — Ջուզեպպե Վերի։ Դերերում՝ Չակ Քոննորս, Ջուզեպպե Պամբիերի, Բարբարա Բախ։
  • «Ծովագայլը» - բազմասերիալ ֆիլմ, ԽՍՀՄ (1990 թվական)։ Ռեժիսոր — Իգոր Ապասյան։ Դերերում՝ Լյուբոմիրաս ԼաուցյավիչյուսЛ, Անդրեյ Ռուդենսկի, Դլենա Ֆինոգեևա։
  • «Ծովագայլը» - հեռուստաֆիլմ, ԱՄՆ, Կանադա (1993 թվական)։ Ռեժիսոր։ Մայքլ Անդերսոն։ Դերերում՝ Չարլզ Բրոնսոն, Քրիստոֆեր Ռիվ, Քեթրին Մերի Ստյուարտ։
  • «Ծովագայլը» - ֆիլմ, ԱՄՆ (1997 թվական)։ Ռեժիսոր — Գարի Տ. Մակդոնալդ։ Դերերում՝ Սթեյսի Կիչ։
  • «Ծովագայլը» - հեռուստաֆիլմ, Գերմանիա (2008 թվական)։ Ռեժիսոր — Քրիստոֆ Շրավե։ Դերերում՝ Թոմաս Կրեչման, Ֆլորիան Շտետտեր, Պետրա Շմիդտ-Շալլեր։
  • «Ծովագայլը» - մինի-սերալ, Կանադա, Գերմանիա (2009 թվական)։ Ռեժիսոր — Մայք Բարկեր։ Դերերում՝ Սեբաստյան Կոխ, Սթիվեն Քեմփբել-Մուր, Նիվ Քեմփբել։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. То, что год действия именно 1893 видно из текста четырнадцатой главы. Один из персонажей, отвечая, когда последний раз писал своей матери, говорит: «... в восемьдесят третьем. Десять лет назад».
  2. название романа Sea Wolf переведено на русский как «Морской волк». Однако это понятие, означающее на русском языке опытного моряка, на английском бы скорее звучало как sea salt или old salt
  3. Лондон писал в 1905 году: "McLean had an exciting record of adventure and upon his deeds I based my Sea Wolf character. Of course, much of the Sea Wolf is imaginary development, but the basis is Alexander McLean" - Don MacGillivray. Captain Alex MacLean. Jack London's Sea-Wolf. - Vancouver. Toronto: UBC-Press, 2008. - Introduction. p. 15
  4. Джек Лондон. Люди бездны. Глава XV. "Мать моряков".
  5. https://grapaharan.org/%D4%BE%D5%B8%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A8 Արխիվացված 2020-07-03 Wayback Machine Վեպի էլեկտրոնային տարբերակ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովագայլը (վեպ)» հոդվածին։