Ծնելության գործակիցը՝ (ծնունդներ/բնակչության մակարդակ) որոշակի ժամանակահատվածի համար 1000 մարդուն ընկնող ծնունդների քանակն է[1]։ Ծնելիության գործակիցը հաշվարկվում է մի քանի եղանակով, որի համար հիմք է հանդիսանում իրական ծնունդները պետական գրանցման համակարգում և բնակչության թվաքանակը համաձայն մարդահամարի տվյալների։ Ծնելիության գործակիցը (մահացածության և միգրացիայի գործակիցների հետ միասին) օգտագործվում է բնակչության աճը հաշվարկելու համար։

Պետությունները ըստ ծնելության գործակցի 2014 թվականի դրությամբ

Ծնելիության գործակիցը նաև օգտագործվում է որոշակի տարիքային խմբերի համար, դրա համար հիմք է ընդունվում 1000 տվյալ տարիքային խումբը[2]։ Ծնելիության գործակից տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1859 թվականին[3]։

Աշխարհի պատմական և կանխատեսված ծնելիության գործակիցը (1950–2050)[4]
Տարիներ Գործակից Տարիներ Գործակից
1950–1955 37.2 2000–2005 21.2
1955–1960 35.3 2005–2010 20.3
1960–1965 34.9 2010–2015 19.4
1965–1970 33.4 2015–2020 18.2
1970–1975 30.8 2020–2025 16.9
1975–1980 28.4 2025–2030 15.8
1980–1985 27.9 2030–2035 15.0
1985–1990 27.3 2035–2040 14.5
1990–1995 24.7 2040–2045 14.0
1995–2000 22.5 2045–2050 13.4

2012 թվականի դրությամբ աշխարհի ծնելիության միջին գործակիցը կազմում է 19,15[5], իսկ 2007` 20,09[6]։ Իսկ 2016 թվականին գործակիցը նվազել է մինչև 18.6[7]:

2016 թվականի գործակիցը ցույց է տալիս, որ ամեն վայրկյան աշխարհում ծնվում է միջինը 4,3 մարդ, իսկ ամեն րոպե` 256 մարդ[7]։

Քաղաքականություն խմբագրել

Ծնելիության գործակիցը պետությունների, կառավարությունների ուշադրության կենտրոնում է։ Որոշները (օրինակ Իտալիան և Մալայզիան) ծնելության գործակիցը կապում են ֆինանսական վիճակի հետ և խրախուսում են նոր մայրերին։ Կան պետություններ, որոնք պայքարում են ծնելիության գործակցի դեմ (օրինակ Չինաստանի մեկ երեխայի քաղաքականությունը 1978-ից 2015 թվականներին)։ Քաղաքականությունը, երբ նվազեցվում է ծնելիությունը համարվում է հակաազգային քաղաքականություն։

Համարվում է, որ կանանց իրավունքների մեծացումը բերում է ծնելիության գործակցի անկմանը։ Որոշ երկրներ կանանց իրավունքների մեծացման մեթոդով նվազեցնում են ծնելիության գործակիցը։ Հիմնականում մեծ ծնելիության գործակիցը ուղղորդվում է առողջական խնդիրներով, ցածր կենսամակարդակով և կանանց իրավունքների ցածր մակարդակով։ Ժողովրդագրական թեզիսի համաձայն, որքան բարձր է երկրի զարգացվածությունը, այնքան ցածր է ծնելիության մակարդակը։

Համարվում է, որ երբ ծնելիության գործակիցը 10-20 է, ապա այն ցածր է, 40-50-ի դեպքում այն բարձր է[8]։ Այս էստրեմումի կետերում երկրի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, բարձրի դեպքում կրճատման մեխանիզմներ կիրառի, իսկ ցածրի դեպքում` հակառակը։

