Ծիածան (Արմավիրի մարզ)

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիածան (այլ կիրառումներ)

Ծիածան (նախկին անվանումը՝ Գրամփա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Ծիածան 1978 թ. հունվարի 25-ին[5]։

Գյուղ
Ծիածան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՎաչիկ Գրիգորյան[1]
Մակերես3.2 կմ²
ԲԾՄ890 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1056 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծիածանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[3]
Փոստային ինդեքս1134[4]
Ծիածան (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Ծիածան (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն խմբագրել

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 2 կմ, մարզկենտրոնից 21 կմ հեռավորության վրա։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 880մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղում պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցու ավերակները։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծիածանի մշտական բնակչությունը կազմել է 1056, առկա բնակչությունը՝ 1012 մարդ[6]։ Մինչև 1918 թ. գյուղն ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն, այնուհետ եղել հայաբնակ[7]։ Ծիածանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[8].

Տարի Բնակչություն
1831 115 մարդ [9]
1873 393 մարդ [10]
1897 530 մարդ [9]
1926 440 մարդ [9]
1939 512 մարդ [9]
1959 587 մարդ [9]
1970 825 մարդ [9]
1979 872 մարդ [9]
1989 1062 մարդ [11]
2001 1110 մարդ [9]
2011 1056 մարդ [2]


Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից և Պարսկահայաստանից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1190 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 62%, հետաշխատունակներ՝ 7%։

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 225 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Զանգվի ջրանցքի և Քասաղ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (161 հա), պտղատու (12 հա) և խաղողի այգիները (3 հա)։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ խմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծիածան. համայնքի ղեկավար և ավագանի». Վերցված է 2017 Հունիս 6-ին.
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Code database of Armenia, Արմավիր
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 847
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  8. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 102» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 102. — 184 p.
  10. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  11. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 713. — 4696 p.

Արտաքին հղումներ խմբագրել