Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

«Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու» (հանգըլ՝ 역도요정 김복주, կորեերենի նոր ռոմանականացում՝ Yeokdo-yojeong Kim Bok-ju), հարավկորեական հեռուստասերիալ։ Այն սպորտային դորամա է, որի սյուժեն հիմնված է Օլիմպիական խաղերի մեդալակիր Ջանգ Մի Ռանի կյանքի պատմության վրա։ Այն հեռարձակվել է MBC հեռուստաալիքով ամեն չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, 2016 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2017 թվականի հունվարի 11[1]։

Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու
հանգըլ՝ 역도요정 김복주
ԺանրԵրիտասարդական
Սպորտային
Ռոմանտիկ կատակերգություն
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՕ Հյոն Ջոն
Գլխավոր
դերերում
Լի Սոն Կյոն
Նամ Ջու Հյոկ
Լի Ջե Յուն
Կյունգ Սու Ջին
ՊրոդյուսերՀան Հի
ՍցենարիստՅան Հի Սընգ
ԵրաժշտությունԿիմ Ջուն Սոկ
Ջոն Սե Ռին
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էնոյեմբերի 14, 2016-ից հունվարի 13, 2017
ՀեռուստաալիքMBC
ԸնկերությունMBC
ԴիստրիբյուտորMBC և Նեթֆլիքս
ՆախորդՇոփինգի արքա Լուի
ՀաջորդԱնհետ կորած իննյակը
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սյուժե խմբագրել

Դեռևս 10 տարեկան հասակում Կիմ Բոկ Ջուի հայրը, ով զբաղվել էր ծանրամարտով, մի օր նրան տարել է ծանրամարտ դիտելու, և հենց այդ մետաղի հոտը, ծանրամարտիկների աշխատանքն ու համառությունը ստիպել են նրան սիրել ծանրամարտն ու սկսել զբաղվել դրանով։ Հաջորդ տասը տարիների ընթացքում նրա ոսկե մեդալներով ու հաղթանակներով ուրախանում են ոչ միայն մարզիչները, ընկերուհիներն ու ընտանիքի անդամները` հայրն ու հորեղբայրը, այլ նաև Բոկ Ջուի հոր ընտանեկան սրճարանի հաճախորդները։

Այժմ քսանմեկամյա Բոկ Ջուն սովորում է սպորտային բուհում և շատ ծանրաբեռնված առօրյա ուներ, ողջ օրն անցկացնում էր մարզվելով ու հոր սրճարանից պատվերներ առաքելով, նույնիսկ ժամանակ չուներ նոր ծանոթություններ հաստատելու համար։ Սակայն մի օր բուհի բակում նրան է բախվում լողորդ Չոն Ջուն Հյոնը, որը նույն բուհում էր սովորում։ Նրանց այս հանդիպումը պատճառ է դառնում հետագա մի շարք ոչ այնքան հաճելի հանդիպումների, որոնց ընթացքում Բոկ Ջուն ու Ջուն Հյոնը վերջապես ճանաչում են իրար` հիշելով, որ իրենք ընկերներ են եղել տարրական դպրոցում։

Որոշ ժամանակ անց Բոկ Ջուն սիրահարվում է բժիշկ-դիետոլոգ Չոն Ջե Յիին, և սկսում է հաճախել նրա բժշկական կլինիկան` իբրև նիհարելու համար, սակայն, ինչպես հայտնի է, ծանրամարտիկներին չի կարելի նիհարել։ Շուտով պարզվում է, որ բժիշկ Ջե Յին Ջուն Հյոնի եղբայրն է։ Ջուն Հյոնին հաջողվում է գուշակել Բոկ Ջուի գաղտնիքը, բայց նա ոչ միայն չի բացահայտում, այլև աջակցում է նրան` ամեն տեսակ անախորժ դեպքերից խուսափելու համար։ Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր։ Բոկ Ջուին ու Ջուն Հյոնին բազմաթիվ խնդիրներ ու անախորժություններ են սպասում, բայց նրանք պիտի փորձեն հաղթահարել ամեն ինչ` իրար աջակցելով ու ոգևորելով, և հասնեն իրենց երազանքներին` հաղթելով սպորտային մրցություններում։

Դերերում խմբագրել

Գլխավոր դերեր խմբագրել

Լի Բիտ Նա- մանուկ Բոկ Ջու Շատ պատվախնդիր ծանրամարտիկ, ով տանել չի կարողանում անարդարությունները։ Արտաքնապես ուժեղ, սակայն ներքինով շատ զգացմունքային աղջիկ է[2][3] :

Բոկ Ջուի մանկության լավագույն ընկերը, այժմ լողորդ ու արտաքնապես շատ ակտիվ, կենսուրախ ու զվարճալի անձնավորություն:Սակայն նա ունի հոգեբանական խնդիր` առաջացած այն պատճաառով, որ մայրը փոքր հասակում լքել է նրան ու թողել հեորեղբոր ընտանիքի մոտ ։ Այդ խնդիրը երբեմն ազդում է Ջուն Հյոնի լողորդի կարիերայի վրա[4]։

  • Լի Ջե Յուն - Չոն Ջե Յի

Ջուն Հյոնի եղբայրը` հորեղբոր որդին։ Մասնագիտությամբ դիետոլոգ է։ Նրա բարի բնավորությունն ու գեղեցիկ տեսքը ստիպում են Բոկ Ջուին սիրահարվել առաջին անգամ։

  • Կյոնգ Սու Ջին - Սոն Շի Հո

Ռիթմիկ մարմնամարզիկ, զբաղվում է թեթև աթլետիկայով և Ասիական խաղերի ժամանակ 18-ամյա մարզիկների մրցության ժամանակ արժանացել է արծաթե մեդալի։ Նախկինում եղել է Ջուն Հյոնի ընկերուհին, սակայն բաժանվել է նրանից, որպեսզի կենտրոնանա իր կարիերայի վրա։ Շի Հոյի ընտանիքում լուրջ ֆինանսական խնդիրներ կան իր կրթության պատճառով, և դրա հետևանքով նա հաճախ է սթրեսի մեջ ընկնում։

Սպորտային ԲՈւՀ-ի աշակերտներ խմբագրել

Ծանրամարտիկներ խմբագրել

  • Չո Հյո Ջոն - Չոն Նան Հի

Բոկ Ջուի լավագույն ընկերուհին։ Իսկական աղջնակ։

  • Լի Ջու Յոն - Լի Սոն Օկ

Բոկ Ջուի լավագույն ընկերուհին։ Իսկական կռվարար, ով միշտ աջակցում է Բոկ Ջուին։

  • Չո Մու Սոն - Յուն Դոկ Ման

Ծանրամարտիկների գլխավոր մարզիչը։

  • Ջան Յոն Նամ - Չո Սոն Ըն

Ծանրամարտի կին մարզիչ,գլխավոր մարզչի օգնականը, ով շատ սիրված է ծանրամարտիկների հավաքականի կողմից և իր բոլոր աշակերտներին շատ լավ է ճանաչում ու ոգեշնչում։

  • Օ Ըյի Շիկ - Բան Ուն Կի

Ծանրամարտիկների խմբի ավագ։

  • Մուն Ջի Յուն - Սանգ Չուլ
  • Ջո Մի Նյո
  • Յու Ջուն Հոնգ
  • Նո Յոնգ Ջու
  • Լի Յե Բին

Լողորդներ խմբագրել

  • Ջի Իլ Ջու - Ջո Թե Կվոն

Ջուն Հյոնի սենյակակիցը։ Նա սովորություն ունի ժամադրել բոլոր աղջիկներին, ում հետ ծանոթանում է։ Դրա պատճառով բոլոր աղջիկներն ատում են նրան։

  • Կիմ Ջե Հյուն - Կիմ Ջե Հյուն

Ջուն Հյոնից տարիքով փոքր է։ Նա ժամադրում է բոլոր աղջիկներին, նրանց հանդիպման կանչում։ Այդ պատճառով գրեթե բոլոր աղջիկները ատում են նրան[5]։

  • Կիմ Ու Հյոկ - Կիմ Ու Հյոկ[5]
  • Չո Ունգ - Կիմ Գի Սոկ

Ջուն Հյոնից տարիքով մեծ է։ Նա սիրահարված է Շի Հոյին։

  • Լի Ջի Հուն
  • Կիմ Նամ Ու
  • Կվոն Հյոկ Բոմ

Ռիթմիկ մարմնամարզիկներ խմբագրել

  • Չո Սու Հյան - Սու Բին

Ռիթմիկ մարմնամարզության ծագող աստղերից, ով մրցակցում է Շի Հոյի հետ։

  • Ռեյ Յան - Սոն Յու Հվի

Ռիթմիկ մարմնամարզության մարզիչ։

  • Լի Սըլ
  • Օ Նա Նուի
  • Կիմ Յու Ջի
  • Ջոնգ Յու Ջին

Բոկ Ջուի շրջապատ խմբագրել

  • Ան Գիլ Կանգ - Կիմ Չան Գուլ

Բոկ Ջուի հայրը, նախկինում ծանրամարտիկ, ով հիմա տապակած հավի սրճարան ունի։ Ունի քրոնիկական հիվանդություն, որի պատճառով երբեմն կորցնում է գիտակցությունը։

  • Կան Կի Յոն - Կիմ Դե Հո

Բոկ Ջուի հորեղբայրը, նկարահանվում է նաև ֆիլմերում, կարճ դրվագներով։ Ինչպես նաև աշխատում է ռեստորանում։

Ջուն Հյոնի շրջապատ խմբագրել

  • Ջոն Ին Գի - Ջուն Հյոնի խորթ հայրը
  • Լի Ջունգ Ըն - Ջուն Հյոնի խորթ մայրը
  • Յու Դա Ին - Կո Ահ Յոն

Սպորտային բուհի բուժկենտրոնի բժշկուհին։ Նա երիտասարդ տարիներից մտերիմ ընկերություն է անում Ջե Յիի հետ և սիրահարված է նրան, սակայն Ջե Յին կարծես թե դա չի նկատում։

Այլ խմբագրել

  • Պակ Վոն - հոգեբան
  • Կիմ Յուն Ջի
  • Կիմ Չե Ըն
  • Կիմ Ջա Կյոն
  • Սո Վան Սոկ
  • Կիմ Հյոն Ջունգ
  • Ջոն Հյոն Սոկ
  • Պակ Ջոն Մին
  • Պակ Գուն Լակ
  • Լի Ջուն հի
  • Լի Սոկ Ջին
  • Լիմ Սո Ջոն
  • Յու Յոն Բին
  • Լիմ Ուկ Ջին
  • Լիմ Գըն Սո
  • Ջոն Սու Ին
  • Սո Կվան Ջե
  • Չոի Նամ Ուկ
  • Թե Վոն Սոկ
  • Հո Մին Կան
  • Ջո Ջի Ան

Հատուկ դերեր խմբագրել

  • Յու Ջին Հե - ծանրամարտիկ (սերիա 1)
  • Ջոթա - Չո Թե Հուն (սերիա 1)
  • Լի Սու Ջի - Կու Սըլ (սերիա 1)
  • Լի Ջոնգ Սոկ- Ջոն Սոկ, հավի ռեստորանի հաճախորդ (սերիա 2)[6][7]
  • Յուն Յու Սուն
  • Շին Ա Յոն
  • Ան Իլ Կվոն
  • Նո Ու Ջին
  • Ջի Սու - Բոկ Ջուի աշխատակիցը (սերիա 11)
  • Սո Հյոն - Հվան Հի, մի կին, ում նախկինում սիրահարված էր Ջե Յին(սերիա 12)
  • Մին Սոն Ուկ - Սան Գո (սերիա 12)
  • Կիմ Սըլ Գի - սուպերմարկետի աշխատող (սերիա 15)[8]

Արտադրություն խմբագրել

Դորամայի սցենարը գրվել է 2015 թվականի ռոմանտիկ սցենարիստ Յան Հի Սընի կողմից, ով գրել է նաև «Օ՜ իմ ուրվական» և «Ավագ դպրոցի թագավորը» դորամաների սցենարները։ Դորամայի ռեժիսորը դարձել է «Զույգը քողարկման տակ» դորամայի ռեժիսոր Օ Հյոն Ջունը։ Սցենարի առաջին ընթերցումը կայացել է 2016 թվականի օգոստոսին, MBC կայանի շենքում (Սեուլ, Սանգամ)[9]։

Այս դորաման նորից համախմբել է YG կազմակերպության երկու դերասաններին՝ Լի Սոն Կյոնին ու Նամ Ջու Հյոկին, ովքեր միասին նկարահանվել էին նաև «Պանիրը թակարդի մեջ»[10]։

Սաունդթրեքներ խմբագրել

OST Part 1 խմբագրել

# ԱնվանումArtist Տևողություն
1. «You & I»  Կիմ Ջոնգ Վան (Nell) 3:37
2. «You & I» (Inst.)  3:37
7:14

OST Part 2 խմբագրել

# ԱնվանումArtist Տևողություն
1. «From Now On (앞으로)»  Կիմ Մին Սընգ 3:33
2. «From Now On (앞으로)» (Inst.)  3:33
7:06

OST Part 3 խմբագրել

# ԱնվանումArtist Տևողություն
1. «Dreaming (꿈꾼다)»  Հան Հի Ջոն 4:02
2. «Dreaming (꿈꾼다)» (Inst.)  4:02
8:04

OST Part 4 խմբագրել

# ԱնվանումArtist Տևողություն
1. «Somehow (왠지 요즘)»  J.Mi (Lush) 3:25
2. «Somehow (왠지 요즘)» (Inst.)  3:25
6:50

OST Part 5 խմբագրել

# ԱնվանումArtists Տևողություն
1. «I'll Pick You Up (데리러 갈게)»  Standing Egg 3:45
2. «I'll Pick You Up (데리러 갈게)» (Inst.)  3:45
7:30

OST Part 6 խմբագրել

# ԱնվանումArtist Տևողություն
1. «Permeate (스르륵)»  Լի Հե Ին 3:37
2. «Permeate (스르륵)» (Inst.)   
7:14

OST Part 7 խմբագրել

# ԱնվանումArtist Տևողություն
1. «Again Again Again (또또또)»  Լի Ջին Ա 2:24
2. «Again Again Again (또또또)» (Inst.)  2:24
4:48

Վիճակագրություն խմբագրել

  • Կապույտ թվերը ցույց են տալիս ամենացածր ռեյտինգը, իսկ կարմիր թվերըներկայացնում են ամենաբարձր ռեյտինգը։
Սերիա# Ամսաթիվ Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[11] AGB Nielsen[12]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
2016
1 Նոյեմբերի 16, 2016 4.1% 4.1% 3.3% 3.6%
2 Նոյեմբերի 17, 2016 5.0% 5.2% 3.3% 3.5%
3 Նոյեմբերի 23, 2016 4.8% 5.3% 4.4% 4.9%
4 Նոյեմբերի 24, 2016 4.9% 5.2% 4.6% 4.9%
5 Նոյեմբերի 30, 2016 4.8% 4.9% 4.4% 4.5%
6 Դեկտեմբերի 1, 2016 4.5% 5.3% 4.6% 5.4%
7 Դեկտեմբերի 7, 2016 4.4% 5.3% 4.8% 5.7%
8 Դեկտեմբերի 8, 2016 4.6% 4.6% 5.4% 5.5%
9 Դեկտեմբերի 14, 2016 4.2% 4.4% 4.1% 4.4%
10 Դեկտեմբերի 15, 2016 4.8% 5.3% 5.1% 5.6%
11 Դեկտեմբերի 21, 2016 4.7% 5.2% 4.4% 4.6%
12 Դեկտեմբերի 22, 2016 5.1% 5.3% 4.5% 4.7%
13 Դեկտեմբերի 28, 2016 5.5% 6.3% 5.0% 5.8%
2017
14 Հունվարի 4, 2017 5.0% 5.9% 5.4% 6.3%
15 Հունվարի 5, 2017 5.5% 6.4% 5.4% 5.8%
16 Հունվարի 11, 2017 5.4% 5.5% 5.2% 5.3%
Average 4.8% - 4.6% -

Մրցանակներ ու նոմինացիաներ խմբագրել

Թվական Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2016 35th MBC Drama Awards[13][14] Excellence Award, Մինիսերիալների դերասան Լի Ջե Յուն Առաջադրված
Նամ Ջու Հյոկ Առաջադրված
Excellence Award, Մինիսերիալների դերասանուհի Լի Սոն Կյոն Հաղթանակ
Կյունգ Սու Ջին Առաջադրված
Golden Acting Award, Մինիսերիալների դերասան Ան Գիլ Կանգ Առաջադրված
Golden Acting Award, Մինիսերիալների դերասանուհի Ջանգ Յոն Նամ Առաջադրված
Լավագույն նորեկ դերասան Նամ Ջու Հյոկ Հաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ Նամ Ջու Հյոկ և Լի Սոն Կյոն Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"The Legend of the Blue Sea," "Weightlifting Fairy," "Oh My Geum Bi" Premiere On Same Day». OSEN.
  2. «MBC "이성경, '역도요정 김복주' 출연 미정..여러 후보 중 한명"(공식입장) - 스타뉴스». star.mt.co.kr. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. «[단독] 이성경, 장미란 된다…'역도요정' 파격 캐스팅 : 스포츠조선». sports.chosun.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «[단독] 남주혁, '역도 요정 김복주' 주연 물망…'역시 대세남'». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 «엔플라잉 김재현 측 "'역도요정 김복주' 출연 확정"». newsen.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «[단독] 이종석 '역도요정 김복주' 특별출연, YG팸 지원사격». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «이종석, 오늘(17일) '역도요정' 카메오 등판…분위기 바꾸나». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. «'역도요정 김복주' 김슬기 카메오…"즐거웠다"». Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  9. «'역도요정김복주' 이성경·남주혁, 첫 대본리딩 "11월에 만나요" :: THE STAR». thestar.chosun.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. http://isplus.live.joins.com/news/article/article.asp?total_id=20418174&cloc=
  11. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNMS Ratings (Korean). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Lee Joo-hee (2016 թ․ դեկտեմբերի 30). «[2016 MBC 연기대상] '쇼핑왕' 서인국 & '역도' 이성경, 우수연기상 미니시리즈 부문 수상». Electronic Times (կորեերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. Jang Ji-hoon (2016 թ․ դեկտեմբերի 30). «[2016 MBC 연기대상] 남주혁·류준열·남지현·조보아 신인상 영예». Focus News (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու (հեռուստասերիալ)» հոդվածին։