Պետությունների ծնելիության գործակիցներ խմբագրել

Համաձայն CIA-ի «'The World Factbook», ամենաբարձ ծնելիության գործակիցը Նիգերում է (51,26), իսկ ամենացածրը` Մոնակոյում (6,72)։

Համեմատած 1950-ական թվականների հետ (երբ ծնելիության գործակիցը 36 էր)[9], ծնելիության գործակիցը 2011 թվականի դրությամբ նվազել է 16-ի, և շատ գիտնականներ կանխատեսում են, որ անկումը կշարունակվի[10]։

Տարբեր աշխարհագրական վայրերում ծնելության գործակիցները տարբեր են։ Եվրոպայում 2011 թվականի հուլիսի դրությամբ Իռլանդիայի ծնելիության գործակիցը 16,5 էր, Ֆրանսիայում` 12,8, իսկ Շվեդիայում` 12.3[11][12]:

Հայաստան խմբագրել

Ծնելիության գործակիցը Հայաստանում ավելի ցածր է քան միջինը աշխարհում, սակայն 2000 թվականից հետո այն ունի աճման միտում։

Հայաստանի պատմական (2000–2015)[13]
Տարիներ Գործակից Տարիներ Գործակից
2000 10,6 2010 14,7
2001 10,0 2011 14,3
2002 10,1 2012 14,0
2003 11,3 2013 13.8
2004 11,8 2014 14,3
2005 11,9 2015 13.9
2006 12,0 2016
2007 12,9 2017
2008 13,3 2018
2009 14,5 2019

Ենթասահարա խմբագրել

Ենթասահարայում ծնելիության գործակիցը ամենաբարձրն է։ 2016 թվականի դրությամբ Նիգերը, Մալին, Ուգանդան, Զամբիան և Բուրունդին ունեին ամենաբարձր ծնելիության գործակիցը աշխարհում[14]։ Սա համարվում է պարադոքս, քանի որ այս երկրները չափազանց աղքատ են և տրամաբանական չէ շատ երեխա ունենալը[15]։

Աֆղանստան խմբագրել

Աֆղանստանը 2016 թվականի դրությամբ ծնելիության գործակցով 11-րդն է աշխարհում և առաջինը որպես ոչ աֆրիկյան երկիր[14]։ Այս բարձր գործակիցը բացատրվում է ավանդույթներով, կրոնական գործոններով, կանանց իրավունքների ցածր մակարդակով և շատ տղաներ ունենալու ցանկությամբ[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «World Birth rate – Demographics». Indexmundi.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. «birthrate: Definition from». Answers.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. «Birthrate – Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». Merriam-webster.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. «UNdata: Crude birth rate (per 1,000 population)». United Nations. 2011 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. Staff (2012). «FIELD LISTING :: BIRTH RATE». Central Intelligence Agency - The World Factbook. Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  6. Staff (Dec 6, 2007). «FIELD LISTING - BIRTH RATE». Central Intelligence Agency - The World Factbook. Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 Staff (2016). «FIELD LISTING :: BIRTH RATE». Central Intelligence Agency - The World Factbook. Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. «Fertility and Birth Rates». Child Trends (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  9. «Crude Birth Rates – The World and its Major Regions, 1950–2050». uneca.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. «Federal report shows drop in adolescent birth rate, July 7, 2011 News Release – National Institutes of Health (NIH)». Nih.gov. 2011 թ․ հուլիսի 7. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. Susan Daly. «Ireland has one of highest birth and lowest death rates in EU · TheJournal». Thejournal.ie. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. «Crude birth rate (Per 1000 person)». Eurostat. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  13. «Ծնելիության գործակիցը Հայաստանում». Ազգային վիճակագրական ծառայություն. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  14. 14,0 14,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  15. Malthus, Thomas Robert (1826), An Essay on the Principle of Population (6 ed.), London: John Murray, Արխիվացված է օրիգինալից 28 August 2013-ին
  16. «AFGHANISTAN: Large families encouraged by culture as well as religion». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.