Ծծմբաջրածին

քիմիական միացություն

Ծծմբաջրածին, անգույն գազ, նեխած ձվի հոտով թունավոր գազ է։ Թույլ երկհիմն թթու է։ Բնության մեջ հանդիպում է հրաբխային գազերում և հանքային ջրերում, առաջանում է նաև սպիտակուցային նյութերի քայքայման հետևանքով։ Քիմիական բաղադրությունը՝ ծծումբ և ջրածին։ Որի քիմիական բանաձևն է H2S։

Ծծմբաջրածին
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումծծմբաջրածին
Քիմիական բանաձևH₂S
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակգազ
Մոլային զանգված5,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1.5206 գ/լ գ/սմ³
Իոնիզացման էներգիա10,46 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,7E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−122 ± 1 ℉[2] և −85,5 °C[3] °C
Եռման ջերմաստիճան−77 ± 1 ℉[2] և −59,55 °C[3] °C
Գոլորշու ճնշում17,6 ± 0,1 մթնոլորտ[2]
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում0.025 (40 °C) գ/100 մլ
pKa6.89, 19±2
Դիպոլ մոմենտ3,2E−30 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար7783-06-4
PubChem402
EINECS համար231-977-3
SMILESS
ЕС231-977-3
RTECSMX1225000
ChEBI391
Թունավորություն
Թունավորություն

IDLH140 ± 10 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ջրում քիչ է լուծվում, լավ լուծվում է էթանոլում։ Բարձր կոնցենտրացիայի դեպքում ազդում է շատ մետաղների վրա։ Դյուրավառ է։ Օգտագործվում է քիմիական արդյունաբերության մեջ որոշ միացությունների սինթեզի, ծծմբի, ծծմբական թթվի, սուլֆիդների ստացման համար։ Ծծմբաջրածինը թունավոր գազ է, հետևաբար դրա հետ կապված բոլոր փորձերը անհրաժեշտ է կատարել քարշիչ պահարանի մեջ։ Ծծմբաջրածինը օգտագործվում է նաև դեղագործական նպատակներով, օրինակ, ծծմբաջրածնային վաննաներ[4]։

Բնության մեջ խմբագրել

 
Հրաբխային գազերի հետևանքով առաջացած ծծմբաջրածնի նստվածքներ

Բնության մեջ ծծմբաջրածինը հանդիպում է հրաբխային գազերում, որոշ տաք հանքային ջրերում և ցեխերում, այն վայրերում, որտեղ տեղի են ունենում նեխման և փտման ռեակցիաներ։ Առաջանում է նաև սպիտակուցային նյութերի քայքայման հետևանքով։ Բնության մեջ շատ մետաղներ, մասնավորապես պղինձը, մոլիբդենը, ցինկը, կապարը, հիմնականում գտնվում են սուլֆիդների՝ սուլֆիդային հանքերի ձևով։ Ծծմբաջրածինն առաջանում է օրգանական մնացուկների նեխման ժամանակ։ Այն պարունակվում է տարբեր տեղերի ծծմբային աղբյուրների ջրերում։ Այս ջուրն ունի բուժիչ հատկություններ։ Ոչ մեծ քանակությամբ ծծմբաջրածին պարունակվում է նաև մարդկանց և կենդանիների աղիքային գազերում

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Ծծմբաջրածինը օդից մի փոքր ծանր, բնորոշ հոտով անգույն գազ է։ Նեխած ձվերը ունեն ծծմբաջրածնի հոտ, որովհետև ձվի սպիտակուցի նեխելու ժամանակ միշտ առաջանում է ծծմբաջրածին։ Ծծմբաջրածինը ջրի մեջ լուծելի է։ Նրա լուծույթը ջրի մեջ կոչվում է ծծմբաջրածնական ջուր։ Ծծմբաջրածնական ջրի տաքացման ժամանակ նրանից ծծմբաջրածինը ցնդում է։ Ծծմբաջրածինը թունավոր է։ Ոչ մեծ կոնցենտրացիաներով ծծմբաջրածին պարունակող օդ շնչելիս զգացվում է գլխապտույտ, գլխացավ, սրտխառնուք։ Երկար ժամանակ ծծմբաջրածին շնչելիս մարդը դադարում է նրա հոտն զգալ։ Դա ստեղծում է կյանքին սպառնացող աստիճանական թունավորման վտանգ։ Մեծ քանակությամբ ծծմբաջրածին պարունակող օդի ներշնչումը մահացու է։

Քիմիական հատկություններ խմբագրել

Ծծմբաջրածնի ջրային լուծույթը կոչվում է ծծմբաջրածնական ջուր և ցուցաբերում է թույլ թթվային հատկություն։ Ծծմբաջրածնական թթուն կարող է դիսոցվել երկու փուլով՝ առաջացնելով երկու թթվային մնացորդ, երկու խումբ աղեր՝ սուլֆիդներ և հիդրոսուլֆիտներ.

  Ka = 6,9×10−7 մոլ/լ pKa = 6,89:
 

Փոխազդում է հիմքերի հետ.

 
 

Ծծմբաջրածինը ուժեղ վերականգնիչ է, հեշտությամբ տալիս է էլեկտրոններ։ Ունի օքսիդավերականգնման հնարավորություններ.

 
 

Ծծմբաջրածինը օդի մեջ այրվում է երկնագույն բոցով, այդ ժամանակ զգացվում է ծծմբային գազի հոտը։

 

Թթվածնի պակասի դեպքում գոյանում է ծծումբ.

 

Այն ավելի պակաս կայուն միացություն է, քան ջուրը, որը քայքայվում է ջրածնի և թթվածնի միայն շատ բարձր ջերմաստիճանում։

Եթե ծծմբաջրածնի բոցի վրա (բայց ոչ բոցի մեջ) պահենք սառը ապակյա անոթ, ապա անոթի պատերին կնստեն ջրի կաթիլներ։ Կնշանակի, ծծմբաջրածնի այրման ժամանակ առաջանում է ծծմբային գազ և ջուր։

Եթե սառը անոթը մտցնենք անմիջապես այրվող ծծմբաջրածնի բոցի մեջ, ապա բոցի սառման, ուստի և ծծմբաջրածնի ոչ լրիվ այրման հետևանքով անոթի վրա նստում է ծծումբ՝ դեղին բծի ձևով։ Եթե ծծմբաջրածնական ջրի մեջ ավելացնենք քլորաջուր, բրոմաջուր կամ յոդաջուր, ապա ծծմբաջրածնական ջուրը նույնպես դառնում է պղտոր, շնորհիվ հալոգենների կողմից դուրս մղված ծծումբի՝

 

Այս ցույց է տալիս, որ բոլոր հալոգենները քիմիապես ավելի ակտիվ են, քան ծծումբը։

Ստացում խմբագրել

Ծծումն առաջանում է նաև ծծմբաջրածնի դանդաղ օքսիդացման ժամանակ։ Ծծմբաջրածնական ջուրը երկար ժամանակ բաց անոթի մեջ թողնելու դեպքում, ջուրը պղտորվում է, շնորհիվ նա մեջ ծծումբի մանրագույն մասնիկների առաջացման։

 

  • Ալյումինի սուլֆիդի և ջրի փոխազդեցությունից.

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 hydrogen sulfide
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0337.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbookCRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
  4. Польза сероводородных ванн
  5. Ходаков Ю.В., Эпштейн Д.А., Глориозов П.А. § 88. Сероводород // Неорганическая химия: Учебник для 7—8 классов средней школы. — 18-е изд. — М.: Просвещение, 1987. — С. 206—207. — 240 с. — 1 630 000 экз.

Գրականություն խմբագրել

  • Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։
  • Карапетьянц, Михаил Христофорович, Дракин С. И. Общая и неорганическая химия. — М.: Химия, 1994.
  • Ахметов Н. С. Общая и неорганическая химия. — М.: Высшая школа, 2001.
  • Малин К. М. Справочник сернокислотчика. — М.: Химия, 1971.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծծմբաջրածին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 129