Ծիածանաթաղանթ (լատին․՝ iris, հին հունարեն՝ ἶρις «ծիածան» բառից), աչքի եղջերաթաղանթի հետևում ակնաբյուրեղի առջևում, տեղակայված բարակ թաղանթ, որի կենտրոնում անցք կա՝ բիբը։

Ծիածանաթաղանթ
Տեսականատոմիական կառուցվածք և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասանոթաթաղանթ[1][2][3] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էանոթաթաղանթ
Կազմված էpupillary zone?, collarette?, ciliary zone? և iris root?
Զարկերակհետին երկար թարթչային զարկերակներ և առաջային թարթչային զարկերակներ
MeSHA09.371.894.513 և A09.371.060.450
Foundational Model of Anatomy58235
Terminologia Anatomica 98A15.2.03.020
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[4]
 Iris (eye) Վիքիպահեստում
Մարդու աչքի ծիածանաթաղանթ

Կառուցվածք խմբագրել

Այն աչքի անոթաթաղանթների ածանցյալն է։ Հետևի կողմից ծիածանաթաղանթը ծածկված է ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելով։ Տեղադրված է աչքի հետին և առաջային խցերի սահմանին՝ եղջերաթաղանթի ու ոսպնյակի միջև։ Ծիածանաթաղանթի եզրը, որը միացնում է նրան թարթիչային մարմնի հետ, կոչվում է թարթիչային եզր։ Ծիածանաթաղանթի հենքը կազմված է պիգմենտային բջիջներով հարուստ փուխր, թելակազմ շարակցական հյուսվածքից։ Այստեղ դասավորված են հարթ միոցիտները, որոնք բիբը նեղացնող ու լայնացնող մկաններ են։

Ծիածանաթաղանթում տարբերում են 5 շերտ.

  • Առաջային էպիթել, որը ծածկում է ծիածանաթաղանթի առաջային երեսը, արտաքին սահմանային (անոթազուրկ), անոթային, ներքին սահմանային և պիգմենտային էպիթել։ Առաջային էպիթելը կազմված է տափակ բազմանկյուն բջիջներից։ Այն եղջերաթաղանթի հետին երեսը ծածկող էպիթելի շարունակությունն է։
  • Արտաքին սահմանային շերտը կազմված է հիմնանյութից, որում կան բավական ֆիբրոբլաստներ և պիգմենտային շատ բջիջներ։ Մելանին պարունակող բջիջների ոչ միանման դիրքն ու քանակը պայմանավորում են աչքի գույնը։ Ալբինոսների ծիածանաթաղանթում գունանյութը բացակայում է, ուստի այն ունի կարմիր գույն, որը պայմանավորված է այստեղ առկա արյան անոթներով։ Հասուն տարիքում ծիածանաթաղանթի դեպիգմենտացիայի հետևանքով այն դառնում է ավելի բաց։
  • Անոթային շերտը կազմված է բազմաթիվ անոթներից, որոնց միջև եղած տարածությունը լրացված է պիգմենտային բջիջներ պարունակող փուխր, թելակազմ շարակցական հյուսվածքով։
  • Ներքին սահմանային շերտը իր կառուցվածքով չի տարբերվում արտաքին շերտից։
  • Հետին պիգմենտային էպիթելը թարթիչային մարմինը և ելուստները ծածկող ցանցենու երկշերտ էպիթելի շարունակությունն է։

Ծիածանաթաղանթը իր ֆունկցիան իրականացնում է երկու մկանի օգնությամբ՝ բիբը նեղացնող և լայնացնող։ Բիբը լայնացնող մկանները նյարդավորվում են վերին պարանոցային հանգույցի սիմպաթիկ հետհանգուցային թելերով, իսկ նեղացողները՝ թարթիչային հանգույցի պարասիմպաթիկ հետհանգուցային թելերով, որտեղ էլ կատարվում է թարթիչային մարմնի նյարդավորումը։

Տարբերում են արտաքին միջօրեական մկանախրձեր, որոնք ընկած են անմիջապես կարծրենու տակ, միջին ճառագայթաձև և շրջանաձև մկանախրձեր, որոնք կազմում են օղակաձև մկանի շերտը։ Մկանային խրձերի արանքում գտնվում է փուխր թելակազմ շարակցական հյուսվածք՝ պիգմենտային բջիջներով։ Թարթիչային մկանի կծկմամբ օղակաձև կապանի՝ թարթիչային գոտու թելերը թուլանում են, որի հետևանքով ոսպնյակը դառնում է ուռուցիկ, և նրա բեկող ուժը մեծանում է։ Թարթիչային մարմինը և ելուստները պատված են ցանցենու թարթիչային մասով, որը կազմված է թարթիչային մկանի վրա գտնվող արտաքին թերթիկից։ Այն խորանարդաձև, լավ պիգմենտավորված էպիթելի մի շերտ է։ Ներքին թերթիկը կազմված է անգույն, գլանաձև բջիջների մեկ շերտից։ Չպիգմենտավորված ներքին թերթիկի՝ աչքի կենտրոնին ուղղված մասը շրջապատված է ապակենման թարթիչային թաղանթով։ Թարթիչային մարմինը և ելուստները ծածկող էպիթելային բջիջները մասնակցում են աչքի խորշիկները լցնող ջրային հեղուկի առաջացմանը[5]։

Գույն խմբագրել

Ծիածանաթաղանթն ունի գենետիկորեն պայմանավորված ձև ու գույն։ Ծիածանաթաղանթի շագանակագույն գույնը ժառանգվում է ըստ դոմինանտ տեսակի, կապույտը՝ ետաճմամբ։ Ծիածանաթաղանթի ձևն ու գույնը փոխվում են կյանքի ընթացքում։ Ծիածանաթաղանթի գույնը համեմատաբար կայունանում է 10-12 տարեկանում։ Տարեց հասակում ծիածանաթաղանթը դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով դառնում մի փոքր բաց գույնի։ Տարբեր օրգանների հիվանդությունների հետ կապված հնարավոր է ծիածանաթաղանթի մակերեսին ի հայտ գան բծեր[5]։

Մարդկանց մոտ գույնը կարող է ունենալ տարբեր նանակություններ, բայց նրանք որոշվում են ըստ չորս գործոնների.

Գույն Պատճառ
Կապույտ Ծիածանաթաղանթի արյան անոթները փոքր քանակությամբ մելանինի շնորհիվ ունեն բաց երանգ
Երկնագույն
Մոխրագույն
Շագանակագույն Ծիածանաթաղանթում մեծ քանակությամբ մելանինի շնորհիվ
Սև
Դեղին Առանձին նյութեր, որոնք հաճախ կապված են լյարդի հիվանդությունների հետ
Կարմիր Արյան գույնը՝ միայն այլ կենդանիների մոտ ալբինիզմի առկայության դեպքում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. Chen W., Hu X., Zhao L., Li S., Lu H. Expression of toll-like receptor 4 in uvea-resident tissue macrophages during endotoxin-induced uveitis // Mol. Vis.Emory University, 2009. — Vol. 15. — P. 619—628. — ISSN 1090-0535PMID:19347047
  3. Firth S. I., Kaufman P. L., Jean B. J. D., Byers J. M., Marshak D. W. Innervation of the uvea by galanin and somatostatin immunoreactive axons in macaques and baboons // Experimental Eye ResearchElsevier BV, 2002. — Vol. 75, Iss. 1. — P. 49—60. — ISSN 0014-4835; 1096-0007doi:10.1006/EXER.2002.1179PMID:12123636
  4. http://www.bartleby.com/107/225.html
  5. 5,0 5,1 «РАДУЖКА — Большая Медицинская Энциклопедия». xn--90aw5c.xn--c1avg. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  6. Robert E. Bartholomew, Michael Likely. Subsidising Australian pseudo-science: is iridology complementary medicine or witch doctoring?//Australian and New Zealand Journal of Public Health Volume 22, Issue 1, pages 163—164, January 1998

    Iridology is quackery and has absolutely no scientific basis. In this regard, iridology is tantamount to witch doctoring

  7. John K. Gilbert. Science Education: Science, education, and the formal curriculum. p/16-17

Գրականություն խմբագրել

  Ընթերցե՛ք «ծիածանաթաղանթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիածանաթաղանթ» հոդվածին։