Ծանր ջուր

քիմիական միացություն

Ծանր ջուր (նաև՝ դեյտերիումի օքսիդ, նշանակումը՝ 2H2O կամ D2O), ջրի իզոտոպային տարատեսակ, որում ջրածնի մեկ կամ երկու ատոմները փոխարինված են ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով (T), և կամ թթվածնի O16 իզոտոպը փոխարինված է Օ17 կամ Օ18 իզոտոպներով։ Ծանր ջուր ասելով հիմնականում նկատի են ունենում առավել տարածված HDO և D2O միացությունները (հայտնաբերվել են սովորական ջրում, 1932 թվականին, ԱՄՆ-ում)։ Քիմիական հատկություններով ծանր ջուրը շատ քիչ է տարբերվում սովորականից, մինչդեռ դրանց ֆիզիկական հատկությունները բավական տարբեր են[1]։

Ծանր ջրի մոլեկուլի սխեմատիկ կառուցվածքը

Բնության մեջ խմբագրել

Սովորական և ծանր ջրերի հարաբերությունը կազմում է՝ H2O ։ D2O=5000 ։ 1

Ֆիզիկական հատկությունները խմբագրել

D2O-ն ֆիզիկական հատկություններով զգալիորեն տարբերվում է սովորական ջրից, թեև նույնպես՝ անգույն, անհամ հեղուկ է։ Հարաբերական մոլեկուլային զանգվածը 20 է։ ρ=1,1 գ/մլ, սառչում է 3,82 °C-ում, եռում է 101,8 °C-ում։

Քիմիական հատկությունները խմբագրել

Ծանր ջրում ռեակցիաներն ավելի դանդաղ (մոտ 10 անգամ) են ընթանում, քան սովորական ջրում (D-ի զանգվածի պատճառով)։

Ստացումը խմբագրել

Ջրի էլեկտրոլիզի ժամանակ արագ էլեկտրոլիզվում է H2O-ն և այս պրոցեսում ջուրը հարստանում է ծանր ջրով։ Այսպես ստանում են ծանր ջուր։

Կիրառությունը խմբագրել

Այն կիրառում են ատոմային ռեակտորներում, որպես նեյտրոնների դանդաղեցուցիչներ, ինչպես նաև դեյտերիում պարունակող այլ նյութեր ստանալու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 5, էջ 116
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 116