Ծմակահող, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` Վաճառ գետի աջ ափին՝ 850 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 53 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 45 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ծմակահող
Ծմակահողի Սբ. Ստեփանոս եկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1052 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն228[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծմակահողցի
Ժամային գոտիUTC+4
Ծմակահող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ծմակահող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 906,38 հա տարածք, որից 358,79 հա գյուղատնտեսական նշանակության, 500,29 հա անտառային հողեր։ Ծմակահողի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Գագոյի», «Կույսի», «Լևոնի», «Նովեն ծորի» և «Նայունց կալի»։

Պատմություն խմբագրել

Արցախյան ազատամարտ խմբագրել

1988-ին Ծմակահողում կազմակերպվել են հանրահավաքներ, ցույցեր. կազմավորվել է կամավորական ջոկատ, որը 1992-ից Խաչենի գումարտակի 2-րդ վաշտի կազմում մասնակցել է Կիչան-Ղազանչի, Կոճողոտ-Զարդախաչ-Ալիաղալի-Մարտակերտ-Մաղավուզ-Հակոբ Կամարի և այլ ուղղությունների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ծմակահողից հրամանատար է եղել Ա. Մանվելյանը։ Ծմակահողից զոհվել է 10 ազատամարտիկ[2]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ` կիսաքանդ Սբ. Ստեփանոս եկեղեցի (1229 թ.), գերեզմանոց (XII-XIII դդ.), Մամքան եկեղեցի (XIII դ.) հաշվառված է 83 հուշարձան։ Շրջակայքում գտնվում են Հարավա, Անկնունք եկեղեցիները, Վաճառ գյուղաքաղաքի ավերակաները։ Գյուղաքաղաքը որպես վաճառաշահ կենտրոն զարգացել է Հասան-Ջալալյանների օրոք (XIII դար)։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Ծմակահողի բնակչության թվաքանակը կազմում է 261 մարդ, կա 70 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 215 231 238

Համայնքային կյանք խմբագրել

2015 թվականի դրությամբ գործում են գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 26 աշակերտներ[4]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 275։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 161.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)