Ծղալտուբոյի շրջան (վրաց.՝ წყალტუბოს მუნიციპალიტეტი՝ ծղալտուբոս մունիցիպալիտետի) 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Իմերեթի մարզի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ծղալտուբո քաղաքն է, որը դեռ 1920 թվականին ստացել է առողջարանի կարգավիճակ. այստեղ օգտագործվում են շրջակա հանքային աղբյուրների ջրերի բուժական հատկությունները։ Շրջանի կազմում ներառված են նաև 47 գյուղ։ 2016 թվականի հունվար ամսվա տվյալներով շրջանի բնակչության թվաքանակը եղել է 56.600[1] (2014 թվականին այդ ցուցանիշը եղել է 56.883)[2]:

Ծղալտուբոյի շրջան
վրաց.՝ წყალტუბოს მუნიციპალიტეტი
Դրոշ Զինանշան


ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԻմերեթի մարզ
ՎարչկենտրոնԾղալտուբո
Հիմնական լեզուՎրացերեն
Պաշտոնական լեզուներվրացերեն
Բնակչություն (2014)
56883 (14 տեղ)
Խտություն( 11 տեղ)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Տարածք707,5  (39 տեղ)
Ժամային գոտիUTC+4
ՀապավումGE.IM.TS
ISO 3166-2 կոդTSQ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (անգլերեն) Office national des statistiques de Géorgie : « Population », consulté le 22 novembre 2016
  2. «Statistiques sur les districts de Géorgie datant d'avril 2014». www.statoids.com (անգլերեն). Վերցված է 13 mars 2018-ին.


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծղալտուբոյի շրջան» հոդվածին։