Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված իրավապահների հուշարձան (Մոսկվա)

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված իրավապահների հուշարձան (ռուս.՝ Памятник солдатам правопорядка, погибшим при исполнении служебного долга), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Տեղադրվել է 1994 թվականին Տրուբնայա հրապարակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Անատոլի Բիչուկովը, ճարտարապետ Անատոլի Կլիմոչկինը։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 32,5 մետր է[1]։ Հուշարձանը պատկանում է «քաղաքային քանդակ» կատեգորիային[2]։

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված իրավապահների հուշարձան
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված իրավապահների հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրTrubnaya Square?
Շինության ձևՔաղաքային քանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to soldiers of law and order in Moscow Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը նման է հայտնի Ալեքսանդրի սյանը, որը կանգնած է Սանկտ Պետերբուրգի Դվորցովայա հրապարակում[3]։ Այն կարմիր ողորկ գրանիտից պատրաստված բարձր սյուն է։ Սյունը պսակվում է բրոնզե դորական խոյակով, որի վրա կանգնած է Սուրբ Գևորգի բրոնզե քանդակը, որը նիզակով խոցում է օձին։ Սյան հիմքում գրանիտե պատվանդան է, որի չորս նիստերից յուրաքանչյուրին բրոնզե խորաքանդակներ են[4]։

«Պիետա» խորաքանդակի դիմերեսին պատկերված է սգավոր մայրը, որը ձեռքերին պահել է զոհված որդուն։ Շուրջը կանգնած են զինվորներ։ Ավելի վեր` սյան դիմերեսին, վրադիր բրոնզե տառերով արված է հետևյալ մակագրությունը. «Շնորհակալ Ռուսաստանը` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված իրավապահ զինվորներին»[4]։

Ըստ քանդակագործ Անատոլի Բիչուկովի` այս հուշարձանով ինքը ցանկացել է փոխանցել այն միտքը, որ «Ռուսաստանը հզոր է և մեծ, կա և կլինի»[3]։ Հուշարձանը ծառայել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակի նախատիպ[5]։

Ամեն տարի նոյեմբերի 10-ին Ներքին գործերի մարմինների աշխատողի օրը հուշարձանի մոտ ծաղիկներ են տեղադրվում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. — 404 с.: с. 264. ISBN 978-5-9907078-1-8